Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2020
ԶԱՆԱԶԱՆ


Մեր գրոսմայստերները նոր հաջողություններ են գրանցել

Հայ շախմատիստները շարունակում են երկրպագուներին ուրախացնել արգասաբեր ելույթներով՝ մրցանակային տեղեր գրավելով միջազգային պաշտոնական առաջնություններում եւ պարզապես մրցաշարերում։ Նրանց վերջին ելույթների պատկերն ամփոփել ենք ներկայացվող անդրադարձում։
Սկսենք, բնականաբար, աշխարհի պատանեկան առաջնությունից, որի ավագ տարիքային խմբում պատվո պատվանդանին կանգնեցին միանգամից երկու հայորդիներ։ Մինչեւ 18 տարեկանների մրցաշարում արծաթե եւ բրոնզե մեդալներ նվաճեցին Շանթ Սարգսյանը եւ Արթուր Դավթյանը։ Նրանցից առաջինը հաղթեց 11 պարտիաներից 6—ում, իսկ հինգն էլ ավարտեց ոչ—ոքի։ Սարգսյանին կես միավոր բաժանեց չեմպիոն դարձած հնդիկ գրոսմայստեր Պրագնանանդհայից, որի հետ Շանթը խաղաղ դաշն էր կնքել 7—րդ տուրում։ Ընդ որում՝ մեր գրոսմայստերը կարող էր եւ չեմպիոն դառնալ, եթե վերջին տուրում հաղթեր չեմպիոնի հայրենակից Արջուն Կալյանին։ Այդ դեպքում նա ինքնատիպ նվաճում կգրանցեր՝ հաջորդաբար դառնալով տարբեր տարիքային խմբերում աշխարհի չեմպիոն։ Ինչպես հայտնի է, անցյալ տարի Շանթն իրեն հավասարը չէր ունեցել մինչեւ 16 տարեկանների համաշխարհային ստուգատեսում։
Նշանակալի է նաեւ Դավթյանի հաջողությունը, որն իր հերթրին կես միավորով հետ մնաց Սարգսյանից։ Արթուրը նույնպես տարավ 6 հաղթանակ, սակայն մնացած հինգ պարտիաներից մեկում պարտվեց՝ արդեն նշված Կալյանին։
Ի դեպ, Սարգսյանն ու Դավթյանը, ինչպես նաեւ նրանց ընկերակցած Արամ Հակոբյանն ու Մարիամ Ավետիսյանը երեկ մեկնարկեցին դարձյալ Հնդկաստանում անցկացվող մինչեւ 20 տարեկանների առաջնությունում։
Աղջիկների եւ տղաների տարիքային մյուս խմբերում ներկայացած մեր 6 այլ մասնակիցներից առավել բարձր դասվեց Աստղիկ Հակոբյանը, որը մինչեւ 14 տարեկանների առաջնությունում 11 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ հանգրվանեց 12—րդ հորիզոնականին։ Մրցանակային եռյակում հայտնվելու համար նրան չբավարարեց 1 նիշ։ Հայ մյուս մասնակիցները շատ ավելի համեստ արդյունքներ գրանցեցին. Արսեն Դավթյանը եւ Ալեքս Սահակյանը 14 տարեկանների մրցաշարում գրավեցին համապատասխանաբար 24—րդ եւ 44—րդ տեղերը, 16—ամյա Մամիկոն Ղարիբյանը եւ Սրբուհի Սարգսյանը՝ 29—րդն ու 49—րդն էին, իսկ 18—ամյա Աննա Խաչատրյանը՝ 32—րդը։
Իսկ ահա բրիտանական Մեն կղզում շարունակվում է շվեյցարական մրցակարգով անցկացվող խոշոր միջազգային մրցաշարը, որի մասնակիցները պատկառելի մրցանակային հիմնադրամից բացի վիճարկում են նաեւ տղամարդկանց աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի միակ ուղեգիրը։ Հինգ տուրից հետո մեր 8 գրոսմայստերներից առավել բարձր արդյունք ունեն Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը, որոնք 3,5 միավորով 8—21—րդ հորիզոնականները բաժանողների խմբում ընթանում են 16—րդ եւ 18—րդ տեղերում։ 3—ական նիշ ունեն Գաբրիել Սարգսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը, 2,5՝ Հրանտ Մելքումյանը, 1,5—ական Կարեն Մովսիսյանը, Էլինա Դանիելյանը եւ Սերգեյ Մովսիսյանը։
Այդ ընթացքում գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը դարձյալ 100 տոկոսանոց արդյունք է գրանցել Պորտուգալիայում։ Այս անգամ նա առանց միավորների կորստի է ավարտել Մարքես դե Պոմբալին նվիրված 10—րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 7 երկրի 61 շախմատիստներ։ Մեր հայրենակիցը 7 հանդիպումներում առավելության է հասել պորտուգալացի, արգենտինացի եւ իտալացի մրցակիցների նկատմամբ ու երկրորդ տեղը գրաված արգենտինացի գրոսմայստեր Դանիել Կամպորայից առաջ անցել 1,5 միավորով։ Տեղին է հիշեցնել, որ այս տարի նույն երկրում տեղի ունեցած մեկ այլ մրցաշարում Գրիգորյանը 9 հնարավորից վաստակել էր նույնքան միավոր։
Մեր մյուս գրոսմայստեր Տիգրան Հարությունյանն էլ հաղթողից կես միավորի տարբերությամբ երկրորդ մրցանակին է արժանացել Ղազախստանի Ալմաթի քաղաքում ավարտված մրցաշարում, որում պայքարի էին բռնվել 10 երկրների ներկայացուցիչներ։ Հայ շախմատիստն իր հաշվին գրանցելով 6 հաղթանակ, 1 ոչ—ոքի եւ 2 պարտություն՝ վաստակեց 6,5 միավոր։ Իսկ գլխավոր մրցանակը բաժին հասավ բրազիլացի գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիերին։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

16-10-2019





18-01-2020
Պահանջը չի փոխվելու
«Միսը չի թանկանա, հակառակը, նույնիսկ իջեցում կարող է ...


18-01-2020
Տեւական երաշտը փորձությունների առաջ է կանգնեցրել հողագործներին
Ինչպես հաղթահարել բնական արգելքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Աշնան ամիսների եւ ...


18-01-2020
Մեջքով... դեպի հանդիսատեսը
Դիրիժորը, թերեւս, միակն է, որ հանդիսատեսին կանգնում է մեջքով, ...


18-01-2020
Կաշեգործի մասնագիտությունը մերժած, նավապետի երազանքով մեծն նվագավարը
Մի ողջ դիվանագիտություն՝ թաքնված մաեստրո Չեքիջյանի կենսագրության թվերի ու ...


18-01-2020
Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…
Մաեստրոյի խոսքով՝ ամբողջ կյանքում ջանացել է, որ իրեն ...


18-01-2020
Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր ղեկավարած երաժշտություն մատուցողը
Որ հաշվի է առնում անգամ դահլիճի աթոռների գույնը

Արմենուհի ...


18-01-2020
Ամեն դիրիժոր իր ակնոցով է նայում նոտաներին
Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ ...



18-01-2020
Անմահների ուղին փշոտ է, բայց հաղթական
Ադրբեջանական նենգության հերթական ...

18-01-2020
Հայաստանի մարզիկները ռուսական սպորտում լեգեոներներ չեն համարվի
Նոր հեռանկարներ հավաքական եւ ակումբային ...

18-01-2020
«Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»
Դուդուկահար Էրթան Թեկինը «ՀՀ»-ի հետ ...

18-01-2020
Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից
Սասուն Պասկեւիչյանի երգերը շարունակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO