Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2019
ԱՇԽԱՐՀ


Թուրք-իրանական տնտեսական կապերն անկում են արձանագրել

Թուրքիան 1/3-ով կրճատել է գազի ներկրումը Իրանից

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Միջին Արեւելքի երկու հարեւան գերտերություն՝ Իրանը եւ Թուրքիան, թեեւ դիվանագիտական լեզվով միմյանց բարեկամ ու եղբայր են համարում, սակայն իրականում թե՛ քաղաքական եւ թե՛ տնտեսական ոլորտներում մրցակիցներ են։ Քաղաքական ասպարեզում ոչ միայն ջանք չեն խնայում իրենց ազդեցությունը մեծացնելու տարածաշրջանի երկրներում, այլեւ հաճախ այդ երկրների տեսակետները տարածաշրջանային հարցերում հակասական են։ Դրա վառ օրինակը Սիրիայի հիմնահարցն է, որտեղ թեեւ համագործակցում են, սակայն բազմիցս արձանագրվել են նրանց տեսակետների հակասություն։ Մասնավորապես, Թեհրանն առաջիններից էր, որ դեմ արտահայտվեց եւ քննադատեց Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս։
Ինչ վերաբերում է Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) հիմնադիր անդամ նշյալ երկրների տնտեսական փոխհարաբերություններին, ապա հարկ է նշել, որ 2000 թ., երբ դեռ չէր շահագործվել Իրան—Թուրքիա գազատարը, դրանց ծավալն ընդամենը մեկ միլիարդ դոլար էր։ 2001 թ. այն գործարկվեց, եւ 8 տարի հետո այդ թիվը հասավ մինչեւ 10 միլիարդ դոլարի։ Իսկ 2012 թ., երբ ԱՄՆ, ԵՄ եւ ՄԱԿ—ի սահմանափակումներն Իրանի դեմ իրենց գագաթնակետին էին հասել, Թեհրան—Անկարա փոխհարաբերությունների ծավալն ավելի քան 20 միլիարդ դոլար էր, ինչը, թերեւս, ԱՄՆ—ից Իրանի հետ տնտեսական փոխհարաբերություններում որոշակի արտոնություն կորզելն էր, եւ դրա շնորհիվ զգալիորեն աճել էր Իրան ներկրվող ապրանքների ծավալը։ Դա, փաստորեն, Թեհրան—Անկարա առեւտրատնտեսական հարաբերությունների բարձրակետն էր, որից հետո անկում է արձանագրվել։
2014 թ. այն արդեն 14 միլիարդ դոլար էր, եւ անկումը շարունակվելով՝ հետագա տարիներին, մինչեւ 2018 թ., կազմել է շուրջ 10 միլիարդ։ Բայց եւ այնպես, կողմերը որոշում ընդունեցին առեւտրատնտեսական աճի նշաձողը բարձրացնել մինչեւ տարեկան 30 միլիարդ դոլար, ինչը, ըստ նրանց, համեստ թիվ է առկա ներուժի համեմատությամբ։ Ի դեպ, Անկարան եւս, թեեւ ոչ բացահայտ, բայց եւ այնպես դեմ էր Իրան—5+1—ի բանակցությունների հաջողությանը։ Քանի որ, նախ՝ թուլանում էին մրցակցի դիրքերը տարածաշրջանում, ապա նման իրավիճակը տնտեսապես ձեռնտու էր Թուրքիային։ 2016 թ., երբ կյանքի կոչվեց Իրան—5+1—ի համաձայնությունը, կողմերն առավել քան վստահ էին, որ հատելու են նշված նշաձողը, սակայն որեւէ լուրջ տեղաշարժ չարձանագրվեց, եւ 10 միլիարդ դոլարի սահմանը պահպանվեց։ Նույն տվյալներն արձանագրվեցին նաեւ 2017 թ.։
Սակայն 2018 թ. մայիսի 12—ին ԱՄՆ—ն հայտարարեց, որ հեռանում է Իրան—5+1—ից, եւ որ օգոստոսին Իրանի դեմ սահմանափակումների վերականգնման առաջին փուլը կիրականացվի, որի մեջ ընդգրկված էին բանկային գործունեությունը, ինչպես եւ ֆիզիկական ու իրավաբանական որոշ անձինք։ Նույն թվականի նոյեմբերին կյանքի կոչվեց երկրորդ փուլը, որի թիրախներից էին էներգակիրները եւ, մասնավորապես, նավթի արտահանումը, թեեւ 8 երկրի, այդ թվում՝ Թուրքիային, իրավունք վերապահվեց մինչեւ 2019 թ. մայիս Իրանից նավթ գնել։ Թուրքիան, որն Իրանի նավթի խոշոր գնորդներից էր, հայտարարեց, որ Իրանի դեմ ԱՄՆ—ի միակողմանի սահմանափակումները հաշվի չի առնելու։ Մինչդեռ թուրքական նավթի ու գազի պետական խոշորագույն «Թյուփրշ» (TUPRS) ընկերությունը, որին են պատկանում այդ երկրի 5 նավթազտարանից 4—ը, Իրան—5+1—ից ԱՄՆ—ի հեռանալուց հետո զգալիորեն կրճատեց Իրանից նավթի ներկրումը։ Ավելին, 2018 թ. Իրան—Թուրքիա առեւտրատնտեսական ծավալը տարեկան կտրվածքով ոչ միայն չհակվեց դեպի հայտարարված նշաձողը, այլեւ նախորդ տարվա համեմատ շուրջ 30 տոկոս անկում արձանագրվեց։
Սա այն դեպքում, երբ ԱՄՆ—ն Իրանի դեմ կիրառել է առավելագույն ճնշումների քաղաքականությունը, որի շրջանակներում սահմանափակումներ են կիրառվում նաեւ այն ընկերությունների դեմ, որոնք կշարունակեն Իրանի հետ համագործակցությունը։ Բացի այդ, դաշնակից եւ ոչ դաշնակից երկրներին արգելում է Իրանի հետ տնտեսական կապեր ունենալ։ Վաշինգտոնը, մասնավորապես, ձգտում է Իրանի նավթի արտահանումը զրոյականի հասցնել, ինչը դեռեւս չի հաջողվել։ 2019 թ. մայիսի 2—ին ավարտվեց ԱՄՆ—ի ընձեռած արտոնության ժամկետը, որից հետո նման հնարավորություն ունեցող երկրները պետք է դադարեցնեին Իրանից նավթի ներմուծումը։ Այնուհանդերձ, Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նախօրեին հայտարարեց, թե Անկարան դեմ է Իրանի հանդեպ կիրառված միակողմանի սահմանափակումներին եւ շարունակելու է Իրանի հետ տնտեսական փոխհարաբերությունները։ Մինչդեռ «Թյուփրշն» արդեն լիովին դադարեցրել էր Իրանի հետ կապը։
Այսուհանդերձ, երկու երկրները, կարեւորելով առեւտրատնտեսական աճը, այդ հարցն ընդգրկում են բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների օրակարգում։ Ինչպես նշվեց, Թուրքիան դեռեւս ընթացիկ տարվա ապրիլին դադարեցրել էր Իրանից նավթ գնելը, մինչդեռ սեպտեմբերի 27—ին Նյու Յորքում Էրդողանը, հանդիպելով թուրք լրագրողների հետ, հայտարարեց, թե անհնար է, որ այդ երկիրը դադարեցնի Իրանից նավթի եւ բնական գազի ներմուծումը եւ որ այդ համագործակցությունը շարունակվելու է։ Միաժամանակ շեշտեց, որ կառավարությունն Իրանից նավթ գնելու հարցում դժվարությունների է հանդիպել, քանի որ մասնավոր որոշ ընկերություններ ԱՄՆ սպառնալիքների հետեւանքով հրաժարվում են նավթ գնել այդ երկրից։ Խոսքը վերաբերում է «Թյուփրշ» ընկերությանը, որում բաժնետեր է նաեւ կառավարությունը։ Էրդողանը նշել է, թե գործելու են այնպես, որ կարողանան շրջանցել այդ արգելքները եւ բնականոն կերպով շարունակել Իրանի հետ տնտեսական փոխառնչությունները։ Նա հավելել է նաեւ, որ, ի հեճուկս այդ խնդիրների, Անկարան ջանք չի խնայելու Իրանի հետ առեւտրատնտեսական կապերի մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։
Մինչդեռ ընթացիկ տարվա 7 ամսվա կտրվածքով դրանց ծավալը նախորդ տարվա համեմատ 33 տոկոս անկում է արձանագրել, եւ, փորձագետների կարծիքով, մինչեւ տարեվերջ անկումը մեծ հավանականությամբ 1/4 կկազմի։ Նման հեռանկարը, թերեւս, միանգամայն իրատեսական է, եթե հաշվի առնենք նոյեմբերի 1—ին Թուրքիայի էներգետիկ շուկայի կարգավորման կենտրոնի հրապարակած տվյալները, որոնց համաձայն՝ ամսական կտրվածքով այդ երկիրը 1/3—ով կրճատել է Իրանից գազի ներմուծումը։ Ըստ 1996 թ. Իրան—Թուրքիա պայմանագրի, վերջինս ամսական պետք է ներմուծի 833 միլիոն խմ գազ։ Հանգամանք, ինչը թուրք վերլուծաբանները մեկնաբանում են այդ երկրի էներգետիկ անվտանգության ապահովմամբ՝ նկատի ունենալով ԱՄՆ—Իրան հակասությունները։ Մյուս կողմից, հաշվի առնելով, որ Թուրքիան շուրջ 35 տոկոսով ավելացրել է Բաքվից ներմուծվող գազը, կարելի է նշել, թե հենց «փոքր եղբայր» Ադրբեջանի գազի հաշվին է Իրանից պակաս գազ գնում, երբ դրա դեմ սահմանափակում չի դրվել։

08-11-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO