Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.11.2019
ԱՅԼՔ...


Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա

Ինչպիսի քայլեր են արվում մեր երկրի վարկանիշը բարձրացնելու նպատակով

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Զբոսաշրջությունը խթանելու համար գրագետ մարքետինգից եւ զարգացած ենթակառուցվածքներ ունենալուց զատ առաջնահերթ խնդիրներից է օրենսդրական դաշտի կարգավորումը։ Ոլորտում առկա օրենսդրական խնդիրները լուծելու, միջազգային խորհրդարանական հարթակներում Հայաստանը պատշաճ կերպով ներկայացնելու նպատակով «Իմ քայլը» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանի նախաձեռնությամբ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից ձեւավորվել է զբոսաշրջության հարցերով աշխատանքային խումբ։ «ՀՀ»—ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ ներկայիս մարտահրավերներին դիմակայելու համար «Զբոսաշրջության մասին» ՀՀ գործող օրենքը լրամշակման եւ կարգավորումների հստակեցման կարիք ունի։ Արդեն բավականին երկար ժամանակ է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից այդ ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։
«Մենք այս տարի զբոսաշրջիկների շատ մեծ հոսք ունենք, գալիք տարվա համար ակնկալում ենք էլ ավելի մեծ հոսք եւ այս պարագայում շատ ենք կարեւորում այն ստանդարտները եւ որակները, որոնք կան մեր երկրի ներսում, այսինքն՝ թե ինչպես ենք դիմավորում եւ սպասարկում մեր երկիր այցելած զբոսաշրջիկին։ Այստեղ մենք խնդիրներ ունենք, որոնք պետք է լուծվեն նաեւ օրենքի շրջանակներում»,–մանրամասնեց պատգամավորը։ «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքից բացի զբոսաշրջության հետ առնչություն ունեցող բազմաթիվ այլ օրենքներ եւս կան, որոնք, ըստ նրա լրացման եւ փոփոխման կարիք ունեն, ինչպես օրինակ՝ տնտեսավարող սուբյեկտներին վերաբերող մասը։ «Երբ հարկային օրենսգիրքը բերվեց խորհրդարան, քննարկումներ ունեցանք եւ համաձայնության եկանք կառավարության հետ, որպեսզի զբոսաշրջային տները, հյուրատները բացառություն լինեն միկրոբիզնեսից, եւ տարեկան մինչեւ 24 մլն դրամ շրջանառություն ունեցողները չհարկվեն։ Սա շատ կարեւոր խթան է, որպեսզի մեր տնտեսավարող սուբյեկտների համար բարենպաստ հարկային միջավայր ստեղծենք»,–հավելեց նա։
Հայաստանն աշխարհի զբոսաշրջային քարտեզում դիրքավորելու համար ՀՀ կառավարությունն այս տարվա համար հավելյալ գումար էր հատկացրել զբոսաշրջության պետական կոմիտեին։ Մարկետինգային արշավ իրականացնելու նպատակով որպես թիրախային շուկաներ էին ընտրվել երեք ուղղություններ՝ Ռուսաստանը, Վրաստանը եւ Չինաստանը։ Այս երկրներից յուրաքանչյուրի համար կոմիտեն պատրաստել էր հատուկ կարգախոսներ։ «Մենք ավելի մեծ ֆոնդերի կարիք ունենք, որպեսզի կարողանանք այլ շուկաներում եւս աշխատանք իրականացնենք։ Ոլորտն ունի պետական աջակցության կարիք՝ իրականացնելու լուրջ գովազգային արշավներ Հայաստանի ճանաչելիության բարձրացման եւ թիրախային բոլոր շուկաներում մեր երկիրը նորովի դիրքավորելու համար»,–ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ ներկայումս բարենպաստ ժամանակաշրջան է մեզ համար՝ առավելագույնս օգտագործելու երկրի զբոսաշրջային ներուժը։ Հայաստանը մի շարք պատճառներով՝ թավշյա հեղափոխություն, ժողովրդավարական գործընթացներ եւ այլն, առանց գումարներ ծախսելու ավելի հաճախ է հայտնվում միջազգային մամուլի էջերին։ Պատգամավորի կարծիքով, մենք դրանից պետք է օգտվենք եւ մի բան էլ ավելացնենք՝ ավելի մեծ արդյունք գրանցելու եւ առկա հնարավորությունները կապիտալիզացնելու համար։
Հռիփսիմե Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշել էր (այս մասին կարդացեք «ՀՀ»—ի հուլիսի 19—ի համարում), որ զբոսաշրջության խթանման նպատակով, մասնավորապես, պետության սահմաններից դուրս երկրի գովազդի եւ մարկետինգի համար նպատակահարմար կլիներ ստեղծել ֆոնդ, որը կառավարության հատկացումներին զուգահեռ հնարավորություն կտար ունենալու լրացուցիչ գումար։
Պատգամավորից հետաքրքրվեցինք, թե որ փուլում է գտնվում այդ նախաձեռնությունը։ «Այս փուլում դեռ պետք է խոսակցություններ տարվեն ոլորտի շահառուների հետ. տնտեսավարող սուբյեկտները պետք է վստահ լինեն, որ այս ֆոնդի ստեղծումը որեւէ կերպ լրացուցիչ բեռ չի հանդիսանա զբոսաշրջիկի համար, որի պատճառով նա կարող է փոխել Հայաստան գալու որոշումը»,– պարզաբանեց զրուցակիցս։ Մյուս կարեւոր կետն այն է, որ այդ գումարը պետք է հիմնավորված լինի, միեւնույն ժամանակ՝ փոքր։ Հստակեցման անհրաժեշտություն կա նաեւ այդ ֆոնդի գումարների հավաքագրման մեխանիզմների եւ ծախսերի մասով։ «Եթե տեսնենք, որ զբոսաշրջիկի համար, հատկապես՝ ոչ կազմակերպված տուրիզմի դեպքում, հյուրանոցի գումարը վճարելիս օրինակ՝ հավելյալ այդ կես դոլարը տարբերություն չի տալիս, բայց փոխարենն ունենում ենք հստակ ֆոնդ, որը կարողանում ենք շատ հստակ ուղղորդել նախապես որոշված խնդիրների լուծմանը, ապա կարծում եմ՝ այս պարագայում կկարողանանք համաձայնություն ձեռք բերել»,–մեկնաբանեց Գրիգորյանը։
Անդրադառնալով այն դժգոհություններին, որոնք կապված են թանգարանային նմուշները լուսանկարել չթույլատրելու հետ, պատգամավորը նկատեց, որ այստեղ եւս կարգավորման անհրաժեշտություն կա։ Մյուս կողմից՝ նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նման որոշումը պայմանավորված է ցուցանմուշների անվտանգությամբ։ «Մենք պետք է հաշվի առնենք այն պայմանները, որոնք ունենք։ Իհարկե, ցանկալի կլիներ ավելի լավ շենքային պայմաններ ունենալ մեր թանգարանների համար, որոնք կապահովեին նմուշների անվտանգությունը, բայց մենք կարող ենք ավելի արդյունավետ կերպով կարգավորումներ ունենալ։ Ամեն դեպքում՝ ավելի ճիշտ կլինի, որպեսզի զբոսաշրջիկին բացատրենք, թե ինչու ենք իրենց խնդրում, որ տվյալ վայրում լուսանկարահանում չիրականացվի»,–ասաց նա։

23-10-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO