Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.06.2020
ԱՇԽԱՐՀ


Թուրքիան նախապատրաստվել էր հարձակման

Զենքի վաճառքի սահմանափակման մասին հայտարարությունները չեն զսպի Էրդողանի ախորժակը

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Տարբեր երկրներից հնչող հայտարարությունները, ըստ որոնց՝ սահմանափակում են զենքի վաճառքը Թուրքիային, քաղաքագետ Նարեկ Մինասյանի կարծիքով, բավական խորհրդանշական քայլեր են։ Նա դրանց արդյունավետությունը Սիրիայում թուրքական ներխուժման վրա ազդելու տեսանկյունից էական չի համարում։ «Դրանք բավարար չեն Թուրքիայի կողմից ապօրինի գործողությունները կասեցնելու համար։ Հետեւաբար, ընդամենը հայտարարություններ են, որոնք որոշակի ժամանակահատվածով ռազմական համագործակցության վրա գուցե անդրադառնան, բայց շոշափելի ազդեցություն չեն կարող ունենալ, որը կզսպի Անկարայի ու Էրդողանի ախորժակը»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց նա։
Առհասարակ որեւէ երկրի ագրեսիան զսպելու համար զենքի վաճառքի արգելքը կամ սահմանափակումները քաղաքագետն իրատեսական չի համարում՝ նախ, որովհետեւ ռազմարդյունաբերությունն ու վաճառքը տարբեր երկրների համար տնտեսության կարեւորագույն ուղղություններից են, եւ հետո, մատակարարումներ իրականացվում են նաեւ տարբեր ռազմաքաղաքական կառույցների շրջանակում որպես դաշնակցային պարտավորությունների մաս. «Այնպես որ, բացառել որեւէ երկրի կողմից զենքի վաճառք՝ իրատեսական չէ, որովհետեւ անգամ սահմանափակումների պարագայում զենքի սեւ շուկա գոյություն ունի, որտեղից եւս կարելի է ձեռք բերել։ Եվ պատժամիջոցների տակ գտնվող շատ երկրներ օգտվում են նաեւ այդ հնարավորություններից»։
Մինասյանն արձանագրում է նաեւ՝ Թուրքիայի գործողությունները Սիրիայի տարածքում հակասում են միջազգային իրավունքին։ Նարեկ Մինասյանի կարծիքով, դա եւս մեկ ահազանգ պետք է հանդիսանա միջազգային հանրության համար, որ առկա աշխարհակարգը լիովին չի կարողանում ապահովել այն գործիքակազմը, որը կարող է նպաստել միջազգային հարաբերություններում նրա ասպեկտների կայուն գործունեությանը եւ զարգացմանը։ Ըստ նրա՝ այսօր առկա են որոշակի ճգնաժամային տարրեր, եւ, կարծես թե, նոր աշխարհակարգի ու գործիքների ձեւավորման խնդիր է հասունացել. «Այսինքն՝ առաջ են գալիս այնպիսի մարտահրավերներ, որոնք հին գործիքակազմով կամ հին սկզբունքներով հնարավոր չէ կառավարել։ Անհրաժեշտ են նոր լուծումներ, մեխանիզմներ, նոր կառույցներ, որոնք գուցե հնարավորություն կտան մի կողմից նվազեցնելու ռիսկերը, մյուս կողմից առավել ճկուն լուծումներ առաջարկելու միջազգային ճգնաժամերի համար»։
Իսկ Թուրքիան ներկայիս իրավիճակում, ի վերջո, կկարողանա՞ կյանքի կոչել իր նպատակներն ու ցանկությունները՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Գործողության բավական ակտիվ մեկնարկը հստակ ցույց է տալիս, որ Թուրքիան նախապատրաստվել էր հարձակմանը, միեւնույն ժամանակ Թուրքիային կարծես թե հաջողվել էր որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել տարածաշրջանում իրենց շահերն ունեցող տարբեր գերտերությունների հետ, այդ թվում՝ տարածաշրջանային երկրների հետ։ Եվ Անկարան բավական հաջող մեկնարկեց իր գործողությունները։ Հատկանշական է այն հանգամանքը, որ թուրքական կողմին հաջողվել է նաեւ մասամբ չեզոքացնել Իրաքյան Քուրդիստանի եւ Իրանի քրդերի կողմից հնարավոր աջակցությունը Սիրիայի քրդերին, որովհետեւ կան որոշակի հայտարարություններ, որ թուրքական գործոնը խոչընդոտում է Իրաքի եւ Իրանի քրդերին, որ առավել ակտիվորեն ներգրավվեն պայքարում։ Պետք է նաեւ արձանագրենք, որ որոշակի հաջողություններ թուրքերն արդեն արձանագրել են, այսպես կոչված, «անվտանգության գոտում» իրենց դիրքերն ամրապնդելու տեսանկյունից»։ Բայց մյուս կողմից էլ քաղաքագետը նկատում է, որ գործողությունն ընթացքի մեջ է, եւ վերջնական արդյունքի մասին վաղ է խոսել՝ հաշվի առնելով նաեւ մեկ այլ գործոն՝ Իրաքի հյուսիսում բնակվող քրդերը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայի կառավարության հետ, եւ կառավարական զորքերը շարժվում են դեպի հյուսիս։ Նա բավական կարեւոր է համարում այն հանգամանքը, թե մի քանի օրվա ընթացքում թուրքական եւ կառավարական ուժերն ինչ կարող են վերցնել իրենց վերահսկողության տակ։ Նարեկ Մինասյանը ենթադրում է, որ առաջիկայում վերահսկողությունը նրանց միջեւ հենց առկա սահմանագծով էլ կպահպանվի։
Իսկ ՆԱՏՕ—ի մասով ընդգծում է, որ վերջին շրջանում պարբերաբար ականատես ենք լինում, որ այդ կառույցի շրջանակում տարբեր անդամ երկրների միջեւ հակասություններ են առաջանում։ Այդուամենայնիվ, արձանագրում է, որ հակասությունները դեռեւս այնպիսի լուրջ մակարդակի չեն հասել, որ խոսենք հնարավոր պառակտումների մասին։ Դրանք ընդամենը առկա խնդիրներից բխող հարցեր են, որոնք ՆԱՏՕ—ի գործողությունների վրա էական ազդեցություն հազիվ թե ունենան։ Ուստի ՆԱՏՕ—ով պայմանավորված վատատեսական կանխատեսումները, ասում է, տեղին չեն լինի։

15-10-2019





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO