Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2019
ՊՆ


Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում

Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ դրամ՝ աճելով 122 տոկոսով

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հայաստանը բարձր տեխնոլոգիական, ռազմարդյունաբերական արտադրող եւ արտահանող երկիր դարձնելու նպատակով 2020 թ. պետական բյուջեով նախատեսված է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը տրամադրել 12.5 մլրդ դրամ։ Ռազմարդյունաբերության ոլորտի համար հատկացումներն այս տարվա համեմատ ավելացվել են շուրջ 122 տոկոսով՝ հասնելով 6.3 մլրդ դրամի։ Նախարար Հակոբ Արշակյանը երեկ բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ նշեց, որ գումարի մի մասն ուղղվելու է գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերի իրականացմանը, իսկ մյուս մասը՝ արտադրական կարողությունների զարգացմանը՝ հաշվի առնելով ՀՀ պաշտպանական կարիքները եւ հայկական արտադրանքներով արտաքին շուկաներ դուրս գալու հնարավորությունները։
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ ռազմարդյունաբերության ոլորտում լուրջ զարգացումներ ունենք։ Ներկայումս ընթացքի մեջ են 60—ից ավելի ծրագրեր, որոնց շնորհիվ ստեղծվում են ե՛ւ պաշտպանական, ե՛ւ հարձակողական զինատեսակներ։ «Կան արտադրատեսակներ, որոնք փորձարկումներ են անցնում կամ առաջիկայում կփորձարկվեն, իսկ որոշ արտադրատեսակներ արդեն սպառազինության մեջ են։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հավանության է արժանացնում այն ծրագրերը, որոնք առաջին հերթին մեր պաշտպանունակությունը բարձրացնելու խնդիրն են լուծում։ Իհարկե, զուգահեռ ֆինանսավորվում են ծրագրեր, որոնք միտված են արտահանմանը։ Եթե մենք կարողանանք այս ամենն արդյունավետ համադրել, ապա կունենանք մի ոլորտ, որը ոչ միայն կապահովի մեր պաշտպանունակությունը, այլեւ ճիշտ քայլերի եւ համապատասխան ֆինանսների առկայության դեպքում տեսանելի ապագայում էական դերակատարություն կունենա մեր տնտեսության մեջ»,— ասաց պատգամավորը։
Կարապետյանի խոսքով՝ այս փուլում ոլորտի զարգացման համար 6.3 մլրդ դրամը բավականին մեծ գումար է, որովհետեւ այն դեռ պատրաստ չէ շատ ավելի մեծ գումարներ ընդունելու։ Եվ եթե, օրինակ, 30 մլրդ դրամ հատկացվեր, ապա այս պահին չկան այդքան ծրագրեր, որտեղ կօգտագործվեր այդ գումարը։ «Այդ առումով ռազմարդյունաբերության ոլորտը համահունչ է զարգանում։ Գործող ընկերություններն ավելի ակտիվ են աշխատում, ստեղծվում են նորերը։ Նախկինում կառավարությունը երբեք 6.3 մլրդ դրամ չի հատկացրել այս ոլորտին։ Այդ ներդրման արդյունքները մենք կտեսնենք, երբ ամփոփենք 2020 թվականը»,–մեկնաբանեց Կարապետյանը։ Մեր արտադրատեսակների հանդեպ արտաքին շուկայում կա հետաքրքրություն, օրինակ՝ զրահաբաճկոնների, օպտիկական սարքերի մասով, ինչպես նաեւ լուրջ առաջընթաց կա անօդաչու սարքերի առումով։
Այն հարցին, թե որպես ԵԱՏՄ անդամ պետություն՝ ինչպիսի հեռանկարներ կան՝ Հայաստանի համար ռազմարդյունաբերական արտադրատեսակների արտահանման մասով՝ հաշվի առնելով, որ ԵԱՏՄ անդամ Ռուսաստանն օբյեկտիվորեն գերակա դիրք ունի այս ոլորտում, պատգամավորը պատասխանեց, որ թեեւ Ռուսաստանն աշխարհի խոշորագույն ռազմարդյունաբերական հզորություն ունեցող երկրներից է, սակայն այդ հանգամանքը խոչընդոտ չէ մեզ համար, որովհետեւ ծանր զրահատեխնիկա արտադրելու ուղղությամբ չէ, որ փոձրում ենք զարգանալ։ Իսկ այն ուղղություններով, որոնք մեր հետաքրքրությունների շրջանակում են, Ռուսաստանի հետ ունենք համագործակցության շատ լայն շրջանակ՝ սկսած օպտիկական սարքերից մինչեւ էլեկտրոնիկա եւ այլն։ Ռուսական ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումները ցույց են տալիս, որ նրանց կողմից եւս մեծ շահագրգռվածություն կա համատեղ արտադրություններ հիմնելու։ Զրուցակցիս կարծիքով՝ համագործակցության արդյունքում ռուսական ընկերությունների փորձը եւ կուտակած գիտելիքները կարող են օգնել ավելի արագ զարգացնելու եւ ավելի մրցունակ դարձնելու մեր ռազմարդյունաբերական ոլորտը։ Միեւնույն ժամանակ՝ կան շուկաներ, որտեղ Ռուսաստանը մուտք չունի, եւ համագործակցության արդյունքում ծնված արտադրանքը հնարավոր կլինի մեր միջոցով հասցնել այլ շուկաներ։ «ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում մեր համագործակցությունը վստահաբար ավելի կօգնի ոլորտի զարգացմանն ու նոր շուկաներ ելքին»,–ընդգծեց նա։
Կարապետյանը նշեց, որ մեզ համար համագործակցության համար հետաքրքրություն են ներկայացնում նաեւ մի շարք այլ ուղղություններ, մասնավորապես՝ միջինասիական, բելառուսական, Մերձավոր Արեւելքի երկրները, արաբական աշխարհը եւ այլն։ Ուշադրության է արժանի նաեւ հայ—չինական ռազմական համագործակցությունը։ «Մեր բանակի սպառազինության մեջ ունենք զինատեսակներ, որոնք ձեռք են բերված Չինաստանից։ Չինական շուկան շատ հետաքրքիր է ոչ միայն ներմուծման, այլեւ համատեղ ծրագրեր իրականացնելու առումով»,–ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ շատ կարեւոր է, որ սկսված գործընթացը շարունակական լինի, եւ մենք կարողանանք չեզոքացնել մեր ընկերությունների զարգացման ճանապարհին առկա խոչընդոտները։
Ռազմարդյունաբերությունն այն ոլորտն է, որի ոչ բոլոր ձեռքբերումներն ու նվաճումներն է կարելի հանրայնացնել։ Այդ դեպքում հասարակությունն ինչպե՞ս կարող է  չափել եւ գնահատական տալ կատարված աշխատանքներին։ Կարապետյանը նշեց, որ այս ոլորտում արդյունքները չափելի կլինեն արտահանման ծավալներով, ՀՆԱ—ի մեջ որոշակի թվային ցուցիչներով, աշխատատեղերի ստեղծմամբ, իսկ վերջնական արտադրանքի մասով, բնականաբար, շատ բաների մասին հասարակությունը կարող է այդպես էլ տեղյակ չլինել։ «Վերջին մեկ ու կես ամսում լուրջ փորձարկումներ է անցել մեր ընկերությունների արտադրանքը։ Մեծ է գայթակղությունն այս մասին բարձրաձայնելու, բայց չենք կարող»,— ոգեւորությունը չթաքցրեց պատգամավորը՝ վստահեցնելով, որ մեր պաշտպանունակությունը բարձրացնելու համար հայկական ինժեներական միտքն անպայման ունենալու է իր ուրույն տեղը։
Կարապետյանն ընդգրկված է նաեւ 2016 թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմում։ Նա նշեց, որ հանձնաժողովի ստեղծման հիմքում ընկած չեն քաղաքական նկատառումներ, ինչպես փորձում են ներկայացնել իրենց ընդդիմադիրները. «Մենք երկու հիմնական խնդիր ենք դրել մեր առջեւ՝ վեր հանել բանակում առկա խնդիրները, որպեսզի դրանց լուծման ճանապահին օգնենք մեր զինված ուժերին։ Երբ առաջին անգամ առաջնագծում հանդիպեցինք հրամանատարներին, նրանք նշեցին, որ ռազմարդյունաբերական ոլորտը կարծես կտրված է, եւ իրենց կարծիքը լսելի չէր լինում որեւէ արտադրանք ստեղծելիս։ Այսուհետ ավելի ինտենսիվ կլինի կապը։ Մյուսը ռազմարդյունաբերության զարգացումն է։ 2016 թ. ապրիլին մարտական գործողությունների ժամանակ կիրառվել է զենքերի եւ զինատեսակների լայն շրջանակ։ Այդ ամենը վերլուծելիս տեսնում ենք, թե ինչ ուղղությամբ պետք է գնա մեր ռազմարդյունաբերությունը։ Այս առումով եւս քննիչ հանձնաժողովի աշխատանքները դրական ազդեցություն կունենան ոլորտի զարգացման վրա»։

16-11-2019





13-12-2019
Արդարացվա՞ծ է, արդյոք, պետության կողմից 131.4 մլն եվրո գումարի վարկ վերցնելը
Որ ուղղություններով կծախսվեն բյուջետային աջակցության համար տրամադրված գումարները

Լուսինե ...


13-12-2019
Ի՞նչ են փաստում վերջին միասնական քննությունները
Աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա հատկապես միջնակարգ դպրոցներում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




13-12-2019
Աշխարհի վերաձեւման ընթացքը կփոփոխի նաեւ միջազգային կառույցները
Հայկական դիվանագիտության անելիքները՝ ԱՄՆ-ՌԴ հակամարտ եւ ԵՄ չեզոք ...


13-12-2019
Կրկին արտոնություններ ու կրկին միլիոնների
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«ԷՅ ԲԻ ՍԻ Տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ...


13-12-2019
Կգար հայրենիք, եթե կարողանար ապրել այստեղ իր արվեստով
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Մեր հայրենակից, ֆրանսահայ ճանաչված տենոր Ռուբեն Էլբակյանը, ...


13-12-2019
Արեւելքի եւ հայ արվեստի մերձեցման գաղտնիքները
ՀԱՊ-ում բացվեց «Արեւելքը եւ հայ արվեստը» ցուցահանդեսը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am



13-12-2019
Հանրակրթության նոր չափորոշիչները միտված են քննական մտածողության զարգացմանը
Հաջորդ ուսումնական տարում այն կփորձարկվի հանրապետության մարզերից մեկում

Լուսինե ...



13-12-2019
Բակունցն ընդունեց թումանյանական դավանանքը
Այն է՝ լեզվի գործին հաստատ ազգային դրոշմ ...

13-12-2019
Տարեվերջին մեդալները համալրվում են
Մրցաշրջանի վերջին օրերին հայ մարզիկները ...

13-12-2019
Զինծառայությունից խուսափածներին ժամկետ տրվեց մինչեւ դեկտեմբերի 31-ը
Պարտքը կատարածները չպետք է անարդար ...

13-12-2019
Առանց մեղադրական դատավճռի
Ապօրինի ծագում ունեցող գույքի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO