Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.06.2020
ԱՇԽԱՐՀ


Քրդերը մնացել են մենակ թուրքական թնդանոթների դեմ

Հասկանալի չէ, թե երբ քրդերը կազատվեն թուրքական իշխանության կոտորածներից

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Թուրքական իշխանություններն արդեն տեւական ժամանակ է լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Սիրիայի հյուսիսում ապրող քրդերի, մասնավորապես՝ քրդական ժողովրդի պաշտպան միավորումների եւ Սիրիայի ժողովրդավարական ուժերի դեմ՝ համարելով նրանց վտանգավոր ահաբեկչական խմբավորումներ։
Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը թուրքական իշխանությունների այս քայլն ագրեսիա է որակում։ «Սիրիան ուրիշ տարածք է, եւ Թուրքիան այսօր հարձակվելով քրդերի վրա ցանկանում է վերցնել մի բան, որն իրենը չէ։ Սա ագրեսիայի դրսեւորում է։ Թուրքիան իրեն սանձազերծված է զգում, որեւէ մեկին հաշվետու չի լինում իր գործողությունների համար։ Սակայն ակնհայտ է, որ նրա այս գործողությունների իրականացման ակունքներում գերտերությունների հետ համաձայնություններ կան։ Հարձակվել է խաղաղ բնակչության վրա՝ գործի դնելով իր ռազմական ողջ ներուժը։ Օդուժով ռմբակոծում է, ամեն օր երեխաներ ու ծերեր են մահանում, օգտագործում է նաեւ քիմիական զենքեր։ Սա ցեղասպանություն է քուրդ ժողովրդի նկատմամբ։ Անկախ այն բանից՝ քրդերն իրենց տարածքներում են ապրում, թե հարեւան պետություններում՝ Թուրքիայի համար միեւնույն է։ Այս պետության ղեկավարները որդեգրել են քրդերի հանդեպ ցեղասպան քաղաքականություն»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ընդգծեց Հասանովը։
Նրա խոսքով, թուրքերն այժմ էթնիկ զտումներ են անում, ինչպես որ երկու տարի առաջ վարվեցին քրդական 1 միլիոնանոց Աֆրին քաղաքում ապրող քրդերի հետ. «Ոմանց սպանեցին, ոմանց էլ հանեցին իրենց քաղաքից։ Այդ ժողովուրդը դաշտերում՝ փախստականների կարգավիճակով, ապրում է վրանների տակ ու հետզհետե մահանում»։ Հասանովն ասում է՝ գերտերություններից որեւէ ակնկալիք, այլեւս չունի։ Հերթական անգամ շեշտում է, որ թուրքական իշխանությունների՝ քրդերի նկատմամբ այս ցեղասպան քաղաքականությունը համաձայնեցված գործողությունների արդյունք է։ Ասում է՝ այն ժամանակ, երբ ԱՄՆ—ին եւ Ռուսաստանին պետք էր, որ քրդերը պայքարեին իսլամիստների դեմ, ստիպում էին՝ կռվել։
«Կռվեցին, հաղթանակ տարան։ Նույնիսկ այն տարածքներում, որոնցում քրդեր չէին բնակվում, նրանք ազատագրեցին։ Սիրիայի քրդերին, ինչպես գիտեք, հովանավորում էր Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Երբ ԱՄՆ—ն հետ քաշեց իր զորքերը, մերոնք սկսեցին մեն—մենակ կռվել Թուրքիայի դեմ։ Միաժամանակ ամբողջ միջազգային հանրությունը սկսեց դատապարտել ԱՄՆ—ին՝ քրդերին առանց այսպես ասած՝ տիրոջ, առանց հովանավորության թողնելու համար։ Այսօր քրդերը մենակ են թուրքական թնդանոթների դեմ»,—նշեց Հայաստանի քրդական համայնքի ղեկավարը։
Թուրքիայի այն հայտարարությանը, թե իբր Սիրիայում ապրող քրդերը ահաբեկիչներ են, եւ իրենց սահմաններին վտանգ է սպառնում, Հասանովը անհեթեթություն է որակում, քանի որ, ըստ նրա՝ քրդերն այնտեղ երբեք ոչ մի ահաբեկչական գործողություն չեն իրականացրել.  «Տեղի բնակիչները ստեղծել են ինքնապաշտպանական ջոկատներ եւ կռվում են իրենց տարածքներում՝ իսլամիստների դեմ։ Նրանք հարձակվել են ե՛ւ քրդերի, ե՛ւ ամբողջ Սիրիայի տարածքների վրա»։
Վիճակագրական տվյալներով Հայաստանում այսօր ապրում են շուրջ 3 հազար քրդեր։ Հասանովը շեշտում է՝ բոլորը միաձայն դատապարտում են ԱՄՆ—ի եւ մյուս գերտերությունների «ձեռքերը լվանալու» քաղաքականությունը։ Թուրքերն, ըստ նրա, որոշել են բնաջնջել, տարածքներից հանել, էթնիկ զտումներ անել եւ այդ տարածքներում բնակեցնել այն իսլամիստներին, որոնց իրենք են հովանավորում։ Եթե նրանք բնակեցվեն, ասում է՝ այդ տարածքները կդառնան իսկական իսլամիստ ահաբեկիչների որջ։ «Արդեն տասը տարի է այս իրավիճակն է, եւ եթե այսպես գնա, հասկանալի չէ, թե երբ վերջապես քրդերը կազատվեն թուրքական իշխանության կոտորածներից»,—մտահոգություն հայտնեց ԱԺ պատգամավորը։ Ավելի վաղ Հայաստանում ապրող քրդական համայնքի ներկայացուցիչները ԱՄՆ—ի դեսպանատան առջեւ ցույց էին կազմակերպել եւ դատապարտում էին ԱՄՆ—ի՝ Հասանովի ձեւակերպմամբ՝ ոչ ճիշտ քաղաքականությունը Սիրիայի քուրդ ժողովրդի նկատմամբ։

23-10-2019





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO