Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ԱՇԽԱՐՀ


Թուրքիան հայտնվել է ճահիճո՞ւմ

Եվ, թերեւս, ստիպված կլինի «արժանապատիվ» նահանջի ելքեր փնտրել

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Շուրջ մեկ շաբաթ է անցել Սիրիայի հյուսիս Թուրքայի ներխուժումից ու լայնածավալ «Խաղաղության ակունք» ռազմական գործողություններից, որի նպատակը, ըստ Անկարայի, «անվտանգության» գոտի ստեղծելն ու քուրդ «ահաբեկիչներին» ոչնչացնելն է։ Բացի այդ, ինչպես հայտարարել է Էրդողանը, նաեւ քուրդ երբայրներին «փրկելն» է, որոնց դեմ ոչինչ չունի Թուրքիան։ Սակայն իրականում ներխուժման նպատակը ծավալապաշտական նկրտումներն են։
Թուրքիան 7 օրվա ընթացքում ռմբակոծության է ենթարկել քրդական Ռաս—էլ—Այն, Թելաբիդ եւ Կամիշլի քաղաքները՝ թիրախավորելով ոչ միայն զինյալների դիրքերը, այլեւ ենթակառուցվածքները, դաժանաբար վարվելով քաղաքացիական անձանց հանդեպ։ Հանգամանք, ինչի հետեւանքով, ՄԱԿ—ի տվյալներով, ավելի քան 150 հազար, իսկ քրդական ու այլ աղբյուրների համաձայն՝ ավելի քան 200 հազար մարդ դարձել է փախստական։ Թուրքիան, ի հեճուկս ողջ աշխարհի դատապարտությունների ու ռազմական գործողությունները դադարեցնելու պահանջների, հայտարարում է, որ շարունակելու է ռազմական գործողությունները եւ շեշտում, թե լուրջ հաջողություններ է արձանագրում։ Խոսվում է նաեւ 560 քուրդ զինյալի ոչնչացման մասին, սակայն քրդական աղբյուրները խիստ չափազանցված են համարում դա՝ նշելով, որ զոհերի թիվը չի հասնում 100—ի։
Այսուհանդերձ, թվում է, թե սայլը տեղից շարժվել է, եւ Թուրքիայի դեմ միջազգային ճնշումների օղակը սեղմվում է։ Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Էրդողանի հետ հեռախոսազրույցում պահանջել է անհապաղ դադարեցնել քրդերի դեմ ռազմական գործողությունները։ Ապա սահմանափակումներ է կիրառել Թուրքիայի պաշտպանության, էներգետիայի, ՆԳ նախարարների եւ պաշտպանության ու էներգետիկայի նախարարությունների դեմ։ Բացի այդ, Թուրքիայից ներկրվող պողպատի մաքսատուրքն ավելացրել է 100 տոկոսով՝ 25—ից հասնելով 50 տոկոսի, այն դեպքում, երբ Անկարան մեծ ջանքեր էր գործադրել նման փոփոխությունն արգելակելու համար։
Թրամփը հայտարարել է նաեւ, որ լիովին պատարստ է Թուրքիայի տնտեսությունն ավերակի վերածելու, եթե այդ երկրի ղեկավարները վերջ չդնեն իրենց վտանգավոր գործողություններին։ Արեւմտյան ԶԼՄ—ները Թրամփի դիրքորոշման փոփոխությունը պայմանավորում են ներքին խիստ քննադատություններով։ Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մակքոնելը շեշտել է, որ ԱՄՆ զորքերի նահանջը Սիրիայում սխալ քաղաքականություն է, ինչը կարող է իր աղետալի հետեւանքներով լուրջ հարված հասցնել ԱՄՆ շահերին տարածաշրջանում։ Իսկ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի կարծիքով՝ կիրառված սահմանափակումները բավարար չեն Թրամփի սխալ քաղաքականության աղետալի հետեւանքները փոխհատուցելու համար (www.dw.com, 14 հոկտեմբերի, 2019թ.)։ Ավելին, ԱՄՆ պաշտպանության նախարար Մայկ Փենսը հերքել է տարածված տեսակետները, թե ԱՄՆ—ը կանաչ լույս է վառել Թուրքիայի ռազմական գործողությունների համար, միաժամանակ՝ սանձազերծած պատերազմի բոլոր հետեւանքների, այդ թվում «Իսլամական խալիֆայության»՝ կրկին ասպարեզում հայտնվելու, տարածաշրջանում պատերազմի հանցագործությունների պատասխանատվությունը դնելով Թուրքիայի վրա։ Նա նշել է նաեւ, որ ՆԱՏՕ—ի առաջիկա նիստում, որը տեղի կունենա հաջորդ շաբաթվա ընթացքում Բրյուսելում, դաշնակիցներից կպահանջի, որ նրանք եւս նման սահմանափակումներ կիրառեն Թուրքիայի դեմ։
Ի պատասխան՝ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիան շարունակելու է սկսած գործողությունները, իսկ ԱՄՆ սահմանափակումներն ապարդյուն են, որեւէ ձեռքբերում չեն ունենալու։ Նա ԱՄՆ—ին անուղղակի մեղադրել է «Խաղաղության ակունք» ռազմական գործողություններն սկսելու համար՝ նշելով, որ այն անվտանգության գոտի ստեղծելու հարցում Վաշինգտոնի ստանձնած պարտավորությունների թերանալու հետեւանք է։ Իրականում սահմանափակումները չեն կարող բացասաբար չանդրադառնալ Թուրքիայի՝ առանց այն էլ վատ վիճակում հայտնված, տնտեսության վրա։ Նույնիսկ կան կարծիքներ, որ հարձակումը նաեւ նպատակ ունի բնակչության ուշադրությունը շեղել ներքին սոցիալ—տնտեսական հարցերից։ Մանավանդ որ, Թուրքիայի բոլոր խոշոր կուսակցությունները, այդ թվում՝ քեմալիստական Ժողովրդի հանրապետությունը (CHP), բացառությամբ քրդական Ժողովուրդների ժողովրդավարական (HDP) կուսակցության, կողմ են այդ ծավալապաշտական գործողություններին։ Իսկ եթե հաշվի առնենք, որ Թրամփը շեշտել է, թե սահմանափակումները շարունակվելու են, եւ նորերն են սահմանվելու, քանի դեռ հրադադար չի հայտարարվել, ապա աստիճանաբար նաեւ տնտեսական ճգնաժամի դրսեւորումներ կհայտնվեն։ Հանգամանք, որը Անկարային կստիպի «արժանապատիվ» նահանջի ելքեր փնտրել։
Այլ կերպ ասած՝ թվում է, թե ճիշտ էին նրանք, ովքեր շեշտում էին, որ Թուրքիան այդ քայլով դեպի ճահիճ է գլորվում։ Բայց եւ այնպես, Անկարան, իրենից զատ, տեղի ունեցածի համար մեղադրում է բոլորին։ Նախօրեին ԵՄ ԱԳ նախարարների լյուքսեմբուրգյան նիստում միաձայն հաստատվել է որոշում, որով Թուրքիան դատապարտվել է Սիրիայում ռազմական գործողությունների համար, պահանջվել է անհապաղ դադարեցնել դրանք, ինչպես եւ արգելվել է զենք—զինամթերքի վաճառքն այդ երկրին։ Դրան ի պատասխան, Թուքիայի ԱԳ նախարարությունը հանդես է եկել քննադատող հայտարարությամբ, որտեղ նշվել է, թե Թուրքիայի հասցեին հնչեցված մեղադրանքներն անհիմն են։
Մյուս կողմից, թեեւ Թուրքիան իրեն հայտարարում է պաղեստինցինների «մեծ հովանավոր», սակայն արաբական աշխարհի հետ էլ փոխհարաբերությունները, բացառությամբ Կատարի, թերեւս նաեւ Սոմալիի, հաճախ բարեկամական չեն կարող համարվել։ Դա է վկայում Արաբական լիգայի ԱԳ նախարարների որոշումը «Խաղաղության ակունք» գործողությունների վերաբերյալ, ինչը, ըստ երեւույթին, խիստ զայրացրել է Էրդողանին։ Վերջինս Բաքվում թուրքալեզու երկրների գագաթնաժողովի շրջանակներում, շեշտելով, որ Թուրքիան հզոր կամքով շարունակելու է սկսած գործը, անդրադարձել է նաեւ արաբական երկրների դիրքորոշմանը Սիրիայի նկատմամբ՝ այն երկակի եւ հակասական գնահատելով, նրանց մեղադրել է սիրիացի փախստականներին չօգնելու համար՝ ընդգծելով, թե եղբայրաբար նրանց ընդունել եւ հյուրընկալել է։ Նա խստիվ հերքել է նաեւ Սիրիայի հյուսիսում ժողովրդագրական պատկերը փոփոխելու մտադրությունը, միաժամանակ, թերեւս, անուղղակիորեն խոստովանել, որ իրականացնում է նույն գործողությունները, ինչը կատարել է 1974թ. Կիպրոսում։
Հատկանշական է նաեւ, որ Թուրքիան, ըստ երեւույթին, Մանբիջի ուղղությամբ սիրիական ուժերի հետ բախումից խուսափելու նպատակով, որտեղ արդեն տեղակայվել են կառավարական ուժերը, պայքարի է նետել իր հովանու ներքո գտնվող ուժերը, բայց հազիվ թե այդ հարցում դա լինի փրկօղակ։

16-10-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO