Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.02.2020
ԶԱՆԱԶԱՆ


Ուզում ենք օրինակ ծառայել երիտասարդներին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2003 թվականի առաջնության արծաթե մեդալակիր, օլիմպիական խաղերի եռակի մասնակից Լեւոն Գեղամյանը Հայաստանի ազգային հավաքականում ելույթներն ավարտելուց հետո հրաժեշտ չի տվել սպորտին։ Նա ղեկավարում է «Աշխատանքային հերթափոխ» մարզական հասարակական կազմակերպության Գյումրիի մասնաճյուղը եւ Ախուրյանի համալիր մարզադպրոցը՝ չմոռանալով նաեւ հարազատ մարզաձեւի մասին։ Առիթի դեպքում բաց չի թողնում մրցագորգ մտնելու հնարավորությունը եւ դա անում է այնքան հաջողությամբ, որ հասցրել է երեք անգամ դառնալ վետերանների աշխարհի չեմպիոն։ Հերթական տիտղոսը նա նվաճեց մի քանի օր առաջ Թբիլիսիում։ Հենց այդ առիթով էլ զրուցեցինք հայրենի ընտրանու երբեմնի առաջատարներից մեկի հետ։
—Ինչպե՞ս տրվեց այս հաղթանակը եւ, ընդհանրապես, ինչպիսի՞ մրցում է վետերանների աշխարհի առաջնությունը։
—Իրականում դա բավականին լուրջ մրցաշար է, որն ըմբշամարտի նվիրյալներին հնարավորություն է տալիս վերստին առնչվել սիրած մարզաձեւին եւ վայելել մրցակցային աննկարագրելի մթնոլորտը։ Շատերն ամիսների քրտնաջան մարզումներով հատուկ պատրաստվում են այս առաջնությանը, որպեսզի կարողանան մեդալ նվաճել։ Մի շարք երկրներում առանձնակի ուշադրություն է դարձվում վետերանների ըմբշամարտին՝ անգամ կազմակերպվում են ուսումնամարզական հավաքներ, իսկ նման մրցումների մեդալակիրներին պարգեւատրում են։
—Հավանաբար, այդ տարիքի ըմբիշների գոտեմարտերն ունեն ավելի ցածր տեմպ, բայց եւ հագեցած են տեխնիկական տարբեր հնարքներով։
—Բնականաբար, մարզիկները տարիքի հետ կորցնում են արագաշարժությունը, սակայն վարպետությունը ցանկացած դեպքում չի խամրում։ Դրանից ելնելով էլ աշխարհի առաջնությունում սահմանված են տարբեր տարիքային խմբեր։ Ամենացածրը 36—40 տարեկանների խումբն է։ Ես մասնակցեցի 41—45 տարեկանների մրցմանը՝ մինչեւ 88 կգ քաշային կարգում։ Իսկ գոտեմարտերի ընթացքում հնարքներից բացի շեշտը դրվում է նաեւ դիմացկունության վրա։ Այստեղ մրցում են հասուն մարդիկ, որոնք լավ պատկերացնում են սեփական հնարավորությունները եւ ամենակարեւորը՝ հոգեբանորեն պատրաստ են հաղթելու։ Պարտվողներն էլ ձգտում են անպատճառ մասնակցել նաեւ հաջորդ առաջնություններին եւ հասնել հաջողության։ Ես, ամենայն հավանականությամբ, այլեւս չեմ մասնակցի, քանզի ժամանակս չի ներում ավելի լավ պատրաստվելուն։ Չեմ սիրում թերի կատարել աշխատանքս։
—Արդեն հագեցե՞լ եք այս ստուգատեսում հաղթելուց։
—Խնդիրը դա չէ, պարզապես ժամանակս իրոք չի ներում։ Իսկ հաղթանակս իրոք առաջինը չէր. վետերանների աշխարհի չեմպիոն էի դարձել նաեւ 2016 եւ 2018 թվականներին։
—Ո՞րն էր այս մրցաշարում Ձեր ամենադժվար գոտեմարտը։
—Ամենից բարդը իրանցի ըմբիշի հետ մեկնարկային հանդիպումս էր։ Դա քառորդ եզրափակիչ փուլում էր։ Ուշագրավ է, որ իրանցի վետերանները կլոր տարի մարզվում են, ունենալով ավելի մեծ թիմ, քան իրենց երկրի ազգային հավաքականն է։ Նրանից հետո հաղթեցի վրացի երկու մարզիկների։ Կիսաեզրափակիչում առավելության հասա 9։0 հաշվով։ Ընդ որում՝ եզրափակիչում գործում էի չափազանց կենտրոնացած եւ զգույշ, քանզի մտածում էի միայն հաղթանակի մասին։ Աշխատում էի խուսափել անտեղի հնարքներ կիրառելուց։ Ի դեպ, չեմպիոնական գոտեմարտում հաղթեցի վրացի այն ըմբիշին, որին 25 տարի առաջ, լինելով պատանիների աշխարհի չեմպիոն, պարտվել էի Եվրոպայի պատանեկան առաջնությունում։ Դրանից հետո տեղափոխվել էի ավելի բարձր քաշային կարգ, եւ մեր ուղիները ո՛չ սպորտում, ո՛չ էլ կյանքում այլեւս չէին հատվել։
—Իրանցու հետ պայքարում զգացվե՞ց մեկնարկային հուզմունքը։
—Ոչ միայն։ Այս առաջնությանը մեկնել եմ անմիջապես Ծաղկաձորից, որտեղ մասնակցում էինք «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին։ Վրաստանի մայրաքաղաք հասա գիշերվա ժամը 3—ին, իսկ երեք ժամ անց գնացի մարզադահլիճ ու մոտ երկու ժամից էլ մասնակցեցի նախամեկնարկային կշռման արարողությանը եւ շուտով դուրս եկա մրցագորգ։ Ի դեպ, մեր ընտանիքը հաղթեց նաեւ ծաղկաձորյան մրցույթում։
—Ի՞նչն է Ձեզ մղում նորից դուրս գալու մրցագորգ։
—Սա այլ հաճույք է, այլ հույզեր եւ զգացումներ։ Երիտասարդ տարիքում մտածում ես կարիերայիդ զարգացման մասին եւ դրան ուղղում բոլոր ուժերդ։ Հիմա նման խնդիր չկա՝ մասնակցում ես հաճույքի համար, պահպանում ես մարզավիճակդ եւ, իհարկե, ձեռք բերում նոր ընկերներ։ Միաժամանակ, օրինակ ենք ծառայում մեր պատանի եւ երիտասարդ սաներին՝ ցույց տալով, թե ինչպես է պետք պայքարել մինչեւ վերջ։ Այսօր մեր մարզիկներից շատերը պարտվում են հենց սեփական ուժերին եւ հաջողությանը չհավատալու, չստացված մեկ հնարքից հուսահատվելու պատճառով։ Ուզում եմ նրանց ապացուցել, որ սպորտը սիրում է մինչեւ վերջ պայքարողներին։ Ի՞նչն է հետաքրքիր. այսօր մարզվելով մինչեւ իսկ Հայաստանի ազգային հավաքականի անդամների հետ՝ կարողանում եմ միավոր չզիջել նրանց։
—Ի՞նչ վիճակում է Հայաստանում վետերանների սպորտը։
—Գիտեք, շարերն են ձգտում մասնակցել նման մրցումների, հիշել մեծ սպորտում անցկացրած լավագույն տարիները, բայց ոչ բոլորն են ի վիճակի հոգալ նման մրցումների մեկնելու ծախսերը։ Վետերանների սպորտին պետական կամ հասարակական աջակցություն չի ցուցաբերվում։ Մինչդեռ, շատ այլ երկրների մարզիկներ ժամանել էին պետական ֆինանսավորմամբ։
Հանրապետական ֆեդերացիան նույնպես միջոցներ չունի մրցումներին վետերանների մասնակցությունն ապահովելու համար։ Անգամ մրցավարների համար նախատեսված օրական 140 շվեյցարական ֆրանկի վճարումը, որը պետք է կատարի 3—ից ավելի մասնակից ունեցող երկիրը, ինքներս ենք իրականացրել։ Հայաստանից, կարծեմ, մոտ 10 մասնակից ունեինք ըմբշամարտի երկու ձեւերում։
Հավելեմ, որ հոկտեմբերի 16—18—ը Գյումրիում կազմակերպելու եմ միջազգային պատանեկան մրցաշար, որին մեր երկրի մարզիկների հետ մասնակցելու հայտ են ներկայացրել Իրանի, Ռուսաստանի եւ Ղրիմի թիմերը։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

10-10-2019





28-02-2020
Ապացուցիր, թե կարող ես
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ...


28-02-2020
Հայատյացություն, որ դրսեւորվեց սումգայիթյան «սցենարով»
Հիշում է սպանդից փրկված ծերունազարդ հայը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


32 ...


28-02-2020
Հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի
Եթե որեւէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը ...


28-02-2020
Եթե ժողովուրդն է որոշում, ապա ոչինչ անօրինական չէ
«ՀՀ»-ի հյուրն է արձակագիր Արա Նազարեթյանը

-Պարոն Նազարեթյան, ...


28-02-2020
Հայաստանը նախ պետք է դիտարկի իրեն նպատակահարմար լինելու հարցը
Ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունն են պետության եւ ժողովրդի հանդեպ ...


28-02-2020
Մաքսատուրքի բարձրացումը հետաձգվեց 647 անուն ապրանքի համար
Փոփոխությունն ավտոմեքենաներին չի վերաբերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում ...


28-02-2020
Տեսչական մարմնի խնդիրը ոչ այնքան պատժելն է
Որքան դաշտը կարգավորելը եւ առկա խնդիրներին լուծումներ տալը




28-02-2020
Գյուղի 120 հեկտար վարելահողից 100-ը չի մշակվում
Այստեղ հիմնականում զարգացած է ...

28-02-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
1. Համակեցության հրամայականը


28-02-2020
Թերլցում եւ իրացվող վառելիքի որակական անհամապատասխանություն
ՏՄՊՊՀ-ի դիտարկումները բազմաթիվ խնդիրներ ...

28-02-2020
5 երկիր ներկայացնող հայ ըմբիշներ՝ համաշխարհային սանդղակում
Հայաստանը եւ այլ երկրներ ներկայացնող 12 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO