Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին

Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը երեկվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 10 մլն եվրո գումարի չափով թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկին։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մանրամասնեց, որ 10 մլն—ը հատկացվում է իբրեւ դրամաշնորհ եւ երկու մասից է բաղկացած. 8,5 մլն եվրոն հատկացվելու է էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրերին, իսկ 1,5 մլն եվրոն՝ տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող ծրագրերին։
Ի՞նչ է արվելու այս գումարով։ «Այս միջոցներով կիրականացվեն Արարատի եւ Արմավիրի մարզերում ոռոգվող «Գյուղատնտեսական զարգացում» ծրագիրը, որի նպատակը կլինի գյուղոլորտում առավել կայուն եւ արդյունավետ լուծումների ապահովումը, կարողությունների զարգացումը, կոոպերատիվների ստեղծմանն աջակցությունը։ Ակնկալվում է, որ այս ծրագրերի արդյունքում 2 հազար հա ոռոգելի տարածքներում առկա ենթակառուցվածքները կարդիականացվեն, հողերի կոնսոլիդացիայի շուրջ 10 ծրագրեր կիրականացվեն»,–պարզաբանեց նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նախկինի դառը փորձը ցույց է տվել, որ գյուղատնտեսության համար տարբեր նպատակներով գումար է գալիս, ծախսվում է, իսկ արդյունք չի լինում. «Մենք պարտադիր պետք է ունենանք երաշխավորված արդյունքը։ Պետք է երաշխավորենք, որ այս գումարը դառնալու է բարձր որակի ենթակառուցվածք»։
Եթե մի փոքր ավելի մանրամասներ ներկայացնենք, ապա «Հայաստան—ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի եւ Արմավիրի մարզերում» ծրագրի նպատակն է տեխնիկական աջակցության եւ ներդրումների միջոցով արդի ոռոգման զարգացումը՝ վերացնելով ջրի պահեստավորման, ոռոգման ենթակառուցվածքների, հողերի կոնսոլիդացիայի, խորհրդատվական ծառայությունների ու վարկերի հասանելիության հետ կապված խոչընդոտները. «Այն ուղղված է դեպի Արարատի եւ Արմավիրի մարզեր, որոնք, ունենալով շուրջ 500 հազար բնակչություն եւ 65 տոկոս ոռոգելի հողատարածք, հնարավորություն ունեն Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի արդիականացման համար նշանակալի լծակներ բերելու»։
Ծրագիրը բաղկացած է 4,4 մլն եվրո կազմող՝ տեխնիկական աջակցության բաղադրիչից եւ 5,6 մլն եվրո կազմող՝ ներդրումային դրամաշնորհի բաղադրիչից։ Սրանք էլ իրենց հերթին ենթաբաղադրիչներ ունեն։ Օրինակ՝ ինստիտուցիոնալ աջակցություն՝ ոռոգվող գյուղատնտեսության ոլորտում ներգրավված ազգային եւ տեղական շահառուներին, պետական քաղաքականություն եւ բարեփոխումներ՝ ուղղված ջրային պաշարների կառավարմանը, աջակցություն կոոպերատիվների զարգացմանը, կոոպերատիվների աջակցման ֆոնդի ստեղծում, արդի ոռոգման պիլոտային գործընթացների (ներառյալ՝ կաթիլային ոռոգումը) ֆինանսական մեխանիզմներ, գյուղացիական տնտեսությունների ֆինանսավորման ֆոնդ, հողերի կոնսոլիդացիայի ֆոնդ եւն։
Ի դեպ, կառավարությունը երեկվա նիստում փոփոխություն կատարեց գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում։ Փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է գյուղատնտեսական հումքի մթերման սեզոնում առանձին դեպքերում առաջացած խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ։
Մասնավորապես՝ այս փուլում գրեթե ավարտվել են խաղողի մթերումները, եւ տնտեսավարողները չունեն լրացուցիչ շրջանառու միջոցներ՝ Վայոց ձորի մարզում արտադրված «Արենի» սորտի խաղողի մթերումների դիմաց վճարումներն արագ անելու համար։
Ըստ այդմ՝ առաջարկվեց ծրագրով նախատեսված վարկավորման առավելագույն 1.5 մլրդ դրամի շեմն ավելացնել մինչեւ 1.8 մլրդ դրամ։ Ծրագրերի շրջանակում ընթացիկ տարում 2019թ. սեպտեմբերի 30—ի դրությամբ հաստատվել է 67 հայտ՝ 8.0 մլրդ դրամի չափով, կնքվել է հումքի գնման 8243 պայմանագիր, իսկ սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 240.0 մլն դրամ։

18-10-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO