Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...

Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանն ապրել է Տերյան 19 շենքում։ Այս մասին վերը նշված հասցեում որեւէ հիշատակում չեք տեսնի։ Թեեւ հայ կինոյի տաղանդաշատ գործչի մահվանից անցել է արդեն մոտ 5 տարի, սակայն «Այստեղ է ապրել Կարեն Ջանիբեկյանը» վերտառությամբ՝ դերասանի հիշատակը հավերժացնող որեւէ գրություն կամ հուշատախտակ դեռեւս չկա։
Չստորադասելով գիտության ու մշակույթի այլ գործիչների վաստակը, պարզապես նշեմ, որ միայն Երեւանի գլխավոր՝ Մաշտոցի պողոտայի 9 համարի շենքի վրա 13 հուշատախտակ է տեղադրված։ Գիտությունների ակադեմիայի բնակելի տունն է կամ ինչպես ժողովուրդն է սիրում ասել՝ ակադեմիկոսների շենքը։ Ճարտարապետական հուշարձան համարվող քառահարկ այս շինությունն ընդգրկված է ՀՀ մշակութային ժառանգության հուշարձանների ցանկում։ Հուշատախտակները տեղադրված են շենքի արտաքին պատին՝ իրարից մոտ մեկ—մեկուկես մետր հեռավորության վրա։
Այս պարագայում հարց է առաջանում՝ ի՞նչ ընթացակարգով է տեղի ունենում նշանավոր գործիչներին նվիրված հուշատախտակների եւ հուշարձանների իրականացման կարգը։ Ոլորտը կարգավորող ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանում պետական եւ հասարակական նշանավոր գործիչների հիշատակը հավերժացնելու նպատակով պետական եւ համայնքների տարածքներում ու հասարակական վայրերում հուշարձանների՝ վեհարձանի, կոթողի, անդրիի, կիսանդրիի, հուշաքարի, հուշատախտակի իրականացումը կարող են նախաձեռնել ՀՀ Ազգային ժողովը, կառավարությունը, նախարարությունները, գերատեսչությունները, պետական կառավարման տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, ԱԺ պատգամավորները եւ առանձին քաղաքացիներ։
Հուշարձանի իրականացման վերաբերյալ առաջարկությունը նախապես համաձայնեցվում է պետական եւ հասարակական նշանավոր գործչի կամ նրա ժառանգների ու համապատասխան համայնքի ավագանու հետ եւ ՀՀ կառավարության աշխատակազմի միջոցով ներկայացվում տվյալ գործչի գործունեության ոլորտի համապատասխան պետական կառավարման հանրապետական մարմին, որը ՀՀ համապատասխան մարզպետին է ներկայացնում գործչին նվիրված հուշարձանի իրականացման վերաբերյալ առաջարկություն՝ նշելով հուշարձանի տեսակը, տեղադրման վայրը, պատվիրատուին եւ ֆինանսավորման աղբյուրները։ ՀՀ համապատասխան մարզպետը նպատակահարմարության դեպքում ընդունում է որոշում հուշարձանի իրականացման վերաբերյալ։
Երեւան քաղաքի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սաթենիկ Մկրտչյանը «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց, որ հուշարձանների տեղադրման պարագայում Երեւանի ավագանու դերը հուշարձանի իրականացման գաղափարը քննարկելն է՝ համայնքի ավագանու եւ/կամ ընտանիքի անդամների հետ։ Հուշարձան, այս պարագայում՝ հուշատախտակ տեղադրելու միջնորդությունը ներկայացվում է Երեւանի քաղաքապետարան, ապա ուղարկվում է ավագանուն։ «Ավագանին որոշում է՝ առարկություններ ունի՞, թե՞ ոչ։ Այն կրկին հետ է «գնում»՝ քաղաքապետի որոշմանը։ Եթե նա որոշում է հարցը բերել օրակարգ, այս դեպքում արդեն ավագանին քննարկում է նախագիծը։ Ընթացակարգը սա է։ Եթե Կարեն Ջանիբեկյանի համար պետք է հուշատախտակ տեղադրել, առաջին քայլը քաղաքապետարան միջնորդություն ներկայացնելն է։ Ի դեպ, միայն ընտանիքի անդամի միջնորդությունը բավարար չէ։ Եթե մասնագիտական հանրության ներկայացուցիչ է, պետք է լինի դիմում կամ նամակ որեւէ ոլորտային հաստատության կողմից։ Օրինակ, եթե գրողի մասին է խոսքը, կարող է նամակ ուղարկել գրողների միությունը»,–մանրամասնեց Սաթենիկ Մկրտչյանը։
Վերջինիս խոսքով՝ հուշատախտակ տեղադրելու վերաբերյալ քաղաքապետարանում տարիներով կուտակված դիմումներ կան։ Թե ինչ չափորոշիչներով է ավագանին գնահատում այս կամ այն հուշատախտակի լինել կամ չլինելը, դեռեւս կանոնակարգված չէ. «Միջնորդություն ներկայացնող ցանկացած ոք ուզում է, որ իր պապիկի հուշատախտակը լինի շենքի արտաքին պատին։ Շատ լուրջ հարց է ավագանու առաջ դրված՝ ինչպե՞ս պետք է մոտենալ այն բազմաթիվ միջնորդություններին՝ կապված հուշատախտակ փակցնելու հետ։ Հիմնականում կենտրոնական փողոցներն են, եւ արդյունքում ստացվելու է, որ շենքերի արտաքին տեսքը պատվելու է տարբեր հուշատախտակներով։ Մենք նաեւ քննարկում ենք այն հարցը, թե քանի տարի հետո է այն համարվում անվանակոչության, հիշատակի նշում։ Փողոցների դեպքում սա հստակ է՝ նշանավոր գործչի մահվանից 10 տարի հետո միայն։ Հանձնաժողովի առաջին նիստում որոշեցինք չափորոշիչ մշակել։ ՏԻՄ օրենքներով՝ ավագանին չունի գնահատման համապարփակ պարտադիր նորմեր։ Հավանաբար, պետք է սկսենք կառավարության հետ աշխատել, որպեսզի դաշտն օրենսդրորեն կարգավորվի»։
Հանրությունը հաճախ քննադատորեն է մոտենում նաեւ այն հարցին, թե ինչո՞ւ են մինչ օրս պահպանվում հասարակական—քաղաքական ինչ—ինչ գործիչների արձաններն ու փողոցների անվանումները, որոնք ժամանակին իրենց գործուներությամբ ոչ մի դրական ներդրում չեն ունեցել պետության կայացման գործում։ Հնարավո՞ր է, արդյոք, հետագայում այս իմաստով փոփոխություններ արվեն՝ հարցին ի պատասխան Երեւանի ավագանու անդամը պարզաբանեց. «Արձանների մասով՝ ոչ, իսկ փողոցների հարցում վերանվանումների շուրջ քննարկումներ հաճախ են լինում։ Գալիս են մարդկանց կողմից միջնորդություններ, օրինակ, թե ինչո՞ւ են այս հասարակարգի անձանց անուններով փողոցները շարունակում կոչված լինել։ Սակայն, կրկին գալով օրենսդրական դաշտ, ասեմ, որ այդ բոլոր գործողությունների համար կան օրենքներ, կառավարության որոշումներ, հաստատված նորմատիվ ակտեր։ Կառավարության որոշման համաձայն՝ փողոցի անվանափոխությունն իրականացվում է մի քանի դեպքում՝ այդ թվում, երբ գործող անվանումը օտար եւ անբարեհունչ է, երբ վերականգնում ես այդ փողոցի պատմական անցյալը»։

13-11-2019





13-12-2019
Արդարացվա՞ծ է, արդյոք, պետության կողմից 131.4 մլն եվրո գումարի վարկ վերցնելը
Որ ուղղություններով կծախսվեն բյուջետային աջակցության համար տրամադրված գումարները

Լուսինե ...


13-12-2019
Ի՞նչ են փաստում վերջին միասնական քննությունները
Աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա հատկապես միջնակարգ դպրոցներում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




13-12-2019
Աշխարհի վերաձեւման ընթացքը կփոփոխի նաեւ միջազգային կառույցները
Հայկական դիվանագիտության անելիքները՝ ԱՄՆ-ՌԴ հակամարտ եւ ԵՄ չեզոք ...


13-12-2019
Կրկին արտոնություններ ու կրկին միլիոնների
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«ԷՅ ԲԻ ՍԻ Տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ...


13-12-2019
Կգար հայրենիք, եթե կարողանար ապրել այստեղ իր արվեստով
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Մեր հայրենակից, ֆրանսահայ ճանաչված տենոր Ռուբեն Էլբակյանը, ...


13-12-2019
Արեւելքի եւ հայ արվեստի մերձեցման գաղտնիքները
ՀԱՊ-ում բացվեց «Արեւելքը եւ հայ արվեստը» ցուցահանդեսը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am



13-12-2019
Հանրակրթության նոր չափորոշիչները միտված են քննական մտածողության զարգացմանը
Հաջորդ ուսումնական տարում այն կփորձարկվի հանրապետության մարզերից մեկում

Լուսինե ...



13-12-2019
Բակունցն ընդունեց թումանյանական դավանանքը
Այն է՝ լեզվի գործին հաստատ ազգային դրոշմ ...

13-12-2019
Տարեվերջին մեդալները համալրվում են
Մրցաշրջանի վերջին օրերին հայ մարզիկները ...

13-12-2019
Զինծառայությունից խուսափածներին ժամկետ տրվեց մինչեւ դեկտեմբերի 31-ը
Պարտքը կատարածները չպետք է անարդար ...

13-12-2019
Առանց մեղադրական դատավճռի
Ապօրինի ծագում ունեցող գույքի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO