Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.10.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Իմ թանձրացական անկախությունը

Այն ինձ համար եթերային երազանք չէ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«Կը խորհինք թե սեպտեմբերի 21-ի այո-ն ոչ թէ լրումն է մեր անկախութեան իտեալի, այլ շարունակումն է անկախութեան առաւել վճռական ու գործարար գործընթացի, ապահովումովը մեր հայրենիքի քաղաքական անվտանգութեան եւ տնտեսական զարգացման։ Օրհնութիւն եւ փառք ճառագայթող այդ աստղին ու յաւետ ազատ՝ արմենական մեր ազգին» (Վազգեն Ա)։
Ասված ու չասված հզոր շա՜տ խոսքեր կան, բայց անկախության իմ ճանապարհը հենց նրա՛նց ասածի ուղեծրում է գծագրված։
Անկախության իմ ճանապարհը Արարչից ի վերուստ ինձ տրված իմ բնօրրանում՝ Հայկական լեռնաշխարհում է շնչում, որ ես ամեն օր երազում եմ արագության մեջ՝ նժույգիս վարգի՛ արագության։ Որ ձոր առ ձոր ու լեռ առ լեռ եմ անցնում, հետո նժույգիս հետ սարերում եմ դադրում՝ քարքարոտ ու ծաղկոտ, ջրերում եմ լող տալիս՝ մամռոտ ու պարզ, հանդարտ ու շրխկան։ Հետո տաճարներում պարելով ու վանքերում երգելով ոգուս կեսը վերցնում եմ ու թռնելով նժույգիս հայդե՜՝ իմ մեծ Հայրենիքի այս փոքրիկ հատվածը։
Որովհետեւ անկախությունն ինձ համար եթերային երազանք չէ, թանձրացական է, ու անկախության իմ ճանապարհի քարն այստեղ է դրվել, այստեղից պիտի նժույգիս վարգը սկսվի։ Այստեղ պիտի ամբողջացնեմ եթերս ու հողս՝ թռիչքը ոգուս ու անձիս։
Թանձրացական իմ անկախության ճանապարհը վերադարձն է դեպի ապագա՝ հայա ու հողահավաքով։ Դեպի ապագա, ուր իմ ոչ թե պատմական, այլ՝ իրական հայրենիքն է՝ բնօրրանը իմ՝ լեռնաշխարհը Հայկական։
Թանձրացական իմ անկախության ճանապարհը հզորությա՛ն զգացողությունն է, որ կարո՛ղ է ու պե՛տք է տա հայ զինվորը։ Այդ ճանապարհը այն ապահով թիկունքն է, որ կարո՛ղ է ու պարտավո՛ր է հայ զինվորին տալ զինական գործից հեռու հայը։
Թանձրացական իմ անկախության ճանապարհը այն հայ մայրն է, որ տղամարդ է մեծացնում, ոչ թե տղուկ։
Այն հայրն է, որ հոր հետ ճակատ մեկնելով գործն ավարտված չի համարում՝ որդու հետ էլ մեկնելով։
Այն ընտանիքն է, որ հիշողությանը երբեք իբրեւ անցյալի՛ չի վերաբերում՝ գենետիկ հաբերն ամեն օր մարմնի ամեն բջիջում ապահով տեղավորելով։
Այն ուսուցիչն է, որ աշակերտին սովորեցնում է հակառակորդի ու թշնամու տարբերությունը եւ թշնամու հանդեպ կեղծ բարություն չի՛ սերմանում։
Այն աշակերտն է, որ թշնամուն չսիրելու ծիլն է փայփայում։
Թանձրացական իմ անկախության ճանապարհը այն մարդն է, որ պետության լավ ու վատ վիճակով չէ որ որոշում է հայրենիքը լքել—չլքելու հարցը։ Այն մարդն է, որ ժրաջան մեղուն է, «ճորտի» պես քաշից հիսուն անգամ ավելի բեռ վերցնող մրջյունն է։ Առաքելության առջեւ պատասխանատու մարդն է։
Թանձրացական իմ անկախության ճանապարհին օտյանական «որ մենք հերոս»—ները չեն, այլ այս մեղուներն ու մրջյուններն են՝ փեթակն ու բույնը չլքող։
Եվ այս ճանապարհին իմ իրավունքն էլ է թանձրացական, որ չի հանդուրժելու ազգից ու հայրենիքից վեր ոչ մի վերացականի։
Ուրեմն՝ շնորհավոր տոնդ, իմ պետություն, իմ երկիր, իմ ազգ ու հայրենիք։
Շնորհավո՛ր թանձրացական տոնդ։

21-09-2019





23-10-2019
Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա
Ինչպիսի քայլեր են արվում մեր երկրի վարկանիշը բարձրացնելու ...


23-10-2019
Հովհաննես Թումանյանի «բարի ուժի» փիլիսոփայությունը
Լիակատար ներումը հնարավոր է դարձնում «սիրելը»

Մինչ հայոց ...


23-10-2019
Ներքաղաքական կյանքն ընթանում է բնականոն հունով
Խորհրդարանական ուժերը՝ տեղական իրադարձությունների մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ինչպիսի՞ն է ...


23-10-2019
Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով
Համաթուրքական համերաշխության ներքին անհամերաշխությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Պետք է խոսել ...


23-10-2019
Սառույց հալեցնելու աղի փոխարեն կերակրի՛ աղ օգտագործեք
Եթե, իհարկե, թանկ է առողջությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գաղտնիք հայտնաբերած ...


23-10-2019
Քրդերը մնացել են մենակ թուրքական թնդանոթների դեմ
Հասկանալի չէ, թե երբ քրդերը կազատվեն թուրքական իշխանության ...


23-10-2019
Բիզնես... կարմիր գծերին
Երեւանի փողոցներում՝ հատկապես կենտրոնում, կարմիր գծերին հաճախ կարելի է ...



23-10-2019
Վաշինգտոնն ու Մոսկվան ասացին իրենց խոսքը. ո՞րն է լինելու լուծումը
Եվ ինչ նոր սադրանքների կդիմի ...

23-10-2019
Գինու արտահանումն աճել է
Հայկական արտադրանքը կներկայացվի ...

23-10-2019
«Դրախտի դարպասը»՝ Արցախի էկրանին
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am



23-10-2019
Ռազմական խաղերում Հայաստանն ունի 1 մեդալ
Եվս մի քանիսի ակնկալիք

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO