Բիզնես... կարմիր գծերին
Երեւանի փողոցներում՝ հատկապես կենտրոնում, կարմիր գծերին հաճախ կարելի է հանդիպել ոչ միայն մեքենաների, այլեւ ավտոբուսների, շարժական տաղավարների։ Դրանք օգտագործվում են բիզնես նպատակով։ Սակայն մի կողմ դնելով դրանց կիրառման նպատակը, պետք է նկատենք, որ այդ ավտոբուսները եւ շարժական տաղավարները բավականին մեծ տեղ են զբաղեցնում։ Բացի այդ, հաճախ խանգարում են երթեւեկությանը։ Վերջին շրջանում վարորդները բողոքում են, որ քաղաքում մեքենա կայանելու տեղ չկա։ Վարորդ Միքայել Սարգսյանը նշեց. «Համապատասխան գումարը վճարում ես, բայց ժամերով տեղ ես ման գալիս...»։ Արթուր Ավագյանն էլ հավելեց. «Շաբաթներով կանգնում են, առեւտուր են անում, իսկ մենք ամեն անգամ գործից ուշանում ենք...»։ Վարորդները նշում են, որ նման ավտոբուսները, տաղավարները, որոնք սուրճ, սնունդ ու նման բաներ են վաճառում, գնալով շատանում են։ Վարորդ Արսեն Մովսիսյանն ասաց, որ պայքարելու են՝ արդյունքի հասնելու համար. «Սկզբում նորմալ էր ամեն բան, մենք էլ ենք օգտվել։ Բայց դրանց պատճառով միշտ «պռոբկի» մեջ եմ ընկնում։ Էս հարցով դիմել ենք «Վարորդի ընկեր» կազմակերպությանը...»։ Մեզ հետ զրույցում «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը նշեց, որ հենց այս հարցով բազմաթիվ բողոքներ են ստանում։ «Մենք փորձել ենք քայլեր ձեռնարկել՝ մի քանի անգամ դիմել ենք քաղաքապետարան։ Քաղաքապետարանը փորձել է սահմանազատել, ազատել կարմիր գծերը, բայց օրենքով դեռեւս ոչ մի բան չեն կարողանում անել»։ Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Տարոն Գեւոգյանը նշեց, որ օրենքը չի արգելում նման ավտոբուսների կայանումը կամ գործունեությունը, որքան էլ դա զարմանալի է. «Ներկա պահին մենք նախաձեռնել ենք օրենսդրական բարեփոխումների փաթեթ։ Առաջիկայում այն կներկայացվի Ազգային ժողով»։ Տարոն Գեւորգյանը հավելեց, որ կան կազմակերպություններ, որոնք վճարում են համապատասխան գումարն ու իրենց տեղերը հետո վաճառում են. «Օրենքը դա եւս չի արգելում...»։
Էլենիտա ՍԱՐԳՍՅԱՆ
23-10-2019
|

փակել >>
|