Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.11.2019
ԱՇԽԱՐՀ


Վաշինգտոնն ու Մոսկվան ասացին իրենց խոսքը. ո՞րն է լինելու լուծումը

Եվ ինչ նոր սադրանքների կդիմի Անկարան

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Երեկ երեկոյան ավարտվել է թուրք-ամերիկյան բանակցություններով ձեռք բերված 5-օրյա հրադադարը։ Թե ինչ տվեցին հրադադարի օրերը այս ճգնաժամի լուծման համար, նախ իրենց գործողություններում ցույց կտան Անկարան ու Դամասկոսը, ինչպեսեւ Սիրիայի քրդական ինքնավարության պատասխանատուները, ապա դրան կհետեւի Վաշինգտոնի, Բրյուսելի եւ Մոսկվայի համապատասխան արձագանքը։
Եվրոպական համագործակցության 28 երկրներն էլ առաջին իսկ օրից դատապարտել են թուրքական ներխուժումը եւ պահանջել Թուրքիայից՝ դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից։
ԱՄՆ—ն ու ՌԴ—ն հոկտեմբերի 9—ի թուրքական ներխուժումից ցայսօր վարում են երկակի քաղաքականություն, Վաշինգտոնը՝ Թուրքիայի եւ Սիրիայի քրդական ինքնավարության հետ, Մոսկվան՝ Թուրքիայի ու Սիրիայի կառավարության հետ, ինչն էլ հնարավորություն է տվել Անկարային մինչ օրս գործել անպատիժ։ Չնայած Սիրիայի կառավարության եւ քրդական ինքնավարության փոխհամաձայնությունից հետո սիրիական բանակն ու քրդական զինյալները միասնաբար են կռվում թուրքական զինուժի դեմ, ինչը վնասներ է պատճառում թուրքական բանակին ինչպես զինտեխնիկայի, այնպես էլ մարդկային ուժի տեսանկյունից։ Նման փոխհամաձայնությունը, թերեւս, անսպասելի էր ոչ միայն Անկարայի համար։
ԱՄՆ—ի նախագահ Դոնալդ Թրամփը նամակ էր գրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ ասել, թե «հիմար մի եղիր», այլապես բազմաթիվ մեղքեր կստանձնես ու «սատանա կլինես»… Հետո կնքվել էր թուրք—ամերիկյան 5—օրյա հրադադարը, ինչը Սպիտակ տան ղեկավարը վերագրել էր իր նամակի ուժին, ապա գովել էր Թուրքիայի նախագահին, թե «գժական առաջնորդ է» եւ ամեն բան ճիշտ է հասկացել։
Հիշեցնենք, որ ԱՄՆ—ի նախագահը ավելի վաղ ասել էր, թե իր երկիրը երբեք չի համաձայնել քրդերին մինչեւ կյանքի վերջը պաշտպանել, ապա հավելել, որ Սիրիան եւ Թուրքիան թող իրենք հարթեն իրենց խնդիրները։ Նա հասկացրել էր, որ Թուրքիան ՆԱՏՕ—ի կարեւոր անդամ է, իսկ Սիրիան՝ թերեւս Ռուսաստանի դաշնակիցը, եւ իրենք դեմ չեն, որ Մոսկվան օգնի Սիրիային։
Բայց հրադադարից հետո պետքարտուղար Մայք Պոմպեոն վերստին նախազգուշական հայտարարություն է արել, թե ԱՄՆ—ի նախագահը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառել Թուրքիայի դեմ՝ կապված Սիրիայում նրա գործողությունների հետ։ «Մենք խաղաղությունը գերադասում ենք պատերազմից,— ասել է պետքարտուղարը,— սակայն ռազմական գործողությունների անհրաժեշտության դեպքում, դուք պետք է իմանաք, որ Դոնալդ Թրամփն ամբողջովին պատրաստ է այդպիսի գործողությունների»։
Մայք Պոմպեոն հրաժարվել է անվանել «կարմիր գիծը», այսինքն՝ թե ինչը կարող է ԱՄՆ—ի ռազմական պատասխանը հրահրել՝ հայտարարելով, որ չի ուզում «առաջ անցնել նախագահի այն որոշումից, թե արժի արդյոք մեզ վրա հսկայական պատասխանատվություն վերցնել՝ օգտագործելով Ամերիկայի ռազմական հզորությունը»։ Նա հասկացրել է, որ Վաշինգտոնը նախ եւ առաջ կօգտագործի իր տնտեսական եւ դիվանագիտական միջոցները։
Անցյալ շաբաթ Թուրքիայի ներխուժումից հետո ԱՄՆ—ն արդեն տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել։ Այն դադարեց գործել հրադադարից հետո, սակայն կարող է վերագործարկվել։
Մի նոր նախազգուշացում էլ է արվել Անկարային։ Եթե նախկինում ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարը հայտնել էր, որ Թուրքիային ՆԱՏՕ—ից հեռացնելու խնդիր չի դրվելու, քանի որ այդ երկիրը ՆԱՏՕ—ի կարեւոր ներկայացուցիչն է տարածաշրջանում, ապա օրերս Պենտագոնի ղեկավարը հայտարարեց, որ անհրաժեշտության դեպքում ՆԱՏՕ—ի վրա ճնշումներ կգործադրեն, որպեսզի միջոցներ ձեռնարկի Թուրքիայի դեմ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, թե Թուրքիայի գործողությունները Սիրիայում կարող են վնաս հասցնել այդ երկրում քաղաքական կարգավորման գործընթացին, եւ Սիրիայի հյուսիս—արեւելքում տեղի ունեցող զարգացումները չափազանց անհանգստացնում են Ռուսաստանի ղեկավարությանը։ Եվ երեկ Սոչիում՝ սիրիական ճգնաժամը քննարկելու համար հանդիպել են Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը մանրամասներ չէր հաղորդել, սակայն ընդգծել էր, որ նախատեսված են բանակցություններ ոչ շատ մեծ կազմով, իսկ ռուս—թուրքական հարաբերությունները լավ են զարգանում, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճում է։
Թուրքիայի նախագահը Սոչի մեկնելուց առաջ չի բացառել, որ թուրքական բանակի հարձակումը Սիրիայի հյուսիսում կարող է շարունակվել արդեն առաջիկա օրերին։ «Այժմ Սիրիայի հյուսիսում հրադադար է հաստատվել։ Վաղը ես մեկնում եմ Սոչի։ Նախագահ Պուտինի հետ մենք կքննարկենք ծավալվող գործընթացները, ինչից հետո, Աստված տա, կդիմենք անհրաժեշտ քայլերի», — հայտարարել է նա։
Ռուսաստանի նախագահն էլ բանակցությունների նախօրեին իր դժգոհությունն էր հայտնել Թուրքիայի գործողությունների առնչությամբ։ Մասնավորապես, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախօրեին Պեկինում Սյանշանյան համաժողովում ելույթում ասել է, թե Թուրքիայի գործողությունների հետեւանքով Սիրիայում արտասահմանցի գրոհայիններով 12 բանտ մնացել են առանց պաշտպանության (այս մասին ԱՄՆ—ի նախագահը եւս խոսել էր, որ ահաբեկիչների փախուստի պատասխանատվությունը Անկարայի վրա կմնա), ինչը կարող է բերել ահաբեկիչների «հակադարձ գաղթի իրենց պատմական հայրենիք»։
Ապա պաշտոնական Անկարան հայտարարել էր, որ սիրիական խնդրի կարգավորման ընթացքում քրդական ուժերի հետ բանակցությունները բացառված են։
Իսկ պաշտոնական Մոսկվան էլ հիշեցրել էր, որ պետք է բացառել բախումները Սիրիայի կառավարական բանակի եւ թուրքական բանակի միջեւ։
Եվ այսպես, Թուրքիայի նախագահը նոր ասելիք կունենա, Թուրքիան Սիրիայում անհրաժեշտ քայլերի կարող է դիմել միայն Սոչիում կայանալիք բանակցություններից հետո։
Փաստորեն, թուրքական ներխուժման խնդիրը վերստին կախված է ԱՄՆ—ի եւ ՌԴ—ի վճռական քայլերից։ Այսօր ե՛ւ Վաշինգտոնը, ե՛ւ Մոսկվան արդեն կոշտ հայտարարություններ են արել Անկարայի ուղղությամբ, ինչը նշանակում է՝ յուրաքանչյուր կողմ բանակցություններից առաջ փորձել է ավելի անզիջում երեւալ Թուրքիայի աչքին։ Բայց դա ինչի կհանգեցնի, այսօր, թերեւս, պարզ կլինի, երբ Անկարայում վերլուծեն Մոսկվայի հետ կայացած բանակցությունների արդյունքները, իսկ Վաշինգտոնի հետ պարզաբանեն այդ ռուս—թուրքական հանդիպման արդյունքների ազդեցությունը թուրք—ամերիկյան հարաբերությունների վրա։
Այս ռազմաքաղաքական եւ դիվանագիտական թոհուբոհից զատ մեկ այլ լուր է տարածել թուրքական մամուլը, որ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս—արեւելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմագործողության հետեւանքով գրավված Ռաս ալ—Այն շրջանում հայտնաբերվել է թունել։ Եվ քուրդ զինյալների կողմից փորված թունելով գաղտնուղի է տարվել մինչեւ Թուրքիայի սահման։
Նշվում է, որ թունելի մուտքը գտնվում է Ռաս ալ—Այնի կենտրոնին կից մի պահեստում։ Այն մի քանի մուտք ունի, կան օդափոխման համար անցքեր եւ հանգստի համար նախատեսված անկյուններ։ Թունելի մուտքը 13 մ խորություն ունի, բարձրությունը 3 մ է, իսկ լայնությունը՝ 2.5 մ։ ԶԼՄ—ների տեղեկացմամբ՝ «Թուրքիայի հնարավոր ռազմական գործողություններին դիմակայելու եւ անսպասելի հարձակումներ իրականացնելու համար Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» Մանբիչի, Քոբանիի, Թել Աբյադի, Ռաս ալ—Այնի, Սըրրինի, Կամըշլըի եւ Մալիքիյյեի շրջաններում թունելային ցանց են փորել»։
Ինչեւէ, Վաշինգտոնն ու Մոսկվան ավարտեցին իրենց բանակցություններն Անկարայի հետ, իսկ թե Թուրքիան եւ Սիրիայի քրդական ինքնավարությունը ինչքանով հետեւողական կլինեն իրենց ստանձնած պարտավորությունների մասով, գուցեեւ հենց առաջիկա ժամերին երեւակվի։ Եթե, իհարկե, Թուրքիան իր ձեռագրին համապատասխան նոր սադրանքների չդիմի։

23-10-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO