Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2019
ԱՇԽԱՐՀ


Էրդողանի այցը ԱՄՆ հազիվ թե լուրջ ձեռքբերումներ արձանագրի

Թուրքիայի նախագահը Թրամփին կվերադարձնի «վիրավորական» նամակը

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայեփ Էրդողանը, երկար ծանր ու թեթեւ անելուց հետո, որոշել է նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով նոյեմբերի 12-14-ը երկօրյա պաշտոնական այցով լինել ԱՄՆ—ում։ Թռիչքից առաջ նա հայտարարել է, թե ԱՄՆ—ն եւ Ռուսաստանը հավատարիմ չեն մնացել տրված խոստումներին. չեն կարողացել Սիրիայի հյուսիսը լիովին «մաքրազարդել» ահաբեկիչներից։ Շեշտել է, թե այս հարցը քննարկելու է Թրամփի հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ պարտավորությունները չկատարելը փաստերով ու փաստարկներով է ապացուցելու։ Թերեւս, Էրդողանը նկատի է ունեցել, որ ԱՄՆ զորքերը լիովին դուրս չեն բերվում Սիրիայից եւ շարունակում են համագործակցել քրդական ժողովրդի պաշտպան միավորումների (YPG) եւ Սիրիայի ժողովրդավարական (SDF) ուժերի հետ, որոնց Թուրքիան ահաբեկչական խմբեր է անվանում։
Իսկ թուրք—ամերիկյան փոխհարաբերությունների առնչությամբ Էրդողանը նշել է, թե դրանք խիստ զգայուն փուլում են հայտնվել։ Նման պայմաններում Անկարայի համար գերակա խնդիր են ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես եւ Ֆեթոլա Գյուլենին Թուրքիային արտահանձնելու հարցը։ Նշենք, որ թուրք Գյուլենը, որ բնակվում է ԱՄՆ—ում, մեղադրվում է 2016 թ. Թուրքիայում ձախողված հեղաշրջման համար, եւ նրա կազմակերպության հետ առնչություն ունեցող տասնյակ հազարավոր մարդիկ՝ զինվորականներ, ոստիկանության, պետական ծառայողներ եւ արդարադատության համակարգում աշխատողներ ձերբակալվել կամ աշխատանքից հեռացվել են։ Այդ գործընթացն առայսօր շարունակվում է։ Բացի այդ, Էրդողանը կարեւորել է նաեւ ԱՄՆ—Թուրքիա առեւտրատնտեսական փոխհարաբերությունները, շեշտել, որ դրանք տարեկան 100 մլրդ դոլարի հասցնելու հարցը քննարկվելու է ԱՄՆ առեւտրի պալատում՝ երկու երկրների գործարարների մասնակցությամբ։ Թուրքիայի նախագահը երկու երկրների փոխհարաբերությունները գնահատել է որպես մառախլապատ՝ նշելով, որ, այդուհանդերձ, որոշ խնդիրներ կարողացել են լուծել։
Իրականում Էրդողանի այցը տեղի է ունենում երկու երկրների փոխհարաբերություններում տիրող կտրուկ վայրիվերումներով ու տարաձայնություններով լի ժամանակահատվածում։ Սիրիայի հարցում նրանց տարաձայնությունները շարունակվում են, Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին բանաձեւ է ընդունել, թեեւ Անկարան ջանքեր է գործադրում այն անկարեւոր ներկայացնելու ուղղությամբ, սակայն ակնհայտ է, որ խիստ դժգոհ է դրանից։ Բացի այդ, ըստ ամենայնի, երկու երկրների փոխհարաբերությունների վրա բացասաբար են անդրադարձել Էրդողանին ուղղված Թրամփի երկու նամակները։ Առաջինում, որը գրել է Սիրիա ներխուժելուց հետո, «վիրավորական» բառեր է օգտագործել, նրան հորդորել է հիմարություն չանել։ Թուրքիայի ԶԼՄ—ները նշել են, որ Էրդողանը Թրամփին է վերադարձնելու «վիրավորական» նամակը (www.bbc.com, 12 նոյեմբերի 2019 թ.)։ Երկրորդ նամակը Թրամփը Էրդողանին հասցեագրել է նրա ամերիկյան այցին ընդառաջ, որտեղ Էրդողանի սպասումների առնվազն մի մասի համար խիստ նախապայմաններ է առաջ քաշել։ Այն լույս է տեսել «Middle East Eye» պարբերականում եւ, ըստ վերջինիս, գրվել է Սենատի ճնշումների ներքո։ Թրամփը Էրդողանին նախազգուշացրել է, որ եթե Ռուսաստանից գնված C—400 հակահրթիռային համակարգերը գործարկվեն, ապա Թուրքիայի դեմ սահմանափակումներ են կիրառվելու։ Նա նշել է նաեւ, որ եթե Էրդողանն ընդունի այդ առաջարկը, ապա ոչ միայն Թուրքիան կմասնակցի F—35 կործանիչների արտադրությանը, այլեւ, հնարավոր է, նաեւ 100 մլրդ դոլար արժողությամբ առեւտրատնտեսական պայմանագիր կնքվի։
Մյուս կողմից, Էրողանի այցին դեմ են ամերիկյան բազմաթիվ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ մեծաթիվ կոնգրեսականներ։ Բացի այդ, ենթադրվում է նաեւ, որ քրդերն ու հայերը, ի նշան բողոքի, ցույցեր կազմակերպեն Սպիտակ տան եւ Թուրքիայի դեսպանության առջեւ։ Ամերիկյան «Վաշինգտոն թայմս» օրաթերթը այս առնչությամբ նշել է, թե Սենատի ու Ներկայացուցիչների պալատի հանրահայտ մի խումբ դեմքեր դեմ եմ այցին, քանզի կարծում են, որ Թուրքիան հարվածել է ԱՄՆ շահերին՝ Ռուսաստանին մերձենալով ու քրդերի վրա հարձակվելով։ Ավելին, ըստ «Վաշինգտոն թայմսի», մի խումբ կոնգրեսականներ նամակ են հղել Թրամփին Էրդողանի այցի առնչությամբ եւ, որպես նախապայման, պահանջել, որ Թուրքիան իր ուժերը դուրս բերի «Խաղաղության ակունք» գործողությունների ընթացքում գրաված տարածքներից։ Պարբերականը շեշտում է նաեւ, որ ամերիկյան բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ խիստ մտահոգություն են հայտնում գրավյալ տարածքներում մարդու իրավունքների ոտնահարման առնչությամբ։
Նման պայմաններում Թուրքիան հույս է հայտնում, որ այցը կնպաստի երկու ռազմավարական գործընկեր երկրների միջեւ տարբեր ոլորտներում կապերի ամրապնդմանը։ Ըստ թուրքական ԶԼՄ—ների՝ Էրդողանի՝ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ֆեխրեդդին Ալթունն իր թվիթերյան էջում գրել է, որ Անկարան պատրաստ է նոր էջով ամրապնդել երկու երկրների ռազմավարական գործընկերությունը։ Նա շեշտել է, թե երկու նախագահն էլ քաջ գիտակցում են ռազմավարական համագործակցության կարեւորությունն ու իրենց նախորդ հեռախոսազրույցների ընթացքում ցանկություն են հայտնել առկա մտահոգությունները վերացնելու առնչությամբ։ Միաժամանակ Ալթունը «Բլումբերգին» տված հարցազրույցում ներկայացրել է Գյուլենի եւ C—400—ների առնչությամբ Թուրքիայի տեսակետները, որոնք հակասում են ԱՄՆ տեսակետներին։ Նա նշել է, որ թուրք ժողովուրդը Գյուլենի հարցով խիստ զայրացած է ԱՄՆ վրա եւ կարեւորել է նրա արտահանձնումը, իսկ C—400—ների վերաբերյալ ընդգծել, որ Անկարան բազմիցս նշել է, որ դրանք անհրաժեշտ են իր անվտանգության համար։
Թեեւ ԶԼՄ—ներում չի խոսվել երկու նախագահների հանդիպման օրակարգում Կիպրոսի հարցի ընդգրկվածության մասին, սակայն բացառված չէ, որ նաեւ այդ հարցը քննարկման առարկա դառնա, երբ Եվրամիությունը պատրաստվում է այդ առնչությամբ Թուրքիայի դեմ սահմանափակումներ կիրառել։ Ուստի էրդողանը ջանքեր է գործադրելու նաեւ այս հարցում ԱՄՆ—ի դիրքորոշումը թուրքանպաստ դարձնելու ուղղությամբ։
Հաշվի առնելով թուրք—ամերիկյան փոխհաբերություններում առկա տարաձայնությունների բնույթը եւ տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ կարելի է ենթադրել, որ Էրդողանի այցը չի կարող լուրջ ձեռքբերումներ արձանագրել, սակայն քաղաքական առումով գուցե շահարկելու առիթ ստեղծի Անկարայի համար։

14-11-2019





13-12-2019
Արդարացվա՞ծ է, արդյոք, պետության կողմից 131.4 մլն եվրո գումարի վարկ վերցնելը
Որ ուղղություններով կծախսվեն բյուջետային աջակցության համար տրամադրված գումարները

Լուսինե ...


13-12-2019
Ի՞նչ են փաստում վերջին միասնական քննությունները
Աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա հատկապես միջնակարգ դպրոցներում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




13-12-2019
Աշխարհի վերաձեւման ընթացքը կփոփոխի նաեւ միջազգային կառույցները
Հայկական դիվանագիտության անելիքները՝ ԱՄՆ-ՌԴ հակամարտ եւ ԵՄ չեզոք ...


13-12-2019
Կրկին արտոնություններ ու կրկին միլիոնների
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«ԷՅ ԲԻ ՍԻ Տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ...


13-12-2019
Կգար հայրենիք, եթե կարողանար ապրել այստեղ իր արվեստով
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Մեր հայրենակից, ֆրանսահայ ճանաչված տենոր Ռուբեն Էլբակյանը, ...


13-12-2019
Արեւելքի եւ հայ արվեստի մերձեցման գաղտնիքները
ՀԱՊ-ում բացվեց «Արեւելքը եւ հայ արվեստը» ցուցահանդեսը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am



13-12-2019
Հանրակրթության նոր չափորոշիչները միտված են քննական մտածողության զարգացմանը
Հաջորդ ուսումնական տարում այն կփորձարկվի հանրապետության մարզերից մեկում

Լուսինե ...



13-12-2019
Բակունցն ընդունեց թումանյանական դավանանքը
Այն է՝ լեզվի գործին հաստատ ազգային դրոշմ ...

13-12-2019
Տարեվերջին մեդալները համալրվում են
Մրցաշրջանի վերջին օրերին հայ մարզիկները ...

13-12-2019
Զինծառայությունից խուսափածներին ժամկետ տրվեց մինչեւ դեկտեմբերի 31-ը
Պարտքը կատարածները չպետք է անարդար ...

13-12-2019
Առանց մեղադրական դատավճռի
Ապօրինի ծագում ունեցող գույքի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO