Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ամենամեծ խնդիրը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է

Կառավարությունում մեկնարկել է պետական գերատեսչությունների 2020 թ. բյուջետային հայտերի քննարկումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ մեկնարկել են պետական գերատեսչությունների 2020 թ. բյուջետային հայտերի քննարկումները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ այդ քննարկումների արդյունքը պետք է լինի այն, որ 2020 թվականի պետական բյուջեն կլինի առավել արդյունավետ ու նպատակային, եւ դրա արդյունքները լինեն առավել կանխատեսելի։ «Հաշվի առնելով նախորդ տարվա մեր փորձը եւ ընդհանրապես նախորդ տարիների այն փորձը, որը ունեցել ենք Հայաստանի Հանրապետությունում՝ ընդհանուր առմամբ բյուջետային առումով պետք է արձանագրել, թե որն է մեր ամենամեծ խնդիրը, որ մենք այսօր ունենք. ամենամեծ խնդիրը կապիտալ ծախսերի իրականացումն է եւ կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումը։ Խոսքը վերաբերում է նրան, որ մենք այս եւ նախորդ տարի մի քանի անգամ ունեցել ենք իրավիճակներ, երբ պետությունն ունի փող, բայց դժվարություն ունի այդ փողը ծախսելու արդյունավետ գործիքակազմ կիրառելու իմաստով։ Այս տարի էլ մենք, ցավոք, ծախսային թերակատարման ռիսկի առաջ ենք կանգնած, բայց ուզում եմ ասել նաեւ, որ այս գործընթացը համարում եմ միանգամայն բնականոն։ Ինչո՞ւ, որովհետեւ անցած տարի տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո բյուջետային ծախսերի՝ բոլորիս հայտնի տրամաբանությունն էականորեն փոխվել է։ Առնվազն Հայաստանի քաղաքական իշխանությունը, ղեկավարությունը սկզբունքային խնդիր է համարում բյուջետային ծախսերի արդյունավետ իրականացումը, կոռուպցիայի եւ չարաշահումների բացառումը։ Եվ այս առումով մենք տեսնում ենք, որ պետք է ունենանք ինստիտուցիոնալ լուծումներ, որ գումարները ոչ միայն ծախսվեն եւ դառնան բյուջեի կատարողական, այլեւ ծախսվեն եւ դառնան իրականության մեջ արտահայտված, մեր քաղաքացիների կյանքի որակը, մեր երկրի տնտեսական աճի որակը եւ ընդհանարապես մեր երկրի տնտեսական մակարդակը փոխող քաղաքական եւ տնտեսական իրողություններ»,–նկատել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի դիտարկմամբ, այդ ինստիտուցիոնալ լուծումների առումով նախատեսվում են կոնկրետ փոփոխություններ, մասնավորապես, գնումների համակարգում։ «Եվ ես ուզում եմ հիշեցնել բոլորիս՝ շատ կարեւոր է, որ պետական բյուջեի քննարկումներին զուգահեռ նախարարությունները, պետական գերատեսչությունները մինչեւ նոր տարին ավարտեն մրցութային գործընթացները, հունվարի 1—ի դրությամբ ստորագրենք պայմանագրերը, մասնավորապես, մրցույթների, կապիտալ ծախսերի մասով, որպեսզի հստակ ժամանակացույցով գնանք առաջ»,–ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ հաջորդ սկզբունքը եռամսյակային տվյալներով ծախսային մասին անդրադառնալու հնարավորությունն է։ «Տեսնենք, թե որ ծախսերն են արդյունավետ կատարվում, որ ծախսերն այնքան էլ արդյունավետ եւ անհրաժեշտ տեմպով չեն կատարվում եւ վերաբաշխումներ անելու հնարավորություն ունենանք յուրաքանչյուր եռամսյակ։ Եվ այն ոլորտներում, որտեղ ծախսերը կլինեն արդյունավետ, առաջանցիկ, գուցե այդ ոլորտների եւ ուղղությունների ֆինանսավորումը կփոխենք եւ կավելացնենք, որպեսզի, ինչպես արդեն ասացի, պետական բյուջեի միջոցների ծախսումը տնտեսական ազդեցության առումով ավելի արդյունավետ լինի»,–ընդգծել է վարչապետ Փաշինյանը։
Գործընթացի շրջանակում առաջինը քննարկվել են շրջակա միջավայրի նախարարության 2020 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված հատկացումների հարցը եւ այդ համատեքստում համապատասխան գերատեսչությունների գնահատականները։

10-10-2019





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO