«Դրախտի դարպասը»՝ Արցախի էկրանին
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ d.miqayelyan@hhpress.am
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» նոր գեղարվեստական ֆիլմի առաջնադիտումը Երեւանից հետո կայացավ Ստեփանակերտում։ Հիշեցնենք, որ ֆիլմի հիմքում ընկած է գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալի պատմությունը, ով 2016—ին վերադառնալով Արցախ, 22 տարի ընդմիջումից հետո սկսում է լուսաբանել վերսկսված պատերազմը։ Նրա դերում նկարահանվել է գերմանացի հայտնի դերասան Ռիխարդ Զումելը։ Հյուրընկալելով ֆիլմի ստեղծագործական անձնակազմին՝ ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը կարեւորել է նման բարձրարվեստ, գաղափարապես ամուր գործերի ծնունդը, «որոնք հնարավորություն են ստեղծում Արցախի մասին արվեստի միջոցով աշխարհին ներկայացնել ճշմարտությունը եւ, անշուշտ, սպասված են կինոսիրողների կողմից»։ Նրա կարծիքով, դրախտի դարպասները հենց Արցախում են։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ Ջիվան Ավետիսյանը նշել է, որ ֆիլմի ստեղծման ամբողջ գործընթացի ժամանակ «զգացվել է կառավարության ընդգծված աջակցությունը»։ Նրա խոսքով՝ ստեղծագործական թիմն իր առջեւ խնդիր էր դրել «արվեստի միջոցով բարձրացնել Արցախի մասին իրազեկվածությունը, միջազգային լսարանին ցույց տալ, որ Արցախը կենսունակ, զարգացող եւ բարգավաճող երկիր է, ու այնտեղ ապրող բնիկ ժողովուրդը պայքարում է վերջնական խաղաղության հաստատման համար»։ Անդրադառնալով թիմի առաքելությանը, Ջ. Ավետիսյանն ասել է. «Շատ կարեւոր է, որ մեր ստեղծած «Թեւանիկ», «Վերջին բնակիչը» եւ «Դրախտի դարպասը» ֆիլմերով կարողանանք Արցախի թեման «դուրս բերել» Հայաստանի սահմաններից ու դրանք դարձնել ամբողջ աշխարհի համար ընկալվող պատմություն, որպեսզի մարդիկ անտարբեր չգտնվեն պատերազմների, ողբերգական ճակատագրերի նկատմամբ»։ Ֆիլմի պրոդյուսեր Ադրինե Միրզայանն էլ հիշեց մի տխուր պատմություն՝ կապված իր պապի հետ, ով «անցյալ դարասկզբին, թուրքերի կողմից իրականացված հայերի սպանդից, Շուշին ավերելուց հետո, ութ տարի անց մազապուրծ կենդանի է մնացել, փախել Բաքու, այնուհետեւ տեղափոխվել Հայաստան, ուր եւ կնքել է իր մահկանացուն»։ Նա գտնում է, որ ոչինչ չպետք է մոռացվի, որքան էլ որ դառը լինի ճշմարտությունը, այն պիտի հասցվի աշխարհին։ Հատկանշական է, որ կինոնկարը համարտադրող երկրներն են Հայաստանը, Լիտվան, Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ—ը, Չեխիան եւ Իտալիան։
Ստեփանակերտ
23-10-2019
|

փակել >>
|