Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.07.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հստակեցվում են նոր ջրամբարներ կառուցելու հիմնավորումները

Ֆինանսական գնահատականները կտրվեն առանձին-առանձին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեն մշակել է ՀՀ—ի ջրամբարաշինության եւ պաշարների կառավարման հայեցակարգը, որն այժմ քննարկման փուլում է։ Այս հարցը, իհարկե բնապահպանական խնդիրները հաշվի առնելով, մենք կարեւորել էինք մեր նախորդ հրապարակումներում՝ նկատի առնելով ջրային ոլորտում Թուրքիայի ներկայիս եւ սպասվելիք քաղաքականությունը Հայաստանի հանդեպ եւ, իհարկե, ընդգծելով այն հանգամանքը, թե ինչերի կարող է հասնել Հայաստանը, եթե ներքին ու արտաքին ճակատներում հաշվարկված քայլեր ձեռնարկի։
Ինչքանով այդ քայլերը հաշվարկված ու ճիշտ կձեռնարկվեն, ընթացքում պարզ կդառնա։ Նախնական որոշակի բան ասել էլ չենք կարող, քանզի մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։ Ջրային կոմիտեն միայն տեղեկացնում է, որ այս պարագայում (կլիմայական փոփոխությունների հետեւանքով ջրային պաշարների սպասվող նվազում) առանց նոր ջրամբարների կառուցման հնարավոր չի լինի լուծել հանրապետության ոռոգման ոլորտի խնդիրները, այդ թվում՝ Սեւանա լճի մակարդակի բարձրացումը։
Բանն այն է, որ (այս եւ ստորեւ գնահատականները ջրային կոմիտեինն են) Հայաստանում 1990—ական թվականներից հետո, շահագործման եւ պահպանման գումարների խիստ անբավարարության պայմաններում, ջրամբարների անվտանգ շահագործումն ապահովող կառուցվածքների տեխնիկական վիճակը վատթարացել է, ինչն ի վերջո կարող է առաջ բերել վթարների եւ պատվարների փլուզումների։ Որոշ ջրամբարներում կային նաեւ նախագծային խնդիրներ՝ կապված հեղեղային ջրհեռների եւ ոռոգման ջրթողների ցածր թողունակության հետ։ Պատվարների անվտանգության ավելացմանն ուղղված աշխատանքները ներառել են շեպերի կայունության ապահովումը, դիտարկման եւ անվտանգության սարքավորումների տեղադրումը, շահագործման պայմանների բարելավումը եւն։ Մի շարք ջրամբարներում իրականացվել են հակաֆիլտրացիոն միջոցառումներ, որոնք չանելու դեպքում կտուժեր պատվարի կայունությունը։ Որոշակի աշխատանքներ են տարվել գործող ջրամբարների շահագործման արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Ներկայումս շահագործվող ջրամբարների թվում կան այնպիսիք, որոնց համար իրականացնելով հակաֆիլտրացիոն միջոցառումներ ջրամբարի թասում եւ հիդրոտեխնիկական կառուցվածքներում հնարավոր է զգալի մեծացնել դրանց շահագործման արդյունավետությունը։ Հիմա ջրամբարաշինության կարեւորագույն խնդիրներն են՝ արդիականացնել կիսավարտ ջրամբարների նախագծանախահաշվային փաստաթղթերը, նոր տեխնիկատնտեսական հիմնավորումներ տալ նախկինում նախագծված ջրամբարներին։
Քննարկվող հայեցակարգի նպատակը ռազմավարական ջրերի պաշարների ավելացումն ու գետային հոսքի կարգավորումն է։ Ջրային կոմիտեի կարծիքով, ջրային պաշարների կառավարման յուրաքանչյուր հարց կարող է դիտարկվել միայն մի շարք տարբեր բնագավառների զարգացման հեռանկարների տեսանկյունից։ Խոսքն, օրինակ, ջրի հաշվեկշռի բաղադրիչի, տնտեսական եւ ֆինանսական բաղադրիչի, ինժեներական—տեխնոլոգիական բաղադրիչի, շրջակա միջավայրի եւ ջրի որակի բաղադրիչի եւ սոցիալական ու առողջապահական բաղադրիչի մասին է։ Նաեւ՝ ջրային համակարգերից ջրային պաշարի կառավարման, ջրամբարների, ջրանցքների, խողովակաշարերի շահագործման եւ պահպանման պատասխանատվությունները բաշխված են բազմազան վարչական ստորաբաժանումների միջեւ։ Եվ այդ տարրալուծումն այնքան անհստակ է ու չհիմնավորված, որ իրականում «ջրային ոլորտ» որպես այդպիսին գոյություն չունի։ Դրա համար էլ ջրի բնագավառում գործողությունների պլանավորումը պետք է հստակ համակարգվի եւ համակցվի բոլոր բնագավառների հետ։
Կոմիտեն հստակեցնում է, որ կառավարությունը պետք է գործի որպես պետական ջրային պաշարների պահապան եւ ջրային պաշարների կառավարման, ջրի անաչառ բաշխման եւ օգտագործման ու միջազգային ջրային հարցերի հիմնական պատասխանատու եւ լիազոր։ Ու ջրային համակարգից օգտվելու ցանկացած լիազորություն պետք է տրվի ժամանակավոր եւ այնպիսի եղանակով, որը հստակ լինի ու կանխատեսելի։ Իսկ ջրի կառավարումն էլ պետք է ներառի տնտեսական խթանների օգտագործումը։
Այս ամենից ելնելով՝ հիմնականում ինչ շեշտադրումներ կան հայեցակարգում։ Պարզվում է՝ անդրադառնում են գլխավորապես գյուղատնտեսական նպատակով ջրերի նկատմամբ առաջարկի եւ պահանջարկի գնահատմանը, ջրային պաշարների ջրառաջարկի հնարավոր պակասորդի պայմաններում հանրապետության ջրի պահանջարկի բավարարման հեռանկարային խնդիրների լուծման ուղիներին եւ ջրային պաշարների օգտագործման արդյունավետության բարձրացման ձեւերին։ Անդրադարձ է լինելու նաեւ նոր ջրամբարների կառուցմամբ ջրային պաշարների կուտակման եւ ամբարման նախադրյալներ ստեղծելուն, գոյություն ունեցող ջրամբարների տեխնիկական վիճակի բարելավմանը։
Այլ կետեր էլ կան. ջրային պաշարի, ռազմավարական ջրային պաշարի, օգտագործելի ջրային պաշարների պահպանում եւ ավելացում։ Նաեւ՝ պետք է որոշվեն պետական նշանակության ջրային համակարգերի չափանիշներն ու սահմանվի այդ համակարգերի ցանկը։ Չեն բացառվում օրենսդրական բարեփոխումները։
Ի դեպ, ջրային կոմիտեն նշում է, թե քանի որ Հայաստանում ներկայումս որդեգրված է պետություն—մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ակտիվացման քաղաքականություն, այդ շրջանակներում նպատակահարմար է իրականացնել նաեւ փոքր ու միջին ջրամբարաշինության ծրագիր։
Իսկ ի՞նչ հիմնավորումներ պետք կլինեն նոր ջրամբար կառուցելու համար։ Ամրագրվում է՝ սոցիալական ուղղվածությունը, որը պայմանավորված է այս կամ այն տարածաշրջանի բնակավայրերում ապրող մարդկանց գյուղատնտեսության ոլորտում զբաղվածությամբ, ջրամբարի շինարարության նպատակով 1 խմ ջուր կուտակելու համար միավորի արժեքը, ոռոգման ջրի օգտագործումից տարածաշրջանի գյուղատնտեսական մթերքների արտադրության արդյունքում ստացված տնտեսական համախառն արդյունքը, ջրամբարի անվտանգության չափանիշները, ջրամբարի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։
Անելիքների ֆինանսական գնահատականը տրված չէ։ Ջրային կոմիտեն նշում է, որ առաջարկվող լուծումների ֆինանսական գնահատականը հնարավոր կլինի տալ առանձին—առանձին։ Նոր ջրամբարների շինարարության համար ֆինանսական աղբյուրները դեռ հնարավոր է անել միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվող արտոնյալ վարկերի հաշվին։ Ջրամբարաշինության համար ֆինանսական աղբյուր կարող են լինել նաեւ մասնավոր ներդրողները։ Հետագայում, երբ ավելանան պետբյուջեի մուտքերը, նոր ջրամբարների շինարարությունը մի մասով կարող է ֆինանսավորվել նաեւ պետական աղբյուրներից։

14-11-2019





04-07-2020
Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում
Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա



04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 580 նոր դեպք, առողջացել է 451 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


04-07-2020
Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում
Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, ...


04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ
«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ ...


04-07-2020
Ամենածիծաղելի ողբերգակը
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)




04-07-2020
Կենսոլորտը պետք է պաշտպանվի
Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության ...

04-07-2020
Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը
Նրա արվեստում որտեղ է վերջանում ...

04-07-2020
Էրդողանի հերթական ոտնձգությունը
Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի ...

04-07-2020
Աննախադեպ կոռուպցիոն բացահայտում հայկական ֆուտբոլում
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO