Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.06.2020
ԱՇԽԱՐՀ


Պարետային ժա՞մ կհայտարարվի

Թուրքիան փորձում է միասնություն ստեղծել ներքաղաքական կյանքում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Ակնհայտ է, որ Թուրքիայի իշխանությունն անհանգստացած է սեփական իշխանության պահպանման հեռանկարով, դրա համար ոչ ավել, ոչ պակաս՝ ռազմական գերատեսչության ղեկավարն է շտապ հանդիպումներ անցկացրել ներքին քաղաքական կյանքում առավել ակտիվ խաղացող կուսակցությունների ղեկավարների հետ»,–տեղեկացնում է թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը։
«ՀՀ»—ի հետ զրույցում նա նկատեց, որ Թուրքիայում ներքաղաքական իրավիճակը սրվել է դեռեւս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո, երբ իշխանությունը փաստացի պարտություն կրեց։ Դրանից հետո Էրդողանի վարած հատկապես արտաքին քաղաքականությունը կտրուկ փոխվեց։ Հովհաննիսյանի դատարկմամբ, նա ավելի շատ փորձեց խաղալ ռազմահայրենասիրական ռեսուրսի վրա։ Արդյունքում թիրախավորեց քրդերին։ Իսկ արդեն վերջին գործողությունները, նրա խոսքերով, պատրվակ էին, որպեսզի լուծեր իր ներքին քաղաքական հարցերը՝ վերականգներ երբեմնի հզորությունը, ուժը ներքաղաքական կյանքում։
Հովհաննիսյանն ավելացնում է նաեւ, որ պայմանավորված վերջին ռազմական գործողություններով, որտեղ, կարելի է ասել՝ Թուրքիան դիվանագիտական անհեռատեսության պատճառով պարտություն կրեց (Սիրիայում քրդերը եւ կառավարությունը համախմբվեցին), փորձում է միասնություն ստեղծել ներքին քաղաքական կյանքում։ Եվ այն ընդդիմադիրներին, որոնք ժամանակին բուռն ու անխնա քննադատում էին իրենց, թուրքական իշխանությունները փորձում են համախմբել եւ տեսադաշտ բերել. «Իմ կարծիքով, մոտակա օրերին խորհրդարան են բերելու նախագծեր, որոնք դեմ են լինելու քրդերին։ Դրանցով, ըստ իս, հարավ—արեւելյան նահանգներում կհայտարարվի պարետային ժամ, եւ հավանաբար որոշվելու է այս ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում առավել ընդգրկուն դարձնել»,–նշեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ կառավարական զորքերի միջամտությունից հետո, իրավիճակը փոխվեց։
Նա նկատում է, որ քրդերի եւ Սիրիայի կառավարության միասնական ճակատով հանդես գալու արդյունքում բավականին մեծ հաջողություն է գրանցվել. «Արեւմուտքից դեպի արեւելք սահմանագծով սկսեցին շարժվել Սիրիայի կառավարական ուժերը՝ մեկը մյուսի հետեւից ազատագրելով բնակավայրերը։ Եվ այնպես էր ստացվում, որ բնակավայրերում դնում էին Սիրիայի դրոշակն ու առաջ շարժվում։ Նույնիսկ զինվորները չեն մնում։ Այսինքն՝ միայն Սիրիայի դրոշը բավական է, որ այդ տարածքների վրա այլեւս չհարձակվեն»։
Երկու բնակավայր դեռեւս չեն ներառվել Սիրիայի կառավարական զորքերի եւ քրդերի ռազմական միավորումների համաձայնագրերի շրջանակում։ Եվ Կարեն Հովհաննիսյանը նշում է, որ, մեր զրույցի պահի դրությամբ, այդ երկու բնակավայրի ուղղությամբ Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում։
Իսկ, ընդհանուր առմամբ, նա արձանագրում է. «Այդ համագործակցությունը բավական արդյունավետ էր, եւ, փառք Աստծո, կարող ենք ասել՝ տեղի չունեցավ մեծ աղետը, որը կախված էր քաղաքացիների գլխին»։
Համեմատելով Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան պատերազմի եւ թուրք—սիրիական ռազմական գործողությունների ժամանակ միջազգային հանրության արձագանքը՝ Կ. Հովհաննիսյանը նշում է, որ տեղեկատվության մասով մենք ավելի լավ վիճակում էինք եւ առաջին գծից կարողանում էինք տեղեկատվություն տարածել տեղի ունեցածի մասին, սակայն մասշտաբները բավականին տարբեր են. «Սիրիայի ռազմական գործողությունների մասշտաբները շատ ավելի մեծ են։ Եվ այստեղ հրթիռակոծվում են հենց բնակավայրերը, թիրախավորվում են դպրոցները, գործարանները, հիվանդանոցները։ Այս առումով միջազգային հանրությունն ավելի լայն արձագանք տվեց։ Իսկ թե ինչու սկզբում տեղեկատվությունը մատնանշեցի, որովհետեւ Սիրիայում տեղեկատվությունը շատ վատ էր աշխատում։ Կարելի է ասել՝ տեղեկատվական բլոկադա էր, եւ աշխարհը չէր իմանում՝ ինչ էր իրականում կատարվում։ Եվ երբ Սիրիայի դեմոկրատական ուժերը վերանայեցին քաղաքականությունը եւ հայտարարություն տարածեցին՝ համապատասխան տարածքներում աշխատելու պատրաստակամություն ունեցող լրագրողներին հրավիրելով, ամեն մի երկիր իր սեփական աղբյուրից իմացավ կատարվածի մասին, եւ հանդես եկան հայտարարությամբ»։
Միայն թե միջազգային հարթակներից հնչող հայտարարություններից թուրքագետը ոչինչ չի ակնկալում։ Ասում է՝ կյանքը ցույց է տվել, որ դա արվում է քաղաքակիրթ աշխարհի կողմից, որպեսզի ժողովրդավարության դեմքը պահպանվի։ Նա հակված է մտածելու, որ այդ հարցը կարող են լուծել ոչ թե հայտարարությունները, այլ կոնկրետ գործողությունները։

16-10-2019





02-06-2020
Կուժեղացվեն աշխատողի իրավունքի պաշտպանության դրույթները
Օրենսգրքի բարեփոխումներն ուղղված են աշխատանքի կայունությանը, որակի եւ ...


02-06-2020
Ծանի՛ր զքեզ
Այս պատգամի կատարումը հասուն անհատից պահանջում է յուրացման ...


02-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է ...


02-06-2020
«Որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են...»
Մայրությունը կարեւորագույն դեր է, որ Աստված հատկացրել է կանանց ...


02-06-2020
Ավարտվեց ուստարին
Անցնող ուստարում Քաշաթաղի շրջանի 52 հանրակրթական դպրոցներում սովորող 2050 ...


02-06-2020
Քաշաթաղի շրջվարչակազմը նոր ղեկավար ունի
Երեկ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ նախարար ...


02-06-2020
Կատարելագործել, այլ ոչ թե շուռ գալ ու հեռանալ
«Կազմակերպությունը, որը մենք ֆինանսավորում ենք, աջակցում եւ որի ...



02-06-2020
Ինչ է ասում ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը
Մեր հասարակությունն իրավունք ունի ...

02-06-2020
Մեր շքեղ բուսաշխարհն ու անշուք վերաբերմունքը
Երբ ոչ ճանաչում ենք, ոչ բուժվում, ոչ ...

02-06-2020
Մերկելը չի ընդունել Թրամփի առաջարկը
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը կանցկացվի ...

02-06-2020
Գաբրիել Սարգսյանը՝ առաջին առցանց առաջնության բրոնզե մեդալակիր
Երեւանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դարձել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO