Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.07.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մենք հարյուր մեկ տարեկան ենք…

Հետաքրքիր մանրամասներ «Արմենպրես» գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին

Կարսից ՀՀԳ-ի թղթակիցը հաղորդում է, որ անգլիացի գեներալ Բիչը չի կարողացել հանդիպել Շեւքի—փաշայի հետ, քանի որ վերջինս շտապ մեկնել է Էրզրում՝ չնայած այդ հանդիպման մասին նախօրոք պայմանավորվածություն է եղել։ Գեներալ Բիչը մեկնել է Թիֆլիս։ Ճանապարհին նա կարճատեւ կանգառ է արել Ղարաքիլիսայում, որտեղ դիտել է այն վայրը, որտեղ թուրքերը կոտորել են հայերին։
Թիֆլիսի թղթակիցը տեղեկացնում է, որ Բեռլինում հեղափոխություն է սկսվել, որը հրահրել են բոլշեւիկները, որոնք պահանջում են Շեյդեմանի կառավարության հրաժարականը։ Թիֆլիսի թղթակցի մեկ այլ հաղորդագրությունից պարզվում է, որ բոլշեւիկները գրավել են Ուֆա քաղաքը։ Իջեւանի թղթակիցը հաղորդում է, որ Դիլիջանում տիֆից մահացել է վեցերորդ գնդի բժիշկ Խաչատուր Հարությունյանցը։ Իջեւանից ստացված մեկ այլ հեռագրից տեղեկանում ենք, որ գավառում կտրուկ թանկացել է հացահատիկը, մասնավորապես՝ ցորենն ու գարին, ինչպես նաեւ՝ անասունը։ Համայնքային իշխանությունները մի շարք միջոցներ են ձեռնարկել՝ մեծ քանակությամբ հացահատիկ պահեստավորած վերավաճառողների դեմն առնելու համար։ Իսկ Թիֆլիսի թղթակիցը հաղորդում է, որ հայերի դեմ կռվող վրացական զորքերի թիվն անցել է 12 հազարից։ Եվ այլն, եւ այլն…
Հետաքրքիր լուրեր են զետեղված 1919 թ. հունվարի 23—ի տեղեկագրում։ Մասնավորապես, Ղարաքիլիսայից ստացված հեռագրի համաձայն՝ հունվարի 23—ին Կարս մեկնած գնացքում կան կես գումարտակի հասնող անգլիական հետեւակայիններ եւ հեծյալներ, որոնց ուղեկցում են տասը սպաներ։ Հաջորդ օրը Թիֆլիսից կմեկնի սանիտարական գնացքը։ Սպասվում է եւս մի քանի էշելոն՝ անգլիացի զինվորներով։ «Հայհեռագործի» Ալեքսանդրապոլի թղթակիցը հաղորդում է, որ Կարսից ժամանել է հացահատիկով բեռնված ութ վագոն։ Ալեքպոլից ստացված հեռագիրն ահազանգում է, որ քաղաքում եւ գավառում ծայրաստիճան վատ է գաղթականների վիճակը։ Մարդիկ մահանում են ցրտից ու սովից։ Իսկ Կարսից ստացված հեռագրում ասված է, որ թուրքական հրամանատարությունը դեռեւս չի պատասխանել գրավոր պահանջին առ այն, որ տասն օրվա ընթացքում նրանք պետք է ազատեն Կարսի մարզը։ Բացի դրանից, թղթակիցը հայտնում է, որ Կզիլ Չախչախի ամբարներում եղած 15 հազար փութ հացահատիկը, գուցե եւ՝ ավելին, որ նախատեսվում էր ուղարկել Ալեքսանդրապոլ, թուրքերն արդեն տարել են։ Մոտավոր հաշվարկով, թուրքերը մարզի գյուղերում արդեն իսկ հավաքել են մոտ մեկ միլիոն փութ հացահատիկ, ընդ որում, նրանք դա արել են թե՛ ցերեկը, թե՛ գիշերը։
Բաքվից ստացված հեռագիրը հաստատում է, որ Կրասնովոդսկում, իրոք, գնդակահարվել են Շահումյանը, Ջափարիձեն եւ Ղորղանովը։ Թղթակիցը նաեւ հաղորդում է, որ Վլադիկավկազ է մեկնել սենատոր Սոկոլովը, ով մտադիր է բոլշեւիկների կողմից ձերբակալված Յա. Խ. Զավրիեւին եւ Լ. Նազարյանին փոխանակել Ջափարիձեի եւ Շահումյանի ընտանիքների հետ, ինչպես նաեւ ազատել անգլիական առաքելության անդամներին, որոնց ձերբակալել են բոլշեւիկները։
«Հայհեռագործն» առաջինն է ի լուր աշխարհի հաղորդել Հայաստանի Հանրապետության հիմնադիր, ՀՀ ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի մահվան բոթը, որը տեղի էր ունեցել 1919 թ. հունվարի 29—ին, ժամը 2—ին։ Այդ նույն՝ հունվարի 30—ի տեղեկագրում զետեղված մեկ այլ հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Լենինի եւ Տրոցկու միջեւ տարաձայնություն է սկսվել բոլշեւիկների ու մի շարք սոցիալիստական կուսակցություների հետ կոալիցիա կազմելու հարցում։ Այդ տարաձայնության արդյունքում Տրոցկին ձերբակալում է Լենինին։ Միջադեպի մանրամասներ թղթակիցը չի հաղորդում։
Ղարաքիլիսայի թղթակիցը հաղորդում է, որ հունվարի 29—ին Թիֆլիսից Ալեքսանդրապոլ է մեկնել անգլիական զորքեր տեղափոխող էշելոնը, որում 130 զինվոր եւ 7 սպա կա։ Էշելոնի պետը հայտարարել է, որ գնացքն ուղեւորվում է Նախիջեւան։ Հունվարի 30—ին Էրիվանի թղթակիցը հաղորդում է, որ այդ գնացքը արդեն ժամանել է Երեւան։
Նույն թղթակցի ինֆորմացիայից տեղեկանում ենք, որ վերջին շրջանում թաթար (այն ժամանակ ադրբեջանցի բառը չէր օգտագործվում։ Նրանց թաթար էին անվանում.—Լ.Ա.) հրոսակները ավելի հաճախ են սկսել հետաքրքրություն հանդես բերել Դավալուի շրջանում տեղակայված մեր զորքերի նկատմամբ։ Ինչպես վկայում է «Հայհեռագործի» թղթակիցը, թաթարական ոհմակները հավաքվել են Խալիսա գյուղի մերձակայքում եւ կրակ բացել մեր զորքերի ուղղությամբ։ Թշնամական գործողությունները դադարեցնելու առաջարկը թաթարները մերժել են։ Եվ, գրավելով այդ գյուղի մերձակայքի բարձունքները, սկսել են հրաձգությունը։
Ահա այսքանը Հայաստանի հեռագրական գործակալության առաջին հրապարակումների մասին։
Շարունակելի
Լեւոն ԱԶՐՈՅԱՆ

14-11-2019





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO