Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2019
ԶԱՆԱԶԱՆ


Հաջողության բանաձեւը՝ համբերատարություն եւ կարգապահություն

Երեւանի Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում երեկ պայքարի էին դուրս եկել 11-17 տարեկան մարմնամարզիկներն ու մարմնամարզուհիները։
Հայ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի անվան հուշամրցաշարում տղաների մրցապայքարն ընթացել է 5 գործիքի՝ օղակների, նժույգթափերի, հենացատկի, զուգափայտերի, պտտաձողի վրա եւ ազատ վարժությունում, իսկ աղջիկներինը՝ զուգափայտերի, հենացատկի, հավասարակշռության գերանի եւ ազատ վարժություններում։ Մրցումներին հետեւել է Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։
«Նման մրցաշարերի մասնակցելով՝ պատանիները մեծ փորձ են ձեռք բերում եւ հղկվում են։ Այս մրցումներն օգնում են լավ պատրաստվել միջազգային մրցաշարերին, իսկ հետո նաեւ՝ Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին։ Երբ մարմնամարզիկը միանգամից մասնակցում է, օրինակ, Եվրոպայի առաջնության, ներքուստ վախ է ունենում։ Մրցաշարն ապացուցեց, որ լավ երեխաներ կան, բայց նրանք պետք է գիտակցեն, որ մարմնամարզությունում հաջողությունների հասնելու համար պետք է լինեն անչափ համբերատար եւ կարգապահ»,–ասել է Հ. Սերոբյանը՝ կարեւորելով մրցաշարը մարմնամարզության մրցունակ սերունդ ապահովելու առումով։
Հավաքականի գլխավոր մարզիչն ընդգծել է՝ մրցաշարը կազմակերպել են երիտասարդական միջազգային ծրագրով, որը տարիքային սահմանափակում չունի։
«Փոքրերին թույլատրում ենք պայքարել մեծերի հետ եւ տեսնում ենք, օրինակ, 11 տարեկան տղան կարողանում է մրցանակակիր դառնալ։ Մրցաշարը կազմակերպել ենք միջազգային ծրագրով, որպեսզի փոքրերն աստիճանաբար սովորեն, թե ինչպես են պայքարելու միջազգային մրցաշարերում։ Նման ձեւաչափը կարեւոր է նաեւ մարզիչների համար, ովքեր պետք է կարողանան իրենց սաներին պատրաստել հնարավորինս գրագետ վարժությունների, իսկ դրա համար անհրաժեշտ է շատ լավ ծանոթ լինել միջազգային ծրագրին»,–ասել է նա՝ հույս հայտնելով, որ առաջիկայում մրցաշարը կդառնա միջազգային։ Մարզիչը նշել է՝ այս տարի նույնիսկ այլ երկրներից մասնակցության ցանկություն են հայտնել, սակայն այժմ մարզադահլիճի հնարավորությունները թույլ չեն տալիս ընդարձակել հուշամրցաշարի աշխարհագրությունը։
Տղաների բազմամարտում առաջին մրցանակակիր դարձած Գագիկ Խաչիկյանը, որն արդեն 12 տարի զբաղվում է մարմնամարզությամբ, նշել է՝ Հ. Շահինյանի հուշամրցաշարը փոքր, բայց կարեւոր քայլ է օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալու ճանապարհին։
«Մասնակցությունիցս գոհ եմ, լավ էի պատրաստվել։ Իհարկե, միջազգային մրցաշարերի հետ համեմատած՝ ավելի հանգիստ էի, բայց դրսում էլ կարողանում ենք հաղթահարել լարվածությունը։ Մարմնամարզությունում ամենամեծ նպատակս օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալն է, իսկ նման մրցումներն օգնում են աստիճանաբար պատրաստվել դրան»,–ասել է նա։
Օրվա մրցանակակիրներից Ինեսա Ջաղինյանի համար եւս մրցաշարի արդյունքները ոգեւորիչ են։
«Արդեն 9 տարի է՝ զբաղվում եմ մարմնամարզությամբ։ Ինձ համար այս կարգի մրցաշարերը կարեւոր են, արդյունքները՝ ոգեւորիչ։ Շարունակելու եմ մարզվել լավ արդյունքների հասնելու համար»,–շեշտել է Ինեսան։
Տղաների մրցումներին մասնակցել է 17 մարմնամարզիկ։ Մրցանակակիր են դարձել.
Ազատ վարժություն
1. Նորայր Հովհաննիսյան
2. Համլետ Մանուկյան
3. Գագիկ Խաչիկյան
Նժույգթափեր
1. Գագիկ Խաչիկյան
2. Հայկ Նազարյան
3. Նորայր Հովհաննիսյան
Օղակներ
1. Գագիկ Խաչիկյան
2. Նորայր Հովհաննիսյան
3. Հովհաննես Հակոբյան
Հենացատկ
1. Համլետ Մանուկյան
2. Գագիկ Խաչիկյան
3. Դավիթ Պետրոսյան
Զուգափայտեր
1. Գագիկ Խաչիկյան
2. Նորայր Հովհաննիսյան
3. Մամիկոն Խաչատրյան
Պտտաձող
1. Գագիկ Խաչիկյան
2. Վահե Մաղաքյան
3. Սիմոն Ասատրյան եւ Նարեկ Տերտերյան
Բազմամարտ
1. Գագիկ Խաչիկյան
2. Նորայր Հովհաննիսյան
3. Դավիթ Պետրոսյան։

Աղջիկների մրցումներին մասնակցել է 21 մարմնամարզուհի։ Մրցանակակիր են դարձել՝
Հենացատկ
1. Մարիետա Բուչախչյան
2. Ինեսա Ջաղինյան
3. Մարիետա Մարտիրոսյան
Հավասարակշռության գերան
1. Ինեսա Ջաղինյան
2. Անի Խաչատրյան
3. Մարիետա Բուչախչյան
Զուգափայտեր
1. Մանե Պողոսյան
2. Տաթեւ Մկրտչյան
3. Ինեսա Ջաղինյան
Ազատ վարժություն
1. Աննա Մանթաշյան
2. Մանե Պողոսյան եւ Ինեսա Ջաղինյան
3. Մարիետա Բուչախչյան
Բազմամարտ
1. Ինեսա Ջաղինյան
2. Մարիետա Բուչախչյան
3. Մանե Պողոսյան։

14-11-2019





13-12-2019
Արդարացվա՞ծ է, արդյոք, պետության կողմից 131.4 մլն եվրո գումարի վարկ վերցնելը
Որ ուղղություններով կծախսվեն բյուջետային աջակցության համար տրամադրված գումարները

Լուսինե ...


13-12-2019
Ի՞նչ են փաստում վերջին միասնական քննությունները
Աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա հատկապես միջնակարգ դպրոցներում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




13-12-2019
Աշխարհի վերաձեւման ընթացքը կփոփոխի նաեւ միջազգային կառույցները
Հայկական դիվանագիտության անելիքները՝ ԱՄՆ-ՌԴ հակամարտ եւ ԵՄ չեզոք ...


13-12-2019
Կրկին արտոնություններ ու կրկին միլիոնների
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«ԷՅ ԲԻ ՍԻ Տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ...


13-12-2019
Կգար հայրենիք, եթե կարողանար ապրել այստեղ իր արվեստով
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Մեր հայրենակից, ֆրանսահայ ճանաչված տենոր Ռուբեն Էլբակյանը, ...


13-12-2019
Արեւելքի եւ հայ արվեստի մերձեցման գաղտնիքները
ՀԱՊ-ում բացվեց «Արեւելքը եւ հայ արվեստը» ցուցահանդեսը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am



13-12-2019
Հանրակրթության նոր չափորոշիչները միտված են քննական մտածողության զարգացմանը
Հաջորդ ուսումնական տարում այն կփորձարկվի հանրապետության մարզերից մեկում

Լուսինե ...



13-12-2019
Բակունցն ընդունեց թումանյանական դավանանքը
Այն է՝ լեզվի գործին հաստատ ազգային դրոշմ ...

13-12-2019
Տարեվերջին մեդալները համալրվում են
Մրցաշրջանի վերջին օրերին հայ մարզիկները ...

13-12-2019
Զինծառայությունից խուսափածներին ժամկետ տրվեց մինչեւ դեկտեմբերի 31-ը
Պարտքը կատարածները չպետք է անարդար ...

13-12-2019
Առանց մեղադրական դատավճռի
Ապօրինի ծագում ունեցող գույքի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO