Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2019
ԼՂՀ


Ոսկու փոխարեն՝ արեւային էներգիա

Տարածքի կոնսերվացման նպատակով ավելի քան 1.5 մլրդ դրամ է ծախսվել

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Դրմբոնի հանքավայրի պաշարների սպառմամբ պայմանավորված՝ արտադրական համալիրի մետաղական օգտակար հանածոների արդյունահանման եւ վերամշակման գործընթացը վճռական փուլ է թեւակոխել։ «Բեյզ Մեթըլս» ընկերությունը քանի որ 2016 թվականից արտադրական ներուժը գլխավորապես կենտրոնացրել է Կաշենի լեռնահանքային համալիրում, ստանձնած պարտավորությանը հավատարիմ, ակտիվորեն ձեռնամուխ է եղել չօգտագործվող պոչամբարների կոնսերվացմանը։ Այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների համակարգմանն էր միտված Դրմբոնի հանքավայրում հրավիրված դիտարկումը, որին ներկա էին պետական գերատեսչությունների ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ, փորձագետներ, հարակից համայնքների ներկայացուցիչներ։ Ռեկուլտիվացիայի ենթարկվող պոչամբարներում շրջայց կատարելուց հետո շահագրգիռ քննարկումներ են ծավալվել «Բեյզ Մեթըլսի» վարչական շենքում։
Ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանի տեղեկացմամբ, Դրմբոնի հանքավայրում դեռ օգտակար հանածոների, մասնավորապես՝ ոսկու եւ պղնձի որոշակի պաշարներ են մնում արդյունահանելու, այդ իսկ պատճառով «անհրաժեշտություն է ծագում աշխատողների ոչ ստվար խմբաքանակ պահել» (ներկայում հին հանքավայրում ընդամենը 220 մասնագետ եւ բանվոր է հաշվառվում)։ 1000—ից ավելի աշխատակից է ընդգրկված Կաշենի հանքավայրի արդյունահանման ողջ գործընթացում, որում երեք հերթափոխով շղթայական մեծածավալ աշխատանքներ են իրականացվում։
«Այս ամենին զուգընթաց շարունակելու ենք պահպանել ու զարգացնել ենթակառուցվածքային այն բոլոր բաղադրիչները, որոնք գիտական ու տեխնիկական առաջընթացի ապահովման խնդրում կարող են վճռական նշանակություն ունենալ,–գտնում է ընկերության ղեկավարը։–Այդ հանգամանքների հաշվառումով էլ Դրմբոնում ենք կենտրոնացրել մեխանիկական վերանորոգման, փայտամշակման եւ էլեկտրավերանորոգման արտադրամասերը։ Այստեղ հիմնել ենք նաեւ քարի վերամշակման արտադրություն։ Նպատակ ունենալով արտադրությունը կազմակերպել գիտական պահանջներին համահունչ՝ ծրագրված է Դրմբոնում հիմնել Երեւանի գիտահետազոտական ինստիտուտի մասնաճյուղ, որտեղ հնարավորություն կունենանք լեռնահանքային եւ մետալուրգիական արտադրության գծով լաբորատոր փորձարկումներ իրականացնել։ Ասել է թե՝ հեռանկարում կունենանք գիտական հզոր կենտրոն։ Մասնագետների ուսումնասիրություններից հանգել ենք այն եզրակացության, որ համալիրում շահեկան կլինի նաեւ մետաղական պղնձից՝ մետաղալարերի եւ մետաղական խողովակների արտադրության բացումը, մանավանդ որ սառնարանային արտադրության մեջ այսօր պղնձե խողովակների եւ օդորակիչների մեծ պահանջարկ կա»։
Ընկերությունում, որպես առաջնահերթություն, ի թիվս սկզբունքային նշանակության այլ հարցերի, շարունակվում է օրակարգային մնալ բնապահպանական անվտանգության պահպանման խնդիրը։ Ինչպես զրույցի ժամանակ Ա. Մկրտումյանն ընդգծեց. «Կառավարության առջեւ ստանձնած պարտավորությունների շարքում բնապահպանական անվտանգության բարձր նշաձողի սահմանումը նաեւ սեփական ուժերի նկատմամբ վստահության ամրապնդման նախապայման է»։ Դրա վկայությունն է Դրմբոնի եւ Կաշենի հանքավայրերում բաց եղանակով շահագործումից հրաժարվելու պարտավորությունը, ինչն ինքնարժեքի տեսանկյունից առավել եկամտաբեր է ընկերության համար (ուշագրավ է այն հանգամանքը, որ ընդերքի պաշարներն առավել արդյունավետ օգտագործելու եւ փլուզումներից խուսափելու նպատակով առաջին անգամ հենց Դրմբոնում է կիրառվել լցափակման տեխնոլոգիան)։
Անդրադառնալով էկոլոգիական անվտանգության խնդիրներին՝ ընկերության գլխավոր տնօրենը նշեց, որ կապված Դրմբոնի համալիրի փակման ծրագրի հետ, մասնագետների (փորձագետների) մասնակցությամբ ստեղծվել է մի նախագիծ, որի համաձայն՝ «իրականացվել են ստորգետնյա հանքի եւ բացահանքի, ինչպես եւ լցափակման տեղամասի կոնսերվացման, ռեկուլտիվացման, հարստացուցիչ ֆաբրիկաների արտադրական սարքավորումների, ոչ պիտանի, այլեւս չօգտագործվող էներգետիկ եւ հաղորդակցային ենթակառուցվածքների ու այլ օժանդակ կառույցների ապամոնտաժման աշխատանքներ»։
Ի պատասխան այն հարցի, թե ընկերության կողմից ինչպիսի քայլեր են ձեռնարկվում հողային խախտված տարածքների վերականգնման ուղղությամբ, Ա. Մկրտումյանը նշեց. «Առաջին հերթին ցանկապատվել է բացահանքի տարածքը, հատակը լցապատվել եւ կավապատվել է, հողի շերտի տեղակայումից հետո՝ կանաչապատման աշխատանքներ իրականացվել»։ Նրա խոսքով, ստորգետնյա հանքից արդյունահանվել են հանքային մնացորդների պաշարները, կատարվել է փորվածքների լցոնում։ Այժմ ռեկուլտիվացիայի ավարտական փուլն է թեւակոխել, եւ գարնանն ավարտին կհասցվեն ծառատնկման աշխատանքները։
Իսկ ինչպես վարվել պոչամբարների տարածքում առաջացած այն հարթակների հետ, որոնք առաջին հայացքից «գորշ ու անպիտան են թվում»։ Հարցի պատասխանը «Բեյզ Մեթըլսում» նույնպես գտել են։ «Մենք ուսումնասիրել ենք աշխարհի առաջատար որոշ ընկերությունների փորձը, եւ այդ ուղղությամբ եւս որոշում է կայացվել։ Հանքապաշարներից ազատված տարածքներում արեւային էներգիա ստանալու համար կտեղադրվեն հատուկ սարքավորումներ, եւ կիրագործվեն արտադրական մի շարք ծրագրեր,–նշեց ընկերության գլխավոր տնօրենը՝ շեշտելով.–Ընդունված նորմերին համապատասխան տարածքի կոնսերվացման նպատակով արդեն ավելի քան 1.5 մլրդ դրամ գումար է ծախսվել»։
Ստեփանակերտ

19-11-2019





13-12-2019
Արդարացվա՞ծ է, արդյոք, պետության կողմից 131.4 մլն եվրո գումարի վարկ վերցնելը
Որ ուղղություններով կծախսվեն բյուջետային աջակցության համար տրամադրված գումարները

Լուսինե ...


13-12-2019
Ի՞նչ են փաստում վերջին միասնական քննությունները
Աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա հատկապես միջնակարգ դպրոցներում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




13-12-2019
Աշխարհի վերաձեւման ընթացքը կփոփոխի նաեւ միջազգային կառույցները
Հայկական դիվանագիտության անելիքները՝ ԱՄՆ-ՌԴ հակամարտ եւ ԵՄ չեզոք ...


13-12-2019
Կրկին արտոնություններ ու կրկին միլիոնների
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«ԷՅ ԲԻ ՍԻ Տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ...


13-12-2019
Կգար հայրենիք, եթե կարողանար ապրել այստեղ իր արվեստով
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Մեր հայրենակից, ֆրանսահայ ճանաչված տենոր Ռուբեն Էլբակյանը, ...


13-12-2019
Արեւելքի եւ հայ արվեստի մերձեցման գաղտնիքները
ՀԱՊ-ում բացվեց «Արեւելքը եւ հայ արվեստը» ցուցահանդեսը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am



13-12-2019
Հանրակրթության նոր չափորոշիչները միտված են քննական մտածողության զարգացմանը
Հաջորդ ուսումնական տարում այն կփորձարկվի հանրապետության մարզերից մեկում

Լուսինե ...



13-12-2019
Բակունցն ընդունեց թումանյանական դավանանքը
Այն է՝ լեզվի գործին հաստատ ազգային դրոշմ ...

13-12-2019
Տարեվերջին մեդալները համալրվում են
Մրցաշրջանի վերջին օրերին հայ մարզիկները ...

13-12-2019
Զինծառայությունից խուսափածներին ժամկետ տրվեց մինչեւ դեկտեմբերի 31-ը
Պարտքը կատարածները չպետք է անարդար ...

13-12-2019
Առանց մեղադրական դատավճռի
Ապօրինի ծագում ունեցող գույքի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO