Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.02.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ի՞նչ է նշանակում վատ առաջադիմությամբ ապագա բժիշկ կամ ուսուցիչ

Բուհերի ֆինանսական կախվածությունը վարձավճարներից որակական խնդիրներ է առաջացնում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ընդունելություն, կրթական գործընթաց ու համապատասխան փաստաթղթի հանձնում-ստացում. կրթական այդ շղթայից դուրս, թերեւս, ոչ մի ուսանող իրեն չի պատկերացնում։ Կընդունվեն, կսովորեն կամ «կսովորեն», հետո էլ կավարտեն։ Իսկ ամենավերջում մտածելու տեղիք կունենա «սովորած» մասնագետի հաճախորդը կամ ծառայությունների սպառողը, որովհետեւ նրանց մուտքը աշխատաշուկա ոչ մի կերպ չի բացառվում կամ սահմանափակվում։
Մինչդեռ մասնագիտություններ կան, որոնց դեպքում հակացուցում է դրանք թերի տիրապետելն ու ուսումնասիրելը։ Մարդկային ճակատագրեր «որոշող» մասնագիտությունները պետք է տիրապետել անթերի, առանց որեւէ բացի ու բացթողնման։ Այլապես ի՞նչ է նշանակում հարվածային առաջադիմությամբ բժիշկ կամ վատ առաջադիմությամբ իրավաբան կամ էլ թե ուսուցիչ։ Իսկ եթե ամեն դեպքում նրանք այդ որակներով «թողարկվել» եւ ճանապարհվել են աշխատաշուկա, ապա ո՞վ է կրելու այսօրինակ կադրերի մասնագիտական սխալների հետեւանքների պատասխանատվությունը։
Ցավոք սրտի, ընդունելության քննությունները կադրերի որակի մասին պատկերացում կազմելու համար որեւէ հիմք չեն կարող հանդիսանալ։ Պարզ է պատճառը՝ դրանցով «ժամանակավոր» գիտելիքներն են ստուգվում, որոնք որոշ ժամանակ անց, անգիր արած լինելու պատճառով մոռացվելու են։ Բայց արի ու տես, որ ընդունելության հետեւանքով առաջացած հույզերն ու ապրումները էմոցիոնալ դիմորդի համար կարող են որոշիչ լինել ու ապագա որակյալ կադրերի «կորստի» պատճառ դառնալ։
Մինչդեռ ընդունելության քննությունները վերացնելու դեպքում, երբ հնարավոր կլինի ինչ—որ թղթաբանական հարց լուծել ու այդպիսով ընդունվել բուհ՝ ապագա կրթական հաստատությունները մասնագետների ընտրության առավել մեծ «շառավիղ» կունենան։ Միայն թե այս դեպքում իրավիճակը կպահանջի կրթական գործընթացի որեւէ փուլում տարանջատել, հետեւաբար նաեւ դուրս թողնել կրթական գործընթացում միայն ներկա ստանալու համար ինքնանպատակ հաճախողներին։ Բայց եթե նրանց կողմից այդ հաճախումների պահանջը, այսպես ասած, «խիստ» է դրված, ապա պետք է տեղեկացվեն, որ այս դեպքում ոլորտի համար անօգուտ հանդիսացող հաճախումների համար ճարը վճարվելու է, բայց նրանց մասնագետ լինելը երաշխավորող փաստաթուղթը՝ դիպլոմը, թանձրացական տեսք չի ստանալու կամ որ նույնն է՝ չի տրամադրվելու։
Բայց վերոնշյալ հարցերը որ տեսանկյունից էլ դիտարկելու լինենք, առնչվում են բուհի ֆինանսական հնարավորությունների հետ։ Այն պարագայում, երբ բարձրագույն ուսումնական հաստատությունները կունենան իրենց ֆինանսական անկախ միջոցները եւ որեւէ կերպ կախված չեն լինի ուսանողի վճարած վարձերից՝ բուհական կրթության ընդհանուր պատկերը որոշակի փոփոխության կենթարկվի՝ դրական իմաստով։ Իսկ քանի դեռ յուրաքանչյուր դիմորդ եւ ուսանող պոտենցիալ միջոց է բյուջե լցնելու, աշխատաշուկայում որակյալ մասնագետների փնտրտուքը բարդ գործընթաց է համարվելու։
Դիմորդի՝ կրթական համակարգ մուտքից հետո, հետագա ընթացքը հիմնականում անխափան է լինում, որովհետեւ բուհերը ֆինանսի մասով կախված են ուսման վարձավճարներից։ Մինչդեռ այդ կապի բացակայությունը թույլ կտար բուհերում «զտման» աշխատանքներն ավելի համարձակորեն իրականացնել ու համակարգի ելքի «դռները» վաղաժամ բացել անբարեխիղճ ուսանողների առջեւ, որոնք ինչ—որ տեղ մասնագիտական գործունեություն ծավալելով՝ նաեւ բացասաբար կազդեն տվյալ կրթական հաստատության հեղինակության վրա։

10-10-2019





28-02-2020
Ապացուցիր, թե կարող ես
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ...


28-02-2020
Հայատյացություն, որ դրսեւորվեց սումգայիթյան «սցենարով»
Հիշում է սպանդից փրկված ծերունազարդ հայը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


32 ...


28-02-2020
Հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի
Եթե որեւէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը ...


28-02-2020
Եթե ժողովուրդն է որոշում, ապա ոչինչ անօրինական չէ
«ՀՀ»-ի հյուրն է արձակագիր Արա Նազարեթյանը

-Պարոն Նազարեթյան, ...


28-02-2020
Հայաստանը նախ պետք է դիտարկի իրեն նպատակահարմար լինելու հարցը
Ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունն են պետության եւ ժողովրդի հանդեպ ...


28-02-2020
Մաքսատուրքի բարձրացումը հետաձգվեց 647 անուն ապրանքի համար
Փոփոխությունն ավտոմեքենաներին չի վերաբերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում ...


28-02-2020
Տեսչական մարմնի խնդիրը ոչ այնքան պատժելն է
Որքան դաշտը կարգավորելը եւ առկա խնդիրներին լուծումներ տալը




28-02-2020
Գյուղի 120 հեկտար վարելահողից 100-ը չի մշակվում
Այստեղ հիմնականում զարգացած է ...

28-02-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
1. Համակեցության հրամայականը


28-02-2020
Թերլցում եւ իրացվող վառելիքի որակական անհամապատասխանություն
ՏՄՊՊՀ-ի դիտարկումները բազմաթիվ խնդիրներ ...

28-02-2020
5 երկիր ներկայացնող հայ ըմբիշներ՝ համաշխարհային սանդղակում
Հայաստանը եւ այլ երկրներ ներկայացնող 12 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO