Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.07.2020
ԼՂՀ


Խաղաղության աղավնին՝ դպրոցի բակում

Հերիկի դպրոցը կոչվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով

Քաշաթաղի շրջանի Մոշաթաղի գյուղական համայնքը, որի կազմում են նաեւ Հերիկ ու Բերդիկ գյուղերը, շրջկենտրոն Բերձորից հյուսիս—արեւմուտք 40—45 կմ հեռավորության վրա է՝ Աղավնո գետի ավազանում։ Հերիկը՝ պատմական անունը Հայրի, Աղավնո գետի աջակողմյան ձորակներից մեկում է, հարուստ է խմելու ջրով ու հնադարյան հուշարձաններով։ Գյուղի մասին առաջինը հիշատակում է 13—րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը։
Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճ—Քաշաթաղ գավառի Հայրի գյուղը եղել է շեն ու խիտ բնակեցված։ Սյունիքի այս հատվածի բնակավայրերը հայաթափ եղան 18—րդ դարակեսից սկսած։ 1993թ. գարնանը տարածքն ազատագրվեց։ Երկու տարի անց վերահայացավ նաեւ Հերիկ—Հայրին։ Շուտով գյուղում սկսեց գործել նաեւ դպրոցը։ Հետագայում ինչ—ինչ պատճառներով գյուղը գրեթե դատարկվեց։ Փակվեց դպրոցը, որը տեղակայված էր ոչ հարմար եւ խարխուլ շենքում։
2011թ. Քաշաթաղի շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Սուրեն Խաչատրյանի հետ այցելեցինք Հերիկ, որտեղ կանգուն է նաեւ Սուրբ Գեւորգ եկեղեցին՝ կառուցված 17—րդ դարում, որի տեղում մինչ այդ էլ եղել է քարանձավային սրբավայր։ Եկեղեցու հյուսիսային պատում բացված մուտքը տանում է քարանձավ, որի պատերին ու մուտքին միջնադարյան շրջանում խաչեր են քանդակել։ Ծանոթանալով գյուղի պայմաններին՝ Ս. Խաչատրյանը ձեռնարկեց Հերիկի 2—րդ վերաբնակեցումը։ Շուտով էլեկտրաֆիկացվեց գյուղը, մաքրվեց եկեղեցու տարածքը։ Նոր ընտանիքներ եկան, եւ վերստին շենացավ Հերիկը, սկսեց գործել դպրոցը՝ դարձյալ նախկին շենքում։ Դպրոցի համար նոր շենք կառուցելուն հերիկցիներին օժանդակեց «Հայրենասեր» հասարակական կազմակերպությունը, որը մինչ այդ հիմնանորոգել էր Լեռնահովիտի եւ Վուրգավանի գյուղական համայնքների դպրոցները։ 2016 թ. սկզբին սկսվեց Հերիկի դպրոցի նոր շենքի կառուցումը։ Նույն թվականին սկսված ապրիլյան պատերազմի օրերին, չնայած գյուղից շատերը նաեւ՝ շինարարներ, մեկնեցին առաջնագիծ, դպրոցը կառուցվեց եւ հանձնվեց շահագործման։ Այդ գործում իրենց ներդրումն ունեցան նաեւ դպրոցի աշակերտները։
«Հայրենասեր» ՀԿ հիմնադիր ամուսիններ Ստեփան Սարգսյանի եւ Նելլի—Շուշի Մարտիրոսյանի առաջարկով դպրոցը կոչվեց ապրիլյան քառօրյայի մարտիրոս, Արցախի հերոս, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի անունով։ Այժմ հերոսի անվան հիմնական դպրոցում սովորում են 22 աշակերտ, ովքեր եւ հերոսի ծննդյան օրը՝ նոյեմբերի 16—ին, նշեցին նրա 23—րդ տարեդարձը։ Միջոցառումն սկսվեց Դավիթ Ամալյանի «Պատիվ ունեմ» երգի հնչյունների ներքո մոմավառությամբ։ Ներկաները մոմեր վառեցին հերոսի նկարի ներքո՝ 1 րոպե լռությամբ հարգելով անմահ հերոսների հիշատակը։ Աշակերտներ Սուրեն Դանիելյանը, Միլենա Դարագուլյանը, Դավիթ Բակունցը կատարեցին հայրենասիրական երգեր, ոգեշնչող խոսք ասացին Դավիթ Պագալմյանը, Նարեկ եւ Տարոն Սուկոյանները, այլք։
Հատկապես հուզիչ էին տարրական դասարանների աշակերտների ելույթները, որոնց միացել էին նաեւ նախադպրոցական տարիքի երեխաները։ Իրենց տաղանդով փայլեցին Գրիգորյան քույր ու եղբայրները՝ Գոհարը, Գոռը, Գարիկը եւ Էռնեստը, որոնք նախ արտասանեցին իրենց մայրիկի գրած բանաստեղծությունները, այնուհետեւ կատարեցին երգ՝ նվիրված մեր հերոսներին։ Աշակերտները ներկայացրեցին թիվ 116 մարտական հենակետում տեղի ունեցած հերոսական դրվագը, որի ընթացքում անմահացան Ռոբերտը եւ իր զինակից ընկերները։ Թշնամու հետ անհավասար մարտից հետո զոհվել էին դիրքի հրամանատար Արմենակ Ուրֆանյանը, շարքային Քյարամ Սլոյանը, Ռոբերտի ձեռքերում արյունաքամ լինելով զոհվել էր գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանը, եւ չնայած լարված վիճակին՝ Ռոբերտը շարունակել է կապ պահել հրամանատարների հետ՝ տեղեկացնելով թշնամու ուժերի բաշխման ու տեղակայման մասին։ Նախքան կհասնեին օգնության ու դիրքը կազատեին թշնամու զինվորներից, Ռոբերտն այլեւս չկար. իր վերջին նռնակով պայթեցրել էր իրեն ու մոտեցող թշնամիներին։
Միջոցառումը ավարտվեց Ռուբեն Իշխանյանի՝ Աբաջյանին նվիրված «Զինվորիս…» երգով, որի ընթացքում մոմեր վառեցին նաեւ ուսուցիչներն ու ծնողները։ Վերջում համառոտ ելույթ ունեցավ դպրոցի տնօրենը՝ ցանկանալով, որ ներկա գտնվող երեխաները նույնպես դառնան հերոսներ, բայց ոչ թե պատերազմի, այլ խաղաղ աշխատանքի։ Այնուհետեւ կարեւորեց հերոսներին նվիրված նման միրոցառումները, նշելով՝ նայելով մեր աշակերտներին, կարող ենք ասել, որ անտեղի չեն իրենց կյանքը զոհաբերել եւ մեր երկրի սահմանները անառիկ պահել մեր փառապանծ զավակները՝ Ռոբերտն ու հարյուրավոր հերոսներ։ Ցերեկույթի վերջում խաղաղության աղավնին հանգիստ շրջում էր դպրոցի բակում։ Միջոցառմանը ներկա էին գյուղի բնակիչներ, դպրոցի ուսուցիչներ, հյուրեր հարեւան բնակավայրերից։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

19-11-2019





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO