Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2019
ԶԱՆԱԶԱՆ


Հավաքականի գլխավոր մարզիչը հաստատվեց

Հարցը պարզաբանեց ՀՖՖ նախագահը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պատմությունում 19-րդ գլխավոր մարզչի նշանակումն աննախադեպ հնչեղություն ստացավ։ Մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի գործկոմի մի քանի անդամներ հայտարարեցին, որ այդ պաշտոնին Աբրահամ Խաշմանյանի նշանակումը կատարվել է կանոնակարգի խախտմամբ, քանզի փաստաթուղթը չի ենթադրում այդ հարցում ՀՖՖ նախագահի անձնական նախաձեռնության դրսեւորում։ Արդեն երեկ հրավիրված գործկոմի նիստում կնճիռը հարթվեց, իսկ ֆեդերացիայի ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում կատարվածը համարեց թյուրիմացություն։
Երեկվա իրադարձություններն ավելի ընկալելի դարձնելու համար, թերեւս, տեղին է սկսել որոշ մանրամասներից։ Ըստ այդմ՝ Աբրահամ Խաշմանյանի նշանակմանն առաջինը արձագանքել էր ՀՖՖ գործկոմի անդամ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը (նա, ինչպես հայտնեց Ա. Վանեցյանը, գործկոմի երեկվա նիստին չի մասնակցել), որը տեղեկացրել էր խախտման մասին՝ նշելով, որ գլխավոր մարզչի ընտրությունն ու հաստատումը կատարվել է առանց գործկոմի հետ համաձայնեցնելու։ Դա հաստատել էր նաեւ ֆեդերացիայի ներքին աուդիտի եւ համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ առանց գործկոմի հաստատման գլխավոր մարզչի նշանակումն իրավական ուժ չունի։
Այդ իրավիճակում երեկ ՀՖՖ կենտրոնակայանում շտապ կարգով հրավիրվել էր կազմակերպության գործկոմի նիստ, որին, ինչպես տեղեկանում ենք ֆեդերացիայի պաշտոնական կայքից, մասնակցել են 16 անդամներից 13—ը։ Նրանք էլ միաձայն կողմ են քվեարկել Աբրահամ Խաշմանյանի թեկնածությանը։ Նիստի ավարտին լրագրողներին հանդիպեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը, որը պարզաբանեց տեղի ունեցածի պատճառները։ Մինչ այդ նա տեղեկացրեց, որ Հայաստանի ազգային հավաքականն այլեւս պաշտոնապես ունի նոր գլխավոր մարզիչ, եւ հաջողություն մաղթեց Աբրահամ Խաշմանյանին այդ պատասխանատու աշխատանքում։
Անդրադառնալով վերջին իրադարձություններին՝ Ա. Վանեցյանը նշեց, որ իրականում որեւէ արտառոց բան չի կատարվել։ «Եղել է շատ պարզ իրավական կազուս, որի համար նշանակվել է ծառայողական քննություն, եւ ֆեդերացիայի համապատասխան պաշտոնյաները կպատասխանեն այդ հարցերին, ու նրանց նկատմամբ կցուցաբերվի համապատասխան վերաբերմունք։ 2019 թվականի հունիսի 26—ին տեղի է ունեցել մեր հերթական ժողովը, որի ընթացքում հաստատվել է ՀՖՖ նոր կանոնադրությունը։ Դրա համաձայն՝ բոլոր հավաքականների գլխավոր մարզիչների նշանակումը վերապահված է ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին։ Գործող օրենքի համաձայն՝ ընդունվելուց հետո նոր կանոնադրությունը պետք է մուտքագրվեր ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստր, որպեսզի ստանար պետական գրանցում։ Ինչ—ինչ պատճառներով մուտքագրումը կատարվել է հոկտեմբերի 25—ին եւ գրանցում կստանա 10 աշխատանքային օրում։ Ֆորմալ առումով այդ ժամկետը լրանում է վաղը (այսինքն նոյեմբերի 8—ին — Հ.Ն.)։ Մեր աշխատակազմը ինձ չի տեղեկացրել դեռեւս գրանցված չլինելու մասին։ Դա զուտ տեխնիկական սխալ է, որը թույլ է տրվել մի աշխատակցի կողմից։ Նա, վախենալով իր վրա խոսակցություն բերելուց, որեւէ մեկին չի հայտնել կանոնադրությունն ուշացումով գրանցման ներկայացնելու մասին։ Այնպես որ, բարձրացված աղմուկն ընդհանրապես տեղին չէր»,– պարզաբանեց ՀՖՖ նախագահը։
Նա հավելեց, որ այդ ամենում չի տեսնում քաղաքական դրդապատճառներ եւ կոչ արեց միավորվել լավ ֆուտբոլ ունենալու գաղափարի շուրջ։ «Մեր գրանցած հաջողությունները լինելու են շարունակական։ Այս տարի արդեն իսկ մարզերում կառուցել ենք 52 փոքր խաղադաշտ։ Համոզված եմ՝ ունենալու ենք նոր հաղթանակներ եւ լավ ֆուտբոլ»,–եզրափակեց ֆեդերացիայի ղեկավարը։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

08-11-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO