Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.11.2019
ՍՈՑԻՈՒՄ


Սառույց հալեցնելու աղի փոխարեն կերակրի՛ աղ օգտագործեք

Եթե, իհարկե, թանկ է առողջությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գաղտնիք հայտնաբերած չենք լինի, եթե ասենք, որ մեր սպառողը, մեղմ ասած, գրագետ չէ։ Ինչու մեղմ ասած, որովհետեւ կան դեպքեր, երբ խնդիրն ամենեւին էլ սոցիալական գործոնը չէ։ Օրինակ՝ աղի գործածումը։ Տարիներ շարունակ մասնագետներն ասում են՝ կա կերակրի աղ եւ կա տեխնիկական աղ։ Եվ տեխնիկական աղը սննդի մեջ գործածել չի կարելի։ Տեխնիկական աղը սովորաբար գործածվում է թղթի, լվացքի փոշու արտադրության մեջ։ Տեխնիկական աղով ձմռանը մշակում են սառցակալած ճանապարհները։
Հիմա՝ եթե մենք սննդի մեջ գործածում ենք ոչ թե կերակրի, այլ՝ տեխնիկական աղ, ուրեմն՝ կամ անգրագետ ենք՝ անընդհատ հնչող ահազանգի հանդեպ անընկալունակ, կամ չափից ավելի գծուծ ենք եւ մի քանի դրամի համար անտեսում ենք մեր առողջությունը, կամ էլ մեր օրգանիզմը սառցակալած ճանապարհի տեղ ենք դրել։ Եվ սա այն պարագայում, երբ նշվում է, որ տեխնիկական աղի գործածումը վտանգավոր է առողջության համար։ Այն յոդացված չէ, ինչպես պահանջում է կառավարության հրամանը, եւ պարունակում է չլուծվող մասնիկներ։ Մինչդեռ կարող ենք օգտագործել մեր կերակրի աղը, որ բնապահպանական տեսակետից մաքուր է, առանց քիմիական հավելումների եւ առանց նույնիսկ հակապնդեցուցիչ նյութերի։
Կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացրել սննդի շղթայում գործունեություն իրականացնող 89 տնտեսավարող սուբյեկտների մոտ (իրացման ցանց՝ 14, արտադրություն՝ 75, որից՝ կաթնամթերքի արտադրություն՝ 44, հացի արտադրություն՝ 6, մսամթերքի արտադրություն՝ 6, պահածոների արտադրություն՝ 11, ձկնամթերքի արտադրություն՝ 1, գարեջրի արտադրություն՝ 1)՝ ստուգելու այդ կազմակերպություններում օգտագործվող աղի համապատասխանությունը կերակրի աղին ներկայացվող պահանջներին։
Բանն այն է, որ հանրային սննդի օբյեկտները, սննդի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են Հայաստանում իրացման համար արտադրվող սննդամթերքի մեջ օգտագործել միա՛յն յոդացված կերակրի աղ։ Բացառությամբ, իհարկե, այն դեպքերի, երբ յոդացված կերակրի աղի օգտագործումը չի թույլատրվում արտադրական տեխնոլոգիայով։
Ի՞նչ են ցույց տվել ՍԱՏՄ—ի ուսումնասիրությունները։
Պարզվում է՝ իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում հետեւյալ պատկերն է երեւակվել. սննդի արտադրություններում օգտագործվում է թե՛ յոդացված, թե՛ չյոդացված կերակրի աղ, ինչը փաստել են լաբորատոր փորձաքննության արդյունքները եւ տնտեսավարող սուբյեկտների ներկայացրած անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերը (չյոդացված կերակրի աղի օգտագործումը նախատեսված է եղել տվյալ արտադրության տեխնոլոգիայով)։ Պարզվել է նաեւ, որ դրանք եղել են մեր տեղական՝ «Ավանի աղի կոմբինատ» ՓԲ ընկերության կողմից արտադրված եւ ավելի փոքր քանակությամբ՝ ներմուծված։
Վերահսկողության շրջանակներում առանձնակի ուշադրություն է դարձվել Իրանից Հայաստան ներմուծված եւ սննդի արտադրություններում օգտագործվող աղին (կատարվել է նմուշառում, լաբորատոր փորձաքննություն, ուղեկցող փաստաթղթերի ուսումնասիրություններ, մակնշման համապատասխանության ստուգում)։ Կերակրի աղի չափանիշներին չհամապատասխանող, մասնավորապես՝ սննդի արտադրություններում «տեխնիկական» աղի օգտագործման դեպք չի հայտնաբերվել։
Չշտապենք ուրախանալ։ Անհայտ ծագման աղի գործածման դեպքեր, այնուամենայնիվ, հայտնաբերվել են։
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող 3 կազմակերպություններում՝ Լոռու մարզում գործող «Վիգեն Գրիգորյան» Ա/Ձ—ում, «Սեդրակ եւ Տիգրան» եւ «Տաշիր կաթ» ՍՊԸ—ներում հայտնաբերվել է քիչ քանակությամբ (105 կգ) անհայտ ծագման աղի օգտագործման դեպք (բացակայել են անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերը եւ մակնշումը)։ Իսկ «Լոռվա կաթ» ՍՊ ընկերության կողմից օգտագործվող աղը կալիումի ֆերոցիանիդ ցուցանիշով չի համապատասխանել սահմանված պահանջներին։ Այդ ընկերությունների տնօրեններին տրվել են արտադրանքը արգելելու եւ օգտահանելու կամ ոչնչացնելու մասին կարգադրագրեր։
Ի դեպ, նկատենք, որ այդ անհայտ ծագման աղի քիչ համարվող՝ 105 կգ—ն ընդհանուր պատկերում գուցե քիչ է, բայց նույնը չենք կարող ասել մասնավորի օրինակով։ Կամ՝ ավելի պարզ՝ այդ 105 կգ—ն ինչ մասնաբաժնով է այս կամ այն անհատներին հասել…
Տեղեկացնենք, որ, ինչպես վստահեցնում են ՍԱՏՄ—ից, կերակրի աղի շուկայում դիտարկումները կրում են շարունակական բնույթ, քանի որ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2016թ. մարտի 18—ի եւ գյուղատնտեսության նախարարի 2016թ. մարտի 23—ի համատեղ հրամանների՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը յուրաքանչյուր տարի պետք է իրականացնի կերակրի աղում յոդի պարունակության պետական վերահսկողություն եւ պարբերաբար արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնի առողջապահության նախարարություն։
Այս ամենն ի մի բերելով՝ մի հարց բաց է մնում։ ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը առիթով ասել էր, որ մարդիկ պրակտիկորեն չեն կարող ձեռք բերել տեխնիկական եւ արդյունաբերական աղ։ Որովհետեւ այդ աղը վաճառվում է 25 կգ—անոց պարկերով։
Ասել է թե՝ դա կարող են գնել սնունդ արտադրող ձեռնարկությունները։ Հետեւաբար՝ այն, որ սպառողը բացառապես կերակրի աղ է գնում, դեռ երաշխիք չէ, որ մի հիվանդություն չի շալակի։ Որովհետեւ տեխնիկական աղի ամբողջ «հմայքը» հանկարծ կարող է զգալ, ասենք, հաց ուտելիս։ Այսօր հաց ամեն տեղ են վաճառում, եւ ՍԱՏՄ—ն ամեն տեղ չէ, որ ստուգումներ է հասցնում անել։ Սա մի ամբողջական խնդիրների շղթա է, իսկ գործարարի խելամտության վրա հույս դնելն անիմաստ է։ Սա հասկանալով՝ մենք առիթով կրկին կանդրադառնանք աղի շուկային՝ սպառողներին բացատրելով կերակրի աղի փոխարեն տեխնիկական աղ գործածելու բոլոր հետեւանքները։ Սա կօգնի, որ սպառողն ավելի հետեւողական լինի, ինչն էլ որոշակի կարգավորումներ կմտցնի դաշտում։

23-10-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO