Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.07.2020
ԱՇԽԱՐՀ


Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները

Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Նոյեմբերի 16-20-ը Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի եւ ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի համագործակցությամբ զբոսաշրջության ոլորտի պաշտոնյաներից, փորձագետներից եւ ԶԼՄ—ների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունն այցելությամբ կլինի Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգում։ Այցը կրում է ճանաչողական բնույթ, որի ընթացքում պատվիրակությունը կայցելի նաեւ այդ նահանգում գտնվող Իրանի ազատ տնտեսական գոտիներից մեկը՝ Արասը, որն իր մեծությամբ երկրում երկրորդն է։ Բացի այդ, պատվիրակությունը կայցելի նաեւ նահանգի կենտրոն՝ պատմամշակութային հուշարձաններով հարուստ Թավրիզ քաղաք։
Իրանի 31 նահանգից (օստան) 20—ում գործում է շուրջ 60 հատուկ եւ 12 տնտեսարդյունաբերական ազատ գոտի, որոնց նպատակը տվյալ շրջանի տնտեսական առաջընթացին, աշխուժացմանը եւ արտահանման ծավալների ընդլայնմանը նպաստելն է։ Տնտեսական հատուկ գոտիներն ստեղծվում են երկրի սահմանամերձ ու մերձնավահանգստային, ինչպես եւ երկրի ներսում՝ մաքսատների մոտակա տարածքներում։ Այդ գոտիները, 1989 թ. հաստատված օրենքի համաձայն, ստեղծվել են արտադրությունը զարգացնելու համար։ Այլ կերպ ասած՝ դրանք կոնկրետ տարածքներ են, որոնք ստեղծվել են ներքին ու արտաքին ներդրումները խրախուսելու, առեւտրատնտեսական ու արտադրական գործունեությունն ակտիվացնելու համար, ինչն ուղղված է արտահանմանը նպաստելուն, ծառայություններ մատուցելուն, տարածաշրջանային ու միջազգային շուկաներ դուրս գալուն։ Դրանցում գործող առեւտրատնտեսական օրենքների սահմանափակումներն ավելի քիչ են երկրի ներսում գործողների համեմատ։ Սույն օրենքի համաձայն՝ այս գոտիներում արտադրվող ապրանքների՝ երկրի ներսի շուկա ներմուծելու դեպքում գործում են արտահանման ու ներմուծման ներքին օրենքները։ Սակայն ներմուծման դեպքում առկա են որոշ արտոնություններ։
Այսուհանդերձ, տնտեսական հատուկ գոտիների օրենքները որոշակի սահմանափակումներ ունեն ազատ գոտիների համեմատ, որոնք բացարձակապես սահմանամերձ տարածքներում են ու նավահանգիստների մոտակայքում։ Բացի այդ, ազատ տնտեսարդյունաբերական գոտիներում գործող օբյեկտները 15 տարով ազատված են հարկերից, օտարերկրացիների համար վիզայի հարցը դյուրացված է։ Ազատ տնտեսական գոտում ապրանքները մանրածախ գներով կարող են վաճառվել անխտիր բոլորին, մինչդեռ տնտեսական հատուկ գոտիներում՝ միայն օտարերկրացիներին եւ այլն։
Տնտեսարդյունաբերական ազատ գոտիներից ներկայացնենք Արասը (ԱՏԱԳ), որը սահմանակից է Հայաստանին, Ադրբեջանին եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Կազմված է 7 առանձին՝ Ջուլֆայի, Նուրդուզի, Խոդաֆրինի, Ասլանդուզի, Փարսաբադի, Բիլեսվարի եւ Ազադլուի ազատ տնտեսական գոտիներից՝ սահմանամերձ Ջուլֆա կենտրոնով։ 2008 թ. աշնանը խորհրդարանի հաստատած օրենքով ԱՏԱԳ—ի տարածքը 9700 հեկտարից դարձել է 51 հազար հեկտար։ Իրանի ազատ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի քարտուղարության գնահատմամբ՝ ԱՏԱԳ—ն զարգացման տեմպերով ու ծավալով երկրում երկրորդ տեղն է զբաղեցնում Քիշ կղզուց հետո։ Այն Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգի կենտրոն Թավրիզ քաղաքից շուրջ 135 կմ հեռավորության վրա է։ Խոսելով այստեղ ներդրումներ կատարելու գործող օրենքների մասին՝ նշենք, որ զգալի արտոնություններ ունի երկրի ներսում գործողների համեմատ, ինչն էլ նպաստել է դրա զարգացմանը։ Ցանկացած տնտեսական գործունեություն ԱՏԱԳ—ում, շահագործման պահից մինչեւ 20 տարի ժամանակով, ազատվում է հարկերից։ Հումքը եւ արտադրության համար անհրաժեշտ սարքավորումները ներմուծվում են առանց մաքսատուրքի ու շահութահարկի։ Արտադրված ապրանքներն արտահանվում են նվազագույն թղթաբանությամբ, ներմուծվում երկիր՝ ըստ այստեղ գործող հավելյալ արժեքի օրենքների։ Ցանկացած ապրանք կարելի է ներմուծել, եթե չի հակասում իսլամական օրենքներին։ Օտարերկրացիների մուտքն առանց մուտքի վիզայի է։ Երաշխավորվում են օտարերկրյա ներդրումները, եւ ներդրողները կարող են տնօրինել բաժնետոմսերի 100 տոկոսը, մինչդեռ երկրի ներսում օտարերկրյա ներդրումների համար լուրջ սահմանափակումներ կան, որոնք ամրագրված են Սահմանադրության 44 եւ 81 հոդվածներով։
ԱՏԱԳ—ում կան նաեւ տեսարժան վայրեր, ինչպես, օրինակ, Ջուլֆայից 30 կմ հեռավորությամբ գտնվող 30 մետր բարձրությամբ «Ասիաբ Խարաբե» ջրվեժը։ Ջուլֆայից 17 կմ եւ Արաքսից 3 կմ հեռավորությամբ գտնվող, 9—րդ դարում կառուցված Սուրբ Ստեփանոսի վանքը, որը Սուրբ Թադեի վանքից հետո Իրանում հնությամբ երկրորդն է եւ վերջերս Իրանի կառավարության կողմից վերանորոգվել է։ «Խաջե Նազարի քարվանսարան», «Զիաոլմոլքի կամուրջը», «Խոդաֆրինի ջրամբարը», որը խոշորագույնն է Արաքսի վրա կառուցված երեք ջրամբարից, եւ այլն։ Այս առնչությամբ հատկանշական է նաեւ, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 27—ին ՄԱԿ—ի համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության (UNWTO) 23—րդ նստաշրջանում հաստատվել է ԱՏԱԳ—ի անդամակցությունն այս կազմակերպությանը։ Հանգամանք, ինչը հնարավորություն է ընձեռում տվյալ բնագավառում օգտվելու այլ երկրների վերջին ձեռքբերումներից՝ ծրագրավորման, մարքեթինգի, ուսուցման, գովազդի եւ այլ ոլորտներում։
ԱՏԱԳ—ում գործում է 22 օտարերկրյա ընկերություն, այստեղ տնտեսական գործունեություն է ծավալում ավելի քան 100 գործարար՝ Հայաստանից, Ռուսաստանից, Չինաստանից, Հնդկաստանից, Հարավային Կորեայից, Թուրքիայից եւ Ղազախստանից։ Գործում է նավթամշակման համալիր՝ տարեկան 183 հազար տոննա արտադրանքով՝ բենզին, սպիտակ նավթ, սոլյարայուղ եւ այլն։ ԱՏԱԳ—ում օտարերկրացիներին տրվող արտոնություններից են նաեւ իրենց անձնական բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաներով մինչեւ 135 կմ շառավղով երթեւեկության թույլտվությունը, ինչի համար անվճար հատուկ համարանիշ է տրվում մեկ տարով։
Հաշվի առնելով ԱՏԱԳ—ի բնակլիմայական, ինչպես նաեւ Հարավային Կովկասի եւ Եվրոպայի շուկաներին մոտ լինելու նպաստավոր պայմանները, այստեղ զգալիորեն ակտիվ է գյուղատնտեսական ոլորտը։ Կան պտղատու այգիներ, ինչպես եւ շուրջ 140 հեկտար ջերմոցային տնտեսություն, որից 53 հեկտարը տրամադրվել է թուրք, հոլանդացի եւ տեղացի ներդրողներին։

16-11-2019





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO