Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ԼՂՀ


Արցախի բարեկամները՝ Ստեփանակերտում

Պետականաշինության տեսլականը եւ արտաքին քաղաքական հրամայականները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Ստեփանակերտում հրավիրված «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովի նպատակն է ընդլայնել եւ ամրապնդել Արցախի Հանրապետության ապակենտրոնացված համագործակցությունն օտարերկրյա պետությունների տարբեր շրջանների եւ քաղաքների հետ, նոր ազդակ եւ գործնական բնույթ հաղորդել Արցախի արդեն առկա միջազգային կապերին, ինչպես նաեւ ստեղծել Արցախին աջակցող սուբյեկտներին, քաղաքական եւ հասարակական գործիչներին միավորող ցանց։
Համաժողովում, որին մասնակցում են տարբեր երկրներում գործող Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբերի եւ շրջանակների, ինչպես նաեւ քաղաքական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ, պատվիրակություններ Արցախի անկախությունը ճանաչած կամ Արցախի հետ համագործակցող վարչատարածքային միավորներից՝ շուրջ 50 երկրներից ավելի քան 150 քաղաքական—հասարակական գործիչներ եւ մտավորականներ, ելույթով հանդես է եկել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը։
Անդրադառնալով, մասնավորապես, բանակցային գործընթացին, Բ. Սահակյանը կրկին վերահաստատել է, որ Արցախի իշխանությունները կողմնակից են Ադրբեջանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորմանը բանակցային սեղանի շուրջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ «Այստեղ լուրջ հաջողությունների գրանցումն անհնարին է առանց բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնման՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ։ Ակնհայտ է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության, եւ մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի թե սահմանների առումով»,–շեշտել է Արցախի ղեկավարը։
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն անդրադառնալով Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը, մասնավորապես նշել է, որ Արցախի ժողովուրդն անթերի է իրացրել իր ինքնորոշման իրավունքը, որն ամրագրված է ՄԱԿ—ի կանոնադրությամբ։ «Այդ իրավունքը գերակա է ցանկացած միջազգային փաստաթղթի նկատմամբ,–շեշտեց նա։–Այսօր խնդիր կա բոլոր քաղաքակրթական ուժերի համատեղ ջանքերը միավորել, որպեսզի հակաքաղաքակրթությունը չկարողանա գլուխ բարձրացնել»։
Համաժողովում քննարկումները ծավալվել են երկու թեմաների՝ «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ խաղաղ կարգավորման գործընթացը» եւ «Արցախի Հանրապետության միջազգային կապերի ընդլայնման հնարավորությունները տնտեսական, մշակութային եւ գիտակրթական ոլորտներում՝ Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությանը դիմագրավելու նպատակով» շուրջ։
Համաժողովի առաջին նստաշրջանում հանդես գալով «Արցախի խորհրդարանական դիվանագիտության նոր հնարավորությունները» զեկույցով, խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրել է արտաքին քաղաքականության բնագավառում խորհրդարանի կողմից իրականացվող աշխատանքները ու դրանք ակտիվացնելու հնարավորությունները։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին, ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանն ասել է, որ տարբեր տարիների Արցախին աջակցող բոլոր մարդկանց իր շուրջը համախմբող նմանատիպ համաժողով անցկացնելու գաղափարը ծագել է մոտ երկու տարի առաջ. «Բոլորիդ երախտապարտ ենք այն բանի համար, որ դժվարագույն փորձությունների օրերին դուք մեզ հետ եք եղել, երբ թվում էր, թե Արցախը դատապարտված է։ Երախտապարտ ենք նրա համար, որ աջակցել եք արցախահայության՝ ազատության եւ արդարության հանդեպ ձգտմանը, նրա համար, որ նպաստում եք Արցախի միջազգային կապերի զարգացմանը։ Արցախի ճակատագրում ունեցած ձեր ավանդը անգնահատելի է»։
Պատմական անդրադարձ կատարելով արցախյան գոյամարտի ակունքներին, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր—Խաչատուրյանն ընդգծել է արցախցու ազատասիրական ոգու ուժը։ Եթե ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Հեղինե Էվինյանի ելույթը գլխավորապես վերաբերում էր կառույցի կողմից միջազգային տարբեր հարթակներում Հայոց ցեղասպանության եւ Արցախի ինքնորոշման ճանաչմանը, ապա ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանն իր խոսքում արծարծել է «Սփյուռքի դերը Արցախի ժողովրդի շահերի պաշտպանության գործում եւ արցախահայության ինքնորոշման իրավունքը» թեման։
Միջոցառմանը ելույթներ են ունեցել ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը եւ այլք։
Հայ ժողովրդի բարեկամների անունից օտարազգի քաղաքական շատ գործիչներ ու դիվանագետներ իրենց ողջույնները հաղորդեցին համաժողովի մասնակիցներին, արցախցիներին։ ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը շնորհակալություն է հայտնել Արցախին սատարող բոլոր այն մարդկանց եւ կազմակերպություններին, ովքեր անկեղծորեն շահագրգռված են տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմամբ եւ ջանքեր են գործադրում Արցախի հիմնախնդրի արդարացի լուծման համար։
«Ես կարծում եմ, որ ամբողջ աշխարհը պետք է իմանա Արցախի մասին,–համաժողովի ժամանակ ասել է ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Դեբորա Բեյզմորը՝ շեշտելով, թե իր առաջին այցն է Արցախ, բայց ոչ վերջինը։–Ես հավատում եմ, որ ժողովուրդն անկախ լինելու իրավունք ունի, Արցախն ինքը պետք է որոշի իր ապագան։ Բոլոր նահանգները պետք է միասին գործեն, բոլորս միասին կկարողանանք շատ բան անել Ղարաբաղի համար։ Անհատապես շատ դժվար է փոփոխություններ կատարել, մենք բոլորս պետք է նույն ուղղությամբ աշխատենք»։
Համաժողովին տեսաուղերձներ են հղել ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ ու սենատորներ։ Ապա միջոցառման մասնակիցների համար ցուցադրվել է «Արցախ» փաստավավերագրական ֆիլմը։ Քննարկումների ամփոփման արդյունքում համաժողովն ընդունել է հռչակագիր։
Ստեփանակերտ

12-10-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO