Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը

Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ջրային ինչ քաղաքականություն է վարում Թուրքիան Հայաստանի հանդեպ. այս թեմայից խոսել ենք։
Հայկական կողմը անելիքնե՛ր ունի այս առումով. սա ասել ենք եւ մեջբերել թուրքագետ եւ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանի խոսքերը, թե հայկական կողմը անելիքներ ունի երկու ճակատում՝ ներքին եւ արտաքին։ Ներքին ճակատում ձեռնարկվելիք քայլերն էլ ենք ներկայացրել։ Ի՞նչ պիտի արվի արտաքին ճակատում։ Ահա հենց այստեղ է, որ ասում էինք՝ Ադրբեջանի նկատմամբ մենք կարող ենք բանեցնել այն նույն գործիքը, ինչ Թուրքիան է կիրառում մեր հանդեպ։
«Թուրքիան չպետք է մոռանա, որ «ջրային հարվածներ» հասցնելու դեպքում Հայաստանը (Արցախի հետ) կարող է ջրային վնասների փոխլրացման պարտադրանքից համարժեք եւ անգամ ավելի զգայուն «ջրային հարվածներ» հասցնել նրա «կրտսեր եղբորը»՝ Ադրբեջանին։ Ընդ որում՝ խոսքը միայն ՀՀ տարածքում Արաքսի վտակների վրա նոր ջրամբարներ կառուցելու եւ ջրի մի մասը ոռոգմանն ուղղելու մասին չէ,–նշում է թուրքագետ Հայկ Գաբրիելյանը,–փորձը ցույց է տվել, որ ՀՀ—ն իր դիրքորոշմամբ նաեւ կարող է նպաստել (կամ առնվազն չխոչընդոտել) իր սահմաններից դուրս ջրամբար կառուցելուն, ինչպես որ Արցախի ու Իրանի սահմանին Արաքս գետի վրա Խոդա Աֆարինի ջրամբարի կառուցման դեպքում է»։ Այս պարագայում թուրքագետը որոշակի նմանություն է տեսնում արդեն Հայաստանի ու Չինաստանի միջեւ. Չինաստանը ոչ միայն ինքն է ջրամբարներ կառուցել Մեկոնգի ավազանում (իր տարածքում), այլեւ ֆինանսավորել է հարեւան Լաոսում (արտերկրում) նույն Մեկոնգի ավազանում ջրամբարներ կառուցելու գործընթացը՝ այդպիսով պոտենցիալ վնաս պատճառելով ստորին հոսքի երկրներ Կամբոջային ու Վիետնամին։
Հայկ Գաբրիելյանը հավելում է նաեւ, որ Հայաստանը Թուրքիայից իր (վերգետնյա) ջրային կախվածությունը կարող է փոխարինել «Թուրքիա—Հայաստան (Արցախ)—Ադրբեջան» եռանկյունում փոխադարձ կախվածության առաջացմամբ։ Ընդ որում՝ Ադրբեջանի նկատմամբ հայկական կողմի (ՀՀ, Արցախ) ջրային լծակը կարող է լինել շատ ավելի ծանրակշիռ, քան Թուրքիայի ջրային լծակը՝ Հայաստանի նկատմամբ։ Թուրքիան, անդրսահմանային գետերի վրա շարունակ նորանոր ջրամբարներ կառուցելով, գնալով առավել արդյունավետ է դարձնում իր ջրային լծակները հարեւան երկրների նկատմամբ։ Սակայն ի տարբերություն, ասենք, Սիրիայի (2010թ. Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ ստորագրված արձանագրության հետեւանքի մասին է խոսքը,—Ա.Մ.), Հայաստանը ջրային ոլորտում գտնվում է շատ ավելի շահեկան դիրքերում։
Փորձագետը նկատում է, որ Օքլենդում (Կալիֆորնիա, ԱՄՆ) գործող Խաղաղօվկիանոսյան ինստիտուտը, որը մասնագիտացած է ջրային հարցերով, տարբերակում է ջրային կոնֆլիկտների ժամանակագրական երեք փուլ՝ Trigger (բառացի՝ ձգան/շնիկ, ջուրը՝ որպես կոնֆլիկտի սկզբնապատճառ), Weapon (բառացի՝ զենք, ջուրը՝ որպես կոնֆլիկտի գործիք կամ զենք), Casualty (բառացի՝ զոհ/կորուստ, ջրային ռեսուրսները կամ ջրային համակարգերը՝ որպես հակամարտության զոհ)։ Այլ կերպ ասած՝ Թուրքիան, Արաքսի ավազանում ջրային խոշոր նախագծեր իրագործելով, կարող է «զենքն ուղղել» Հայաստանի վրա (Trigger) եւ անգամ «կրակել» (Weapon)։ «Սակայն չենք կարծում, թե այդ ամենի հետեւանքով Հայաստանը կհայտնվի զոհի (Casualty) կերպարանքում, հատկապես եթե նա լրջորեն զբաղվի ներքին ճակատում, ինչպես նաեւ արտաքին ճակատում վերոնշյալ խնդիրների կարգավորմամբ»,—շեշտում է թուրքագետը։
Նա վստահ է, որ Հայաստանը (Արցախի հետ միասին) կարող է հիդրոդոնորի վերածվել։
Թվային մի փոքրիկ պատկեր, որ փորձագետն է ամբողջացնում. Հայաստանի ռազմավարական ջրային պաշարները 1672 մլն խմ են, ազգային ջրային պաշարը՝ 35.855,6 մլն խմ։ Հայաստանի գետերը Կուր եւ Արաքս գետերի վտակներն են, եւ այս իմաստով այն որպես ջրային պաշարներ «արտահանող» երկիր է։ Հայաստանում տարեկան վերականգնվող ջրային ռեսուրսները 9049 մլն խմ են, այդ թվում՝ ՀՀ—ում ձ—ավորված 6859 մլն խմ ջրային ռեսուրսից 3248 մլն խմ—ն՝ մակերեւութային, 3611 մլն խմ—ն ստորերկրյա ռեսուրսներ են։ Արաքս եւ Ախուրյան գետերով Հայաստան է հոսում 1190 մլն խմ ջուր, վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները կազմում են 1000 մլն խմ։ Ջրօգտագործման եւ բնապահպանական նպատակներով տարեկան բաց է թողնվում 3900 մլն խմ ջուր։ Չօգտագործված (արտահոսք երկրից) ջրային ռեսուրսները 5149 մլն խմ են։ Ընդ որում, ամենամեծ արտահոսքը Դեբեդ գետից է՝ 1187 մլն խմ։
Փաստորեն, տարեկան դեպի Կասպից ծով (Ադրբեջան) է հոսում 5 մլրդ խմ ջուր, մինչդեռ տարածաշրջանի շատ երկրներ խոշոր գումարներ են ծախսում ծովի (օվկիանոսի) աղի ջրից խմելու ջուր ստանալու համար։ Կարծում եմ՝ այս փաստը բավարար է, որ մենք հասկանանք տարածաշրջանի ջրային ոլորտում մեր դերի կարեւորության մասին։
Հայկ Գաբրիելյանը, որ ջրային բնագավառում շատ երկրների քաղաքականություն ու հնարավորություններ է ուսումնասիրել, պնդում է. «Հայաստանը (Արցախի հետ համատեղ) ունի հիդրոդոնորի վերածվելու եւ տարածաշրջանում ջրի գնորդներ (արաբական երկրներ, Իրան) գտնելու լավ հեռանկարներ։ Անկասկած ենք համարում, որ մոտ ապագայում Հայաստանը (Արցախի հետ համատեղ) կարող է ասպարեզ իջնել ջրային խաղացողի կարգավիճակով։ Թուրքիայի կողմից Արաքսի գետավազանում ջրային խոշոր նախագծեր իրագործելը (ջրահոսքի նվազեցումը) Հայաստանին (Արցախ) կարող է դրդել ջրամբարաշինության ծավալները մեծացնելու համար՝ Ադրբեջանի դեմ ջրային լուրջ լծակ ձեռք բերելու եւ տարածաշրջանում ջրային խաղացողի ու հիդրոդոնորի վերածվելու հեռանկարներով»։
Ըստ փորձագետի, դա նշանակում է, որ Թուրքիայի կողմից Արաքսի գետավազանում հիդրոհանգույցներ կառուցելը կարող է Հայաստանի համար լինել թե՛ մարտահրավեր, թե՛ հնարավորություն։
Ավելին՝ թուրքագետ, փորձագետը չի բացառում, որ մոտ ապագայում կարող ենք ականատես լինել «ադրբեջանական նավթային դարաշրջանի» (իրական) մայրամուտի եւ «հայկական ջրային դարաշրջանի» արեւածագի մեկնարկներին, ինչը մեծապես փոխելու է իրավիճակը տարածաշրջանում»։
Համապատկերում՝ ինչ ենք, ի վերջո, մենք պլանավորում ջրամբարաշինության ոլորտում։ Այս թեման առանձին կքնարկենք։

13-11-2019





13-12-2019
Արդարացվա՞ծ է, արդյոք, պետության կողմից 131.4 մլն եվրո գումարի վարկ վերցնելը
Որ ուղղություններով կծախսվեն բյուջետային աջակցության համար տրամադրված գումարները

Լուսինե ...


13-12-2019
Ի՞նչ են փաստում վերջին միասնական քննությունները
Աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա հատկապես միջնակարգ դպրոցներում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




13-12-2019
Աշխարհի վերաձեւման ընթացքը կփոփոխի նաեւ միջազգային կառույցները
Հայկական դիվանագիտության անելիքները՝ ԱՄՆ-ՌԴ հակամարտ եւ ԵՄ չեզոք ...


13-12-2019
Կրկին արտոնություններ ու կրկին միլիոնների
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«ԷՅ ԲԻ ՍԻ Տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ...


13-12-2019
Կգար հայրենիք, եթե կարողանար ապրել այստեղ իր արվեստով
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Մեր հայրենակից, ֆրանսահայ ճանաչված տենոր Ռուբեն Էլբակյանը, ...


13-12-2019
Արեւելքի եւ հայ արվեստի մերձեցման գաղտնիքները
ՀԱՊ-ում բացվեց «Արեւելքը եւ հայ արվեստը» ցուցահանդեսը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am



13-12-2019
Հանրակրթության նոր չափորոշիչները միտված են քննական մտածողության զարգացմանը
Հաջորդ ուսումնական տարում այն կփորձարկվի հանրապետության մարզերից մեկում

Լուսինե ...



13-12-2019
Բակունցն ընդունեց թումանյանական դավանանքը
Այն է՝ լեզվի գործին հաստատ ազգային դրոշմ ...

13-12-2019
Տարեվերջին մեդալները համալրվում են
Մրցաշրջանի վերջին օրերին հայ մարզիկները ...

13-12-2019
Զինծառայությունից խուսափածներին ժամկետ տրվեց մինչեւ դեկտեմբերի 31-ը
Պարտքը կատարածները չպետք է անարդար ...

13-12-2019
Առանց մեղադրական դատավճռի
Ապօրինի ծագում ունեցող գույքի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO