Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.02.2020
ԶԱՆԱԶԱՆ


Հաղթեցին, բայց չտպավորեցին

Մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ հաջորդ տարվա Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում։ Մեր թիմը Գյումրիի քաղաքային մարզադաշտում 2։0 հաշվով առավելության հասավ Լյուքսեմբուրգի հասակակիցների նկատմամբ։ Չնայած դրան, հայրենի ընտրանու խաղի որակը դարձյալ լուրջ հարցականներ հարուցեց. այն հեռու է հասուն լինելուց։
Այս ընտրափուլում սա Հայաստանի երիտասարդական հավաքականի առաջին հանդիպումն էր սեփական դաշտում եւ երրորդը՝ մրցաշարում։ Նախորդ երկու մրցամարտերում իսպանացի մասնագետ Անտոնիո Ֆլորեսի սաները հյուրընկալվելիս 0։1 եւ 1։6 հաշվով պարտվել էին համապատասխանաբար Իռլանդիայի եւ Իսլանդիայի թիմերին։ Այնպես որ, հաշվետու խաղում մեր տղաները պետք է ոչ միայն շտկեին մրցաշարային դիրքը, այլեւ առնվազն ապացուցեին, որ ամենաթույլը չեն այս ընտրական խմբում։ Նրանց հաջողվեց վաստակել առաջին 3 միավորը, իսկ ահա ապացուցողական մասը՝ համոզիչ չէր։ Առաջին խաղակեսն անցավ հավասար դիրքային պայքարում։ Մրցակիցներն առանձնապես լուրջ սպառնալիքներ չստեղծեցին միմյանց դարպասին։ Ի՞նչն է ուշագրավ. ոչ ուժեղ մրցակցի դեմ սեփական հարկի տակ խաղալիս մերոնք պայմաններ թելադրելու փոխարեն ապավինում էին արագ հակագրոհներին, որոնք խոշոր հաշվով արդյունավետ չէին։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ հայ ֆուտբոլիստները հաճախ չարաշահում էին փոխանցումներն ու անհատական խաղը եւ հազվադեպ էին ստեղծագործական մոտեցում դրսեւորում։ Դա ակնառու էր հատկապես գրոհի ավարտական փուլում։ Դժվար է ասել, թե ինչով այդ ամենը կավարտվեր, եթե 41—րդ րոպեին լյուքսեմբուրգցի պաշտպանը կոպտորեն չսխալվեր եւ մրցակցի մոտիկության պայմաններում թույլ փոխանցում չկատարեր սեփական դարպասապահին։ Արմեն Հովհաննիսյանը նկատելով այդ վրիպումը՝ անմիջապես տիրեց գնդակին եւ մեն—մենակ հայտնվելով դարպասապահ Թիմ Կիպսի հետ՝ փորձեց ցատկելով շրջանցել նրան։ Տուգանային հրապարակից դուրս եկած դարպասապահը, իհարկե, անհաջող շարժում կատարեց, բայց, այնուհանդերձ, այնպիսի տպավորություն էր, որ Հովհաննիսյանն ընկավ սեփական նախաձեռնությամբ։ Ինչեւէ, գլխավոր մրցավարն անվարան կարմիր քարտ ցույց տվեց գոլապահին, եւ հյուրերը մնացին 10 հոգով։ Անգամ այդ իրավիճակում նրանք 4 րոպե անց կարող էին բացել հաշիվը, բայց Հայաստանի հավաքականին օգնության հասավ հորիզոնական դարպասաձողը։
Ընդմիջումից հետո մեր տղաները խաղը տեղափոխեցին մրցակցի կիսադաշտ, սակայն շարունակում էին գործել նույն սխալները։ Իսկ երբ առաջին անգամ ճիշտ գործեցին, միանգամից բացեցին հաշիվը։ 56—րդ րոպեին մեր կիսապաշտպանը ձախից ճեղքեց պաշտպանությունը եւ մտնելով տուգանային հրապարակ՝ ժամանակին փոխանցում կատարեց կենտրոնից գրոհին միացած Ռուդիկ Մկրտչյանին, որն էլ ընթացքից հարվածով գրավեց դարպասը։ Դրանից հետո մերոնք վերահսկելով խաղը՝ վերստին չէին կարողանում գործը հասցնել ավարտական հարվածին։ Միայն 86—րդ րոպեին նրանց վերստին հաջողվեց լավ խաղարկել գնդակը եւ Արթուր Դանիելյանը կրկնապատկեց հաշիվը։ Բայց խաղի վերջնամասն անցավ լյուքսեմբուրգցիների առավելությամբ, որոնք նախ կրկին ստուգեցին մեր դարպասի հորիզոնական ձողի ամրությունը, իսկ այնուհետեւ 11 մետրանոց հարված վաստակեցին։ Բարեբախտաբար, դարպասապահ Սեւակ Ասլանյանը հետ մղեց Բելմին Մուրատովիչի իրացրած հարվածը։
Եվ այսպես, մերոնք տարան առաջին հաղթանակը, սակայն նման խաղով հազիվ թե կարողանան լուրջ նպատակներ հետապնդել այս մրցաշարում։ Պատկերը մտահոգիչ է նաեւ այն առումով, որ այս թիմում է թրծվում մեր ազգային հավաքականի մոտակա հերթափոխը։ Խոստովանենք՝ առայժմ լավատեսության հիմքերը շատ չեն։ Հուսանք, որ արդեն երեք օրից Երեւանում կայանալիք իտալացիների հետ հանդիպումից հետո ավելի դրական շեշտադրմամբ կխոսենք մերոնց ելույթի մասին։ Առայժմ մերոնք 3 միավորով 4—րդն են իրենց խմբում՝ 1 նիշով հետ մնալով երկու խաղ անցկացրած իտալացիներից։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

12-10-2019





21-02-2020
Հարկային խստացումներով կիրականացվի կանխարգելման գործառույթ
Կենսառեսուրսների ողջամիտ օգտագործում՝ հանուն գալիք սերունդների

Երկիր մոլորակի ...


21-02-2020
Անկախ Արցախի ուղին
Իրադարձություններ, փաստեր, դեպքեր

Հարցազրույց մարդու իրավունքների նախկին պաշտպան ...


21-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Շառլ Ազնավուր

«Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարեւոր գծերից ...


21-02-2020
Նիկոլ Փաշինյանը նոր մոտեցումների, հայացքների մասին էր բարձրաձայնում
Իսկ Իլհամ Ալիեւն իր սերտած «հին երգն էր ...


21-02-2020
Մաթեւոսյանական դպրոցը
Հերոսները քաղաքում չեն կարոտում գյուղին, ոչ էլ գյուղում ...


21-02-2020
Ավելի արագ, ավելի մատչելի
Հյուպատոսական որոշ ծառայություններ կմատուցվեն նաեւ տեսակապի միջոցով

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am ...


21-02-2020
Արցախ պուրակը… վերադարձվում է Վանաձորին
Վանաձորի Արցախ պուրակը, որի մի զգալի մասը դեռ ...



21-02-2020
Առանձնակի կարեւոր է զինվորների հետ ճիշտ աշխատանքը
Ինչպես նաեւ նրանց գիտելիքների ...

21-02-2020
Արդյունավետ քաղաքականություն վարելու համար պետք են օբյեկտիվ տվյալներ
Ինչպես բժշկին է անհրաժեշտ ճիշտ ...

21-02-2020
Գրքի հետ, գրքից անբաժան
«Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի ...

21-02-2020
Հավաքականն սկսում է նույն դիրքից
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO