Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.11.2019
ԶԱՆԱԶԱՆ


Ռազմական խաղերում Հայաստանն ունի 1 մեդալ

Եվս մի քանիսի ակնկալիք

Չինաստանի Ուխան քաղաքում ընթացող Ռազմական 7-րդ խաղերում Հայաստանին առաջին եւ առայժմ միակ մեդալը բերեց ազատ ոճի ըմբիշ Մհեր Մարկոսյանը։ Մրցանակակիր դառնալու հնարավորություն ունեն նաեւ մեր բոլոր երեք մարմնամարզիկները։ Այս մրցումներում Հայաստանը ներկայացված է մարզական կողմնորոշման, ձյուդոյի, սպորտային մարմնամարզության եւ ըմբշամարտի մրցումներում։
20—ամյա Մարկոսյանը 86 կգ քաշային կարգում մեկնարկեց Շրի Լանկայի պատվիրակ Սուրեշ Վարունակուլասուրիայի նկատմամբ 10 միավորի առավելությամբ հաղթանակով, սակայն հաջորդ իսկ գոտեմարտում պարտվեց Գերմանիայի զինուժը ներկայացնող Ահմեդ Դուդարովին, որը հետագայում դարձավ արծաթե մեդալակիր։ Իսկ Մարկոսյանն արդեն սփոփիչ գոտեմարտերում հաջորդաբար գերազանցեց կամերունցի Սեդրիկ Աբոսոլոյին եւ մոնղոլ Յուտումեն Օրգոդոլին ու կանգնեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին։
Նույն հարգի մեդալ նվաճելուն մոտ էր նաեւ ձյուդոյի Եվրոպայի անցյալ տարվա չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը։ Մինչեւ 73 կգ քաշային կարգում նա հաջորդաբար պարտության մատնելով քաթարցի Մոհամեդ Ռեբահիին, բահրեյնցի Հուսեմ Խալֆաուին եւ բելառուս Վադիմ Շոկային՝ հասավ կիսաեզրափակիչ, որում զիջեց չինացի Սայինջիրիգալային։ Ներգրավվելով սփոփիչ գոտեմարտերում՝ մեր մարզիկը բրոնզե մեդալի համար հավասար պայքարում պարտվեց ռուսաստանցի Արմեն Աղայանին եւ բավարարվեց 5—րդ տեղով։ Նույն մարզաձեւի մինչեւ 100 կգ քաշային կարգում Արտյոմ Սարգսյանը հենց մեկնարկում պարտվելով բրազիլացի Լեոնարդո Գոնսալեսին՝ դուրս մնաց հետագա պայքարից։ Նրա մրցակիցը դարձավ բրոնզե մեդալակիր։
Հարուստ մարզավարով վերադառնալու լավ հնարավորություն ունեն հայ մարմնամարզիկները։ Հարություն Մերդինյանը, որը բոլորովին վերջերս աշխարհի առաջնությունում 13—րդ տեղն էր գրավել նժույգթափի վրա վարժությունում, հիմա նույն մրցաձեւում վաստակելով 13,733 միավոր՝ 6—րդ արդյունքով անցել է եզրափակիչ փուլ։ Մրցանակային իրական հավակնություններ ունեն նաեւ Արթուր Ավետիսյանը եւ Վահագն Դավթյանը, որոնք օղակների վրա վարժության որակավորման փուլում իրենց հաշվին գրանցելով համապատասխանաբար 14,433 եւ 14,166 միավոր՝ 3—րդ եւ 6—րդ դիրքերից կշարունակեն պայքարը մեդալների համար։
Ազատ ոճի ըմբշամարտում ձեռնունայն մնաց 65 կգ քաշային Վարդգես Կարապետյանը, որը 20 մասնակիցների պայքարում հանգրվանեց 8—րդ հորիզոնականին։ Նա հաղթեց կամերունցի Մբուգու Մոնտիին, ապա պարտվեց թուրք Սելահատին Կիլիկսալայանին։ Նույն մարզաձեւում Ռազմիկ Սիմոնյանը (74 կգ), պարտվելով առաջին իսկ գոտեմարտում, 22 մասնակիցների հաշվարկում 16—րդն էր։
Մարզական կողմնորոշման մրցումներում Յուրա Մանասյանը, Յուրի Մխիթարյանը եւ Հարություն Յախանյանը երկար մրցատարածությունում գրանցեցին համապատասխանաբար 140—րդ, 146—րդ եւ 147—րդ արդյունքը, իսկ միջինում հաստատվեցին 150—րդից ցածր հորիզոնականներին։
Այսօր մրցագորգ դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշներ Տիգրան Մինասյանը (60 կգ), Շանթ Խաչատրյանը (67 կգ), Վարուժան Գրիգորյանը (77 կգ) եւ Դավիթ Հովասափյանը (130 կգ)։
Մինչեւ հոկտեմբերի 27—ը շարունակվող այս մրցումների ծրագրում ընդգրկված են 27 օլիմպիական եւ ռազմակիրառական մարզաձեւեր։ Մասնակցում են 109 երկրի ավելի քան 9300 մարզիկներ, ինչը այս մրցումները մասսայականությամբ մոտեցնում է օլիմպիական խաղերին։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

23-10-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO