Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.06.2020
ՍՈՑԻՈՒՄ


Նոր ու ժամանակակից գրապահարաններ թանգարան-ինստիտուտին

Հայ բարեգործի շնորհիվ Հայոց ցեղասպանության պատմությունը ամփոփող գրականությունն առավել ապահով պայմաններում է

Ռուսաստանաբնակ հայ հասարակական գործիչ, բարերար, շինարար-կառուցապատող Հրաչյա Պողոսյանի մեկենասությամբ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխվեցին թանկարժեք, հարմարավետ ու արդիական մետաղյա, շարժական գրապահոցներ։ Այս մասին «ՀՀ»—ին տեղեկացրին ՀՑԹԻ արտաքին կապերի եւ լրատվության բաժնից։
Հատուկ ռելսերի վրա հավաքված մետաղյա դարակ—պահոցներն այսօր արդեն իրականություն են։ Մի քանի օր շարունակ ՌԴ—ից ժամանած տեխնոլոգները հավաքում էին մետաղյա «հսկային», այնուհետեւ ՀՑԹԻ արխիվի աշխատակիցները խնամքով վերադասավորեցին ֆոնդային միավորները։
«Մետաղյա գրապահարանները հարմարավետ են, ֆունկցիոնալ եւ տարողունակ, որի շնորհիվ հնարավոր է դարձել ամբողջությամբ տեղավորել ՀՑԹԻ հիմնադրամի գիտական մեծածավալ գրականությունը։ Բացի այդ, ժամանակակից պահարանները լավագույնս ապահովում են գրքերի պահպանությունը։ Հայտնում ենք երախտագիտություն ինչպես նվիրատուին, այնպես էլ ռուս գործընկերներին, որ ժամանեցին Հայաստան ու կազմակերպեցին պահարանների մոնտաժման աշխատանքները»,–նշում է ՀՑԹԻ գիտական գրադարանի բաժնի վարիչի պաշտոնակատար Հասմիկ Բրուտյանը։
Մեր հայրենակից, պետերբուրգաբնակ Հրաչյա Պողոսյանի համար, ում պատրաստակամության ու օպերատիվ արձագանքի շնորհիվ ՀՑԹԻ—ն ունեցավ այս խիստ կարեւոր ու նաեւ թանկարժեք նվիրատվությունը, բարեգործությունը նորություն չէ. «Իմ հասարակական գործունեության համար մի շարք ուղղություններ եմ կարեւորում՝ մի կողմից աշխատատեղերի բացում, մյուս կողմից հայապահպան միջոցառումների կազմակերպում։ Բոլոր գործողություններս բխում են այս երկուսի համադրմանն ու փոխլրացմանն ուղղված ջանքերին։ Կլինի եկեղեցու կառուցում, օծում, խաչքարի կամ հուշարձանի բացում, թե կրթօջախների վերանորոգում, տեխնիկական վերազինում՝ նպատակս մեկն է՝ իմ հնարավորությունների սահմաններում թողնել մնայուն արժեքներ։ Շատ եմ կարեւորում նաեւ հայ ժողովրդի փառավոր էջերի հանրահռչակումը՝ մշակույթի, սպորտի եւ այլ բնագավառներում»։
Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի հետ կապն ու համագործակցությունը նույնպես պատահական չեն։ Հրաչյա Պողոսյանի պապը՝ Պողոս Պողոսյանը Արեւելյան Հայաստան է գաղթել Արեւմտյան Հայաստանի Բիթլիսի շրջանի Կարկառի Որիզ գյուղից։ Հայոց ցեղասպանությունը վերապրած պապն ու նրա թողած ձեռագիր հուշերը, որի յուրաքանչյուր տողն ամփոփում է կորցրած հայրենիքի ափսոսանքն ու ապրած օրերի դառնությունը, դարձել են պատգամ Հրաչյա Պողոսյանի համար՝ ապրել ազնիվ, գործել ի բարօրություն հայրենիքի ու հայության, պահպանել ու փոխանցել ընտանեկան ավանդույթներն ու ամուր կապերը։
«Խճանկարային սրբապատկերի տեղադրման առաջարկով եմ ծանոթացել Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հետ։ Հանդիպումների ժամանակ էլ եղել է շարժական գրապահոց տեղադրելու առաջարկը։ Ես բնականաբար արագ արձագանք ու ընթացք եմ տվել։ Այսօր գոհ են ե՛ւ ՀՑԹԻ աշխատակիցները, ե՛ւ ես։ Կարծում եմ՝ բիթլիսցի պապս նույնպես»,– ասում է Հրաչյա Պողոսյանը։
ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Հրաչյա Պողոսյանին Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի գործունեությանը ցուցաբերած աջակցության ու կատարած նվիրատվության համար պարգեւատրել է «Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալով։

19-10-2019





02-06-2020
Կուժեղացվեն աշխատողի իրավունքի պաշտպանության դրույթները
Օրենսգրքի բարեփոխումներն ուղղված են աշխատանքի կայունությանը, որակի եւ ...


02-06-2020
Ծանի՛ր զքեզ
Այս պատգամի կատարումը հասուն անհատից պահանջում է յուրացման ...


02-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է ...


02-06-2020
«Որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են...»
Մայրությունը կարեւորագույն դեր է, որ Աստված հատկացրել է կանանց ...


02-06-2020
Ավարտվեց ուստարին
Անցնող ուստարում Քաշաթաղի շրջանի 52 հանրակրթական դպրոցներում սովորող 2050 ...


02-06-2020
Քաշաթաղի շրջվարչակազմը նոր ղեկավար ունի
Երեկ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ նախարար ...


02-06-2020
Կատարելագործել, այլ ոչ թե շուռ գալ ու հեռանալ
«Կազմակերպությունը, որը մենք ֆինանսավորում ենք, աջակցում եւ որի ...



02-06-2020
Ինչ է ասում ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը
Մեր հասարակությունն իրավունք ունի ...

02-06-2020
Մեր շքեղ բուսաշխարհն ու անշուք վերաբերմունքը
Երբ ոչ ճանաչում ենք, ոչ բուժվում, ոչ ...

02-06-2020
Մերկելը չի ընդունել Թրամփի առաջարկը
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը կանցկացվի ...

02-06-2020
Գաբրիել Սարգսյանը՝ առաջին առցանց առաջնության բրոնզե մեդալակիր
Երեւանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դարձել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO