Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ԼՂՀ


Աշնան ամենաանուշ օրը

Բերքի ավանդական տոնն Արցախում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ արդեն 9—րդ տարին է, ինչ տոնախմբություն է կազմակերպվում Ստեփանակերտում, որից անմասն չի մնում հանրապետության ոչ մի համայնք։ Այս անգամ իրենց աճեցրած բերքն ու բարիքը տոնավաճառում ներկայացնելու առիթ էր ընձեռվել նաեւ Հայաստանի մարզերի գյուղացիական տնտեսություններին եւ ֆերմերներին։
Բերքի տոնը, որ վերածվել էր յուրահատուկ հաշվետվության եւ նշվեց շուքով, նաեւ մեր ժողովրդի հարուստ ավանդույթներն ու սովորությունները պահպանելու, զարգացնելու եւ սերունդներին փոխանցելու միտում ունի։ Պատահական չէ, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ուրախ տոնահանդես էր բացվել, եւ բարիքներ արտադրող գյուղացին ու ֆերմերը մայրաքաղաքի բնակչությանն էին բաժին հանել աշնան գույներն ու բույրերը։ Հյուրասիրության պակաս չէր զգացվում։ Մշակութային բազմապիսի միջոցառումները, ժողովրդական երգն ու նվագը, պարը եւս ոգեւորել, բարձրացրել էին մարդկանց տրամադրությունը։
Նախորդ տարիների օրինակով, այս անգամ եւս գյուղատնտեսության նախարարությունը աջակցություն է ցուցաբերել համայնքներին՝ արտադրած մթերքները մայրաքաղաք հասցնելու համար՝ նրանց տրամադրելով դիզվառելիք եւ ճաշակով կահավորված տաղավարներ։ Բերքի տոնին մասնակցում էին ավելի քան 250 համայնք, շուրջ հինգ տասնյակ ֆերմերային տնտեսություն, գյուղմթերքների վերամշակման ձեռնարկություններ եւ ընկերություններ։ Անցյալ տարվա համեմատությամբ եւս 100—ով ավելացել է սպասարկող տաղավարների թիվը ու հասցվել 520—ի։
Գյուղմթերքների առատությունն ու բազմազանությունը չվրիպեց սպառողների տեսադաշտից, որոնց համոզմամբ՝ 2019թ. գյուղմթերքների տոնավաճառն «ամենաներկայացուցչականն է» անցած տարիների կտրվածքով։ Նույն կարծիքն էր իշխում նաեւ վաճառքի հանված մթերքների որակական ցուցանիշների մասով։ Պատահական չէ, որ արագ սպառվում էին գյուղից բերված անարատ միսն ու կաթնամթերքը, մեղրն ու անուշաբույր մրգեղենը, հատապտուղները, պատրաստված հյութերը։ Արտերկրից ժամանած զբոսաշրջիկները, մասնավորապես «Արցախի բարեկամները» համաժողովի մասնակիցները, հյուրասիրվելով, չէին թաքցնում իրենց ոգեւորությունը եւ անպայման անարատ բարիքներ (մասնավորապես՝ մեղր եւ չորացրած մրգեր) էին գնում իրենց հետ տուն տանելու համար։
«Շատ երկրներում խնդրահարույց է էկոլոգիապես մաքուր գյուղմթերքներ ձեռք բերելը։ Մինչդեռ մեր հանրապետությունում, այդ առումով, մտահոգության առիթներ չկան, եւ բոլոր համայնքներում բնական մթերքներ են արտադրվում,–զրույցի ժամանակ նշեց գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը։–Ուշագրավ է եւ այն հանգամանքը, որ գեղարվեստորեն ձեւավորված տաղավարներն աչքի են ընկնում արտադրանքի տեսականու բազմազանությամբ եւ առատությամբ, գեղագիտական գրավչությամբ»...
Բերքի տոնին պետական այրերի ուղեկցությամբ ներկայացել էր նաեւ հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով շրջելով տաղավարներում, ծանոթացավ վաճառվող արտադրանքին, հետաքրքրվեց հողագործների եւ անասնապահների, ֆերմերների, մթերքներ վերամշակող ձեռնարկությունների գործունեությամբ, գնումներ կատարեց՝ նախընտրելով հեռավոր բնակավայրերից բերված հողի բարիքները։
Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն օրհնեց հողի մշակի արարած բերքն ու բարիքը, զորություն, արեւշատություն եւ անփորձանք ծառայություն մաղթեց հողի մշակներին, դիրքապահ զինվորներին, խաղաղություն՝ ամբողջ հայ ժողովրդին։
Տոնավաճառին, ինչպես միշտ, գյուղմթերքների հետաքրքիր տեսականիով էին ներկայացել Քաշաթաղի շրջանի հողագործներն ու երկրագործները, որոնց ապրանքները մեծ պահանջարկ են վայելում գնորդների կողմից, առաջին հերթին՝ որակի եւ մատչելի գների տեսանկյունից։
Առավոտից մինչ երեկո Վերածննդի հրապարակում հնչել են ազգագրական երգեր եւ խրոխտ պարեր։ Ստեփանակերտցիներն ու երկիր ժամանած հյուրերը՝ երգ—երաժշտության, արեւի ջերմության հետ վայելել են աշնան ամենագեղեցիկ ու ամենաանուշ օրը։
Ստեփանակերտ

15-10-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO