Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ԶԱՆԱԶԱՆ


Չյուրացված դասի հետեւանքը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը «Եվրո-2020»-ի արտագնա ընտրական խաղում չկարողանալով հաղթել իր ենթախմբի հետնապահ Լիխտենշտայնի թիմին՝ զգալիորեն բարդացրեց մրցաշարի եզրափակիչ փուլ անցնելու իր խնդիրը։ Մեր թիմը թեպետ շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, սակայն այլեւս զրկված է սխալվելու իրավունքից։ Մնացած երեք հանդիպումներում յուրաքանչյուր միավորի կորուստը կարող է հանգեցնել վերջնական ձախողման։
Հայաստանի ընտրանու մարզիչներն ու ֆուտբոլիստները, ինչպես երեւում է, հետեւություններ չէին արել անցյալ  տարվա նոյեմբերին նույն թիմից ստացած դասից, այլապես այս անգամ կունենայինք այլ պատկեր։ Սակայն, պատմությունը կրկնվեց գրեթե նույնությամբ՝ այն տարբերությամբ, որ այս անգամ 2։2—ի փոխարեն գրանցվեց 1։1 հաշիվ։ Դրանից խնդրի էությունը չի փոխվում։ Փաստն այն է, որ կորցրեցինք 2 կարեւոր միավոր, որի համար մրցաշարի վերջում կարող ենք շատ ափսոսալ։
Անկախ մեր մրցակցի ուժից եւ կարգավիճակից, պետք է խոստովանել, որ այս ոչ—ոքին անտրամաբանական չես համարի։ Այո՝ հայ ֆուտբոլիստներն ունեին տարածքային եւ խաղային առավելություն, բայց դա բացահայտ առավելություն չէր։ Ներկայացնենք երկու հիմնական գործոններ, որոնցից կախված է առջեւի գծում թիմի արդյունավետությունը, հետեւաբար՝ հաղթելու  հավանականությունը։ Ահավասիկ, մերոնք գնդակին տիրել են ժամանակի 58, իսկ մրցակիցը՝ 42 տոկոսը, անմիջականորեն դարպասին կատարել են 5 հարված՝ հակառակորդի 2—ի դիմաց։ Դա այն տարբերությունը չէ, որի դեպքում 1։1 հաշիվը կարելի է անտրամաբանական համարել։
Իսկ ինչո՞վ է պայմանավորված նման թույլ մրցակցի հետ պայքարում Հայաստանի հավաքականի անատամ խաղը։ Առաջին հերթին, իհարկե, կադրային խնդիրներով։ Հայաստանի հավաքականում բացակայում էին նրա խաղը պայմանավորող երեք առանցքային ֆուտբոլիստներ՝ Հենրիխ Մխիթարյանը, Կառլեն Մկրտչյանը եւ Կամո Հովհաննիսյանը, որոնք բացակայում են վնասվածքների եւ հիվանդությունների պատճառով։ Բայց, դա հիմնական գործոնը չէ, որովհետեւ անցյալ տարի հանդես գալով գրեթե մարտական կազմով՝ մերոնք, միեւնույն է, չէին հաղթել Լիխտենշտայնին։ Այս դեպքում խնդիրը թերեւս այն էր, որ մեր տղաները մեկ անգամից ավելի չկարողացան ճեղքել մրցակցի բազմաշերտ եւ հագեցած պաշտպանությունը, եւ դրան գումարած՝ թուլացրեցին զգոնությունը։ Եվս մեկ հանգամանք՝ գրոհի ավարտական փուլում չէր նկատվում հավուր պատշաճի փոխգործակցություն։ Մրցակցի տուգանային հրապարակում հայ ֆուտբոլիստները չարաշահում էին անհատական խաղը, չէին շտապում գնդակը փոխանցել ավելի նպաստավոր դիրքում գտնվող թիմակիցներին եւ խափանում էին գրոհը։ Մի քանի անգամ ակնհայտ ժլատություն արեց Սարգիս Ադամյանը, որը Գերմանիայի առաջնության վերջին խաղում երկու անգամ գրավելով «Բավարիայի» դարպասը՝ հավանաբար, որոշել էր ամեն գնով զարգացնել իր գոլային շարքը։ Սակայն տվյալ դեպքում նրա գործողությունները հակասում էին թիմային շահերին։ Այդ առումով զարմանալի է, որ Ադամյանը չփոխարինվեց։ Մինչդեռ, նմանապես լավագույն խաղը չանցկացրած Ռումյան Հովսեփյանին մարզիչները չվարանեցին վերադարձնելու պահեստայինների նստարան։
Ինչեւէ, վերստին չկարողացանք հյուրընկալվելիս հաղթել Լիխտենշտայնին, եւ դա լուրջ հարցեր է հարուցում մեր հավաքականի իրական ներուժի եւ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին հնարավոր մասնակցության նպատակահարմարության վերաբերյալ։ Իսկ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը երեկ Ֆինլանդիայում կայացած ասուլիսում հավաստիացրեց, որ այդ երկրի թիմի հետ այսօրվա խաղում իր սաները կփորձեն ավելի ագրեսիվ եւ նպատակասլաց գործել, որպեսզի շտկեն իրավիճակը։ «Հուսով եմ, տղաները կհամախմբվեն եւ ամեն ինչ կանեն հաջողության հասնելու համար»,–նշել է գլխավոր մարզիչը։
Նշենք, որ այդպիսի տրամադրվածությամբ են խաղադաշտ դուրս գալու նաեւ ֆինները, որոնք այս տուրում 1։4 հաշվով պարտվել են բոսնիացիներին։ Հիմա Հայաստանին միայն 2 միավոր է բաժանում երկրորդ տեղում ընթացող Ֆինլանդիայից։ Այնպես որ այսօր մրցակիցները գործելու են «ամեն ինչ, կամ ոչինչ» նշանաբանով։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

15-10-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO