Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.07.2020
ԶԱՆԱԶԱՆ


Պատվաբեր առաքելություն

Արթուր Ալեքսանյանը դարձավ
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

Հայ եւս մեկ անվանի մարզիկ այսուհետ կկրի Միացյալ ազգերի կազմակերպության՝ երեխաների օգնության միջազգային արտակարգ հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ—ի բարի կամքի դեսպանի պատվավոր կոչումը։ Այդ պատվին արժանացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի, Եվրոպայի՝ քառակի հաղթող Արթուր Ալեքսանյանը, որի հետ երեկ համագործակցության պայմանագիր կնքվեց ՄԱԿ—ի երեւանյան գրասենյակում։ Արդեն նոր կարգավիճակում գյումրեցի ըմբիշը խոստովանեց, որ առաջարկն ընդունել է առանց երկմտելու։
Երեխաների եւ նրանց շահերի պաշտպանության կարեւոր առաքելությանը 28—ամյա մարզիկը պաշտոնապես միացավ ներկայացման ավանդական արարողությունից հետո։ Նրան ողջունեց եւ ազգային դեսպան հռչակելու մասին հայտարարեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ—ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը։ Ընդ որում՝ մեր երկրի լավագույն մարզիկներից մեկը հասարակական գործունեությունը սկսում է, կարելի է ասել, կրկնակի հիշարժան առիթով։ Բանն այն է, որ նոյեմբերի 20—ին նշվելու է ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայի կողմից Երեխաների իրավունքների դեկլարացիայի ընդունման 60—ամյակը եւ Երեխաների իրավունքների կոնվենցիայի հաստատման 30—ամյակը։ Այդ առիթով ՄԱԿ—ը նոյեմբերի 20—ը նույնիսկ հռչակել է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր, որը պետք չէ շփոթել հունիսի 1—ին նշվող Երեխաների միջազգային օրվա հետ։ Այն դեռ 1949 թ. սահմանել է Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիան։
Ինչ վերաբերվում է Արթուր Ալեքսանյանին, ապա նրա առաքելությունն է նաեւ աջակցել ՅՈՒՆԻՍԵՖ—ին՝ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի սկզբունքների տարածման եւ ամրապնդման, ինչպես նաեւ նրանց ճիշտ եւ ժամանակին սնվելու խնդիրների ներկայացման եւ լուծման հարցում։ Մինչ այդ, Արթուրն արարողությանը ներկա գտնվող երեխաներին պատմեց իր մանկական երազանքների, փոքր հասակից սպորտի հանդեպ սիրո եւ առողջ սննդակարգին նախապատվություն տալու մասին։ Ճիշտ է, խոստովանեց նաեւ, որ իր սիրած ճաշատեսակը թոնրի խորովածն է, որն, անկեղծ ասած, այնքան էլ չի տեղավորվում առողջ սննդի մասին ընդունված պատկերացումներում։
«Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել ՅՈՒՆԻՍԵՖ—ի բարի կամքի դեսպանի առաքելությունը։ Միանգամից համաձայնեցի այդ առաջարկին, քանզի այն առնչվում է երեխաների ապագային։ Կարծում եմ՝ Հայաստանում երեխաները պաշտպանված են։ Այնուհանդերձ, վերջերս ծանոթացա մի մտահոգիչ վիճակագրության, որի համաձայն՝ մինչեւ 5 տարեկան երեխաների 14 տոկոսը նորմայից ավելի քաշ ունի, իսկ 9 տոկոսը թերսնված է։ Դա լուրջ խնդիր է, որը պահանջում է ճիշտ մոտեցումներ եւ լուծումներ։ Երեխաները առողջ լինելու եւ իրենց երազանքներն իրականացնելու համար ամենից առաջ պետք է ճիշտ սնվեն։ Օգտվելով այս հնարավորությունից՝ ՅՈՒՆԻՍԵՖ—ին կաջակցեմ Հայաստանի ցանկացած երեխայի, հատկապես, խնդիրներ ունեցողների առողջ ապրելու իրավունքը պաշտպանելու հարցում»,–հայտարարեց հայ չեմպիոնը։
Ի պատասխան՝ Տանյա Ռադոչայը ողջունեց եւ շնորհակալություն հայտնեց մարզիկին՝ ՅՈՒՆԻՍԵՖ—ի մեծ ընտանիքին միանալու եւ կարեւոր խնդիրների լուծմանը ձեռնամուխ լինելու համար։ Նրա խոսքերով՝ նաեւ նոր դեսպանի ջանքերով իրենք կհասնեն առավել մեծ արդյունքների։
Նշենք, որ 1954 թ. «Բարի կամքի դեսպան» կոչում սահմանելու առաջարկն առաջինը կատարել է ամերիկացի կատակերգու դերասան Դենի Քեյը։ Նախաձեռնությունն անարձագանք չի մնացել, եւ ՄԱԿ—ն ընդունել է այն։ Բարի կամքի դեսպաններն առնչվում են ամենատարբեր ոլորտների։ Ուղղվածությունից, հետաքրքրություններից եւ պատասխանատվության համապատասխան աստիճանից ելնելով՝ հասարակության շրջանում առավել լայն հեղինակություն վայելող մարդիկ գործում են որպես միջազգային, տարածաշրջանային եւ ազգային դեսպաններ։ Ծրագրի նպատակն է՝ ՅՈՒՆԻՍԵՖ—ի խնդիրներին ոչ անտարբեր անվանիներին հնարավորություն տալ, որ նրանք օգտագործելով իրենց ճանաչվածությունը՝ ուշադրություն հրավիրեն կարեւորագույն խնդիրների լուծմանը։ Դա կարող է արտահայտվել հասարակական նախաձեռնության եւ բանակցությունների, անհանգիստ տարածաշրջաններ այցելելու եւ իրենց լիազորությունների օգտագործմամբ ՅՈՒՆԻՍԵՖ—ի նպատակները պաշտպանելով։
Ներկայումս ՅՈՒՆԻՍԵՖ—ի միջազգային դեսպանների թիվը հասնում է հինգ տասնյակի։ Հայաստանից ներկայացված է միայն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։ Մեր երկիրն ունեցել է նաեւ երեք ազգային դեսպան։ Առաջինը եղել է Շարլ Ազնավուրը։ Հիմա երգչուհի Ալլա Լեւոնյանի հետ այդ պատվավոր կոչումը կրում է նաեւ Արթուր Ալեքսանյանը։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

19-11-2019





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO