Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2020
ԱՅԼՔ...


Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում

Քննարկման փուլում է ոլորտի զարգացման 10-ամյա ռազմավարությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի տվյալների համաձայն՝ 2018թ. զբոսաշրջության ոլորտը 8.8 տրլն ԱՄՆ դոլար է ներդրել համաշխարհային տնտեսության մեջ, ստեղծել է 123 մլն հիմնական եւ 319 մլն ընդհանուր աշխատատեղ, եւ այս ոլորտին բաժին է ընկել ծառայությունների արտահանման համաշխարհային ծավալի 30 տոկոսը։ Զբոսաշրջությունն աշխարհում երկրորդ ամենաարագ զարգացող ոլորտն է՝ մոտ 4 տոկոս աճով։ Զարգացման այսպիսի տեմպերով կանխատեսվում է, որ առաջիկա 10 տարում զբոսաշրջության շնորհիվ աշխարհում կստեղծվի 100 մլն հավելյալ աշխատատեղ, այսինքն՝ յուրաքանչյուր 4 աշխատանքից մեկը կպատկանի այս ոլորտին։ Աշխարհի շատ երկրներում զբոսաշրջությունը, այսպես ասած, կերակրող ոլորտ է համարվում, դրա համար էլ այն գրավիչ է ներդրումների համար։ Ընդ որում՝ եկամուտ է ապահովում ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր զամբյուղներին։
Ի՞նչ է ցույց տալիս հայաստանյան պատկերը։ Դարձյալ ըստ զբոսաշրջության կոմիտեի տվյալների՝ վերջին 6 տարվա ընթացքում երկրի զբոսաշրջային արդյունաբերությունը գրանցել է մոտ 500 հազար զբոսաշրջիկների ժամանումների աճ՝ 2003թ. 1.1 մլն—ից 2018թ. 1.6 մլն—ի դիմաց։ Եվ, ըստ պատկան մարմնի, այս աճը նշանակալի ազդեցություն ունի երկրի տնտեսության վրա։ 2018թ. երկրի ՀՆԱ—ում անուղղակի ներդրումները կազմել են 14.1 տոկոս՝ ընդհանուր առմամբ հասնելով 1.8 մլրդ դոլարի։ Այս աճն էլ Հայաստանում ապահովել է 36.900 մարդու մշտական եւ 137.000 մարդու ընդհանուր զբաղվածություն։ Զբոսաշրջության ոլորտի զբաղվածության թիվը երկրի ընդհանուր զբաղվածության 12.5 տոկոսն է։ Ակնկալվում է, որ այս աշխատատեղերի թիվը մինչեւ 2019թ. ավարտը կավելանա եւս 21 հազարով։ Ընդհանուր առմամբ, այս աճը Հայաստանին թույլ է տալիս ավելի ուժեղացնել եւ ընդլայնել ոլորտը երկարաժամկետ ռազմավարության միջոցով։
Դրա համար էլ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է 10—ամյա՝ 2020—2030թթ. զբոսաշրջության ռազմավարությունը։ Նախագիծն այժմ քննարկման փուլում է (մինչեւ դեկտեմբերի 10—ը)։
Ինչ նպատակ է հետապնդում 10—ամյա այս ռազմավարությունը (հաստատվելու պարագայում, իհարկե)։ Եթե հակիրճ, ապա՝ նպատակն է ձեւավորել գործողությունների մի ծրագիր, որը կսահմանի, թե ինչպես կարելի է Հայաստանի զբոսաշրջային ներուժը վերածել ներքին եւ միջազգայնորեն գրավիչ ու մրցունակ զբոսաշրջության արդյունաբերության։ Այլ կերպ՝ որպեսզի մեր երկիր եկող զբոսաշջիկների թիվն ավելանա, նրանք այստեղ հնարավորինս երկար մնան եւ շատ ծախսեն, ենթակառուցվածքների որակը բարելավվի, եւ համաշխարհային զբոսաշրջային քարտեզում Հայաստանի դիրքը բարձրանա։
Իսկ ինչի՞ հիմամբ է մշակվել ռազմավարությունը, ավելի շատ տեսակա՞ն, թե՞ կիրառական փորձն է հաշվի առնվել։ Էկոնոմիկայի նախարարության տեղեկության համաձայն՝ զբոսաշրջային կոմիտեն այս փաստաթուղթը մշակելիս ներառել է Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության վերաբերյալ առկա բոլոր զեկույցների եւ տվյալների աղբյուրների խորը ուսումնասիրություն եւ խորհրդատվություններ։ Մշակվել է պետական եւ մասնավոր հատվածի, ոլորտի հիմնական գործընկերների ու զբոսաշրջությամբ հետաքրքրվող ներկայացուցիչների հետ համագործակցությամբ։ Տվյալների հավաքագրման հիմնական գործընթացն արվել է 800 զբոսաշրջիկների, ինչպես նաեւ առավել ընդգրկուն 25 հարցումների միջոցով։
Նախ պետք էր հասկանալ, թե ինչու են զբոսաշրջիկները ժամանում Հայաստան, ինչ են անում մեր երկրում գտնվելու ընթացքում եւ ինչ խնդիրների են բախվում այդ ժամանակ։
Հարցման մասնակիցների 67 տոկոսը երաշխավորում է երկիրը՝ որպես զբոսաշրջային ուղղություն։ Այն հարցին, թե «1—10 սանդղակով ինչքանո՞վ է հավանական, որ Հայաստանը՝ որպես զբոսարջային վայր, կառաջարկեք այլ մարդկանց», պատասխանել են 9 կամ 10։ Հարցման մասնակիցների միայն 24 տոկոսն է համարվել «պասիվ»՝ նույն հարցին պատասխանելով 7—8—ի սահմանում։ 1—6—ի միջակայքում պատասխանել է հարցման մասնակիցների 9 տոկոսը։
Հետեւում է մյուս հարցը՝ հիմնականում ինչն է գրավել զբոսաշրջիկներին, այլ կերպ՝ որո՞նք են գլխավոր ակտիվները։ Առաջինը Հայաստանի պատմությունն է։ Բանն այն է, որ Հայաստանը այն վայրն է, որտեղ զբոսաշրջիկը կարող է հասկանալ տարբեր ժամանակների մարտահրավերները, փորձությունները, անկումներն ու վերածնունդները։ Պատմության ու մշակույթի հնագույն հուշարձաններն էլ են ի ցույց դնում ժամանակի ոգին։ Երկրորդ ակտիվը բնական լադշաֆտն է՝ հարմար արշավներին, արկածային արշավներին, հեծանվավազքին։ Երրորդը Հայաստանի ժողովուրդն է։ Հայաստանը երկիր է, որտեղ զբոսաշրջիկներին հյուրընկալում են տներում, ծանոթացնում ազգային խոհանոցին։ Մի խոսքով՝ այստեղ զբոսաշրջիկը կարողանում է տեսնել բաներ, որ չի տեսնի ոչ մի տեղ (այլ խնդիր է, թե ինչքանով ենք մենք դա կարողանում ի ցույց դնել, օգտագործել մեր ներուժը)։
Ընդհանրական առումով, ըստ զբոսաշրջային կոմիտեի, դեպի Հայաստան զբոսաշրջիկների կայուն հոսք կա Ռուսաստանից, ԱՄՆ—ից եւ Իրանից։ Այս հատվածը մեր զբոսաշրջության հենքն է, որում առանցքային է սփյուռքի զբոսաշրջությունը։ Նոր հոսք կա Ֆրանսիայից, Գերմանիայից, Ծոցի համագործակցության խորհրդի երկրներից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից։
Երբ ռազմավարությունը կառավարությունը հաստատի, ու երեւա դրա վերջնական տեքստը, մենք կներկայացնենք ոլորտի վերաբերյալ մեր դիտարկումները՝ գոնե այն հատվածի մասով, որ կարծես անտեսվում է զբոսաշրջության զարգացման տեսանկյունից…
Մի խոսքով՝ ինչ է ակնկալվում այս ռազմավարության ընդունման եւ իրագործման հետեւանքով։
Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջային կոմիտեն հուսով է, որ միջազգային այցելությունների տարեկան 10 տոկոս աճ կարձանագրվի, ընդ որում՝ միջին աճ։ Ակնկալում է նաեւ 2030թ.—ին՝ 5.18 մլն միջազգային զբոսաշրջիկ։ Զուգահեռ՝ զբոսաշրջության ոլորտի մասնաբաժնի ավելացում ՀՆԱ—ում. ուղղակի/անուղղակի՝ 2030թ.՝ 1.362,9 մլն/ 4.906,505 մլն (տարեկան 10 տոկոս միջին աճ)։ Եվ զբոսաշրջության ներդրումը ընդհանուր զբաղվածության մեջ կլինի 2030թ.՝ 130.647 աշխատատեղ։

16-11-2019





18-01-2020
Պահանջը չի փոխվելու
«Միսը չի թանկանա, հակառակը, նույնիսկ իջեցում կարող է ...


18-01-2020
Տեւական երաշտը փորձությունների առաջ է կանգնեցրել հողագործներին
Ինչպես հաղթահարել բնական արգելքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Աշնան ամիսների եւ ...


18-01-2020
Մեջքով... դեպի հանդիսատեսը
Դիրիժորը, թերեւս, միակն է, որ հանդիսատեսին կանգնում է մեջքով, ...


18-01-2020
Կաշեգործի մասնագիտությունը մերժած, նավապետի երազանքով մեծն նվագավարը
Մի ողջ դիվանագիտություն՝ թաքնված մաեստրո Չեքիջյանի կենսագրության թվերի ու ...


18-01-2020
Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…
Մաեստրոյի խոսքով՝ ամբողջ կյանքում ջանացել է, որ իրեն ...


18-01-2020
Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր ղեկավարած երաժշտություն մատուցողը
Որ հաշվի է առնում անգամ դահլիճի աթոռների գույնը

Արմենուհի ...


18-01-2020
Ամեն դիրիժոր իր ակնոցով է նայում նոտաներին
Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ ...



18-01-2020
Անմահների ուղին փշոտ է, բայց հաղթական
Ադրբեջանական նենգության հերթական ...

18-01-2020
Հայաստանի մարզիկները ռուսական սպորտում լեգեոներներ չեն համարվի
Նոր հեռանկարներ հավաքական եւ ակումբային ...

18-01-2020
«Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»
Դուդուկահար Էրթան Թեկինը «ՀՀ»-ի հետ ...

18-01-2020
Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից
Սասուն Պասկեւիչյանի երգերը շարունակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO