Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


ՀԱԷԿ-ը մտադիր է աշխատած միջուկային վառելիքի կառավարման ի՛ր ծրագիրն անել

Չոր պահեստարանի չորրորդ հերթի շինարարությունն էլ կսկսենք

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը երբ նոյեմբերի սկզբին քննարկում էր Ռուսաստանի կողմից Հայաստանի ատոմակայանի վերազինմանն ուղղված միջպետական վարկի երկարաձգման հնարավորությունները, լսումներին մասնակցող «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանն ասաց, թե Հայկական ԱԷԿ—ը մտադիր է իրականացնել աշխատած միջուկային վառելիքի կառավարման իր ծրագիրը։
Անդրադառնալով այդ կառավարմանը՝ նա շեշտել էր, որ կայանում առկա շինությունները թույլ են տալիս պահեստավորել դրանցում աշխատած միջուկային վառելիքը (ԱՄՎ)։ Բացի միջին ակտիվության ԱՄՎ—ից, ՀԱԷԿ—ը պահման եւ պահեստավորման հետ կապված խնդիրներ չունի։ Իսկ ինչ վերաբերում է միջին ակտիվության ԱՄՎ—ին, ապա մոտ ժամանակներս կսկսվի աշխատած միջուկային վառելիքի չոր պահեստարանի չորրորդ հերթի շինարարությունը, որը թույլ կտա առնվազն մինչեւ 2036թ. լուծել այդ խնդիրը։
Ի դեպ, այդ պահեստներում վառելիքը կարող է պահվել առնվազն 50 տարի, իսկ առավելագույնը՝ 300 տարի (այնուամենայնիվ, ռուսական կողմի հետ բանակցություններ են վարվում հայկական ԱԷԿ—ից ԱՄՎ—ի՝ ՌԴ տարածք դուրս բերելու հնարավորության շուրջ)։
Տեղեկացնենք, որ կառավարությանը ենթակա միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց, որ կոմիտեն 2000թ. ՀԱԷԿ—ին տվել է համապատասխան՝ չոր պահեստարանի շահագործման լիցենզիա 20 տարի ժամկետով, եւ արդեն հաջորդ տարի լրանում է դրա գործողության ժամկետը։ Բայց այդ լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով։ Ինչու՞ է այսպես արվել, եւ ի՞նչ է լինելու հետո։
Սա հասկանալու համար նախ անհրաժեշտ տեղեկույթ տրամադրենք։
Մասնագետները բացատրում են, թե ինչպես են ընդհանրապես կառավարվում միջուկային ոլորտի թափոնները։ Ռադիոակտիվ թափոնը ռադիոակտիվ նյութ է կամ մակերեսային ռադիոակտիվ աղտոտվածությամբ նյութ կամ առարկա, որը չի նախատեսվում օգտագործել որեւէ նպատակով եւ ենթակա է կենսոլորտից մեկուսացման։ Իսկ ԱՄՎ—ն միջուկային ռեակտորի ակտիվ գոտում ճառագայթված միջուկային վառելիքն է, որը վերջնականապես հեռացվել է ակտիվ գոտուց։ ԱՄՎ—ն բարձր ակտիվության՝ երկար ապրող իզոտոպներ պարունակող ռադիոակտիվ նյութ է, որը բացի ճառագայթային վտանգից, պարունակում է նաեւ միջուկային վտանգ։ Այն առաջանում է միջուկային ռեակտորում միջուկային վառելիքի այրման արդյունքում, եւ դրանում մնացորդային ջերմանջատումը բարձր է։ Այդ պատճառով աշխատած միջուկային վառելիքի պահման ժամանակ անհրաժեշտ է ջերմահեռացման համակարգի առկայությունը։ Ռեակտորում գտնվելու ժամանակ միջուկային վառելիքում տեղի են ունենում ֆիզիկական փոփոխություններ, որի հետեւանքով ռեակտորից հանված աշխատած միջուկային վառելիքը ունի շատ բարձր ռադիոակտիվություն, այդ թվում՝ եւ նեյտրոնային ճառագայթում։ Այդ ամենից ելնելով է, որ աշխատած միջուկային վառելիքը անհրաժեշտ է բերել անվտանգ վիճակի եւ նոր միայն տեղադրել հատուկ պահեստարանում։ Աշխատած միջուկային վառելիքի նկատմամբ կան նաեւ հատուկ պահանջներ, որոնք պայմանավորված են «Միջուկային զենքի չտարածման մասին» միջազգային պայմանագրից բխող երաշխիքների ապահովման եւ «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիայի պահանջներով։
ՀԱԷԿ—ի 2—րդ էներգաբլոկի վերաշահագործմանը զուգընթաց անհրաժեշտություն առաջացավ ազատել ԱՄՎ—ի պահման ավազանները այնտեղ մնացած ՋԱՀ—երից (պահման թաց ավազաններում 3— 5 տարի պահման ընթացքում ՋԱՀ —երի հովացման մակարդակը բավարարում էր Ռուսաստանի տարածքում տեղաբաշխված աշխատած միջուկային վառելիքի վերամշակման ձեռնակություններ անվտանգ փոխադրման պայմաններին։ Վերոհիշյալ փոխադրումները իրականացվում էին մինչեւ 1990թ., սակայն ՀՀ շրջափակումը, ապա եւ ԽՍՀՄ փլուզումը նման փոխադրումները դարձրեցին տեխնիկապես անհնար։ Այդ պատճառով ՀԱԷԿ—ում մնացին ավելի քան 612 աշխատած ՋԱՀ—եր,—Ա.Մ.)։ Դրա համար ՀԱԷԿ—ի հարթակում կառուցվեց ֆրանսիական «Ֆրամատոմ» կազմակերպության կողմից նախագծված՝ երկարաժամկետ չոր պահման պահեստարան։ Այն շահագործման հանձնվեց 2000թ.՝ որպես առանձին միջուկային տեղակայանք եւ ամբողջությամբ՝ 616 ՋԱՀ —ով լցվեց 2005թ.։
Աշոտ Մարտիրոսյանից տեղեկացանք նաեւ, որ NUHOMS—56 տիպի աշխատած վառելիքի չոր պահեստարանը հենց Հայկական ԱԷԿ—ի հրապարակում է։ ՀՀ Պետատոմհսկողությունը 2000թ. օգոստոսի 1—ին Հայկական ԱԷԿ—ին տրամադրել է աշխատած վառելիքի չոր պահեստարանի շահագործման լիցենզիա՝ 20 տարի ժամկետով, ինչը վերեւում արդեն ասացինք։ Եվ պահեստարանի լիցենզավորումն իրականացվել է ԱՄՆ—ի 10 CFR դաշնային կոդի ու ԱՄՆ կարգավորող փաստաթղթերի եւ ուղեցույցների (NUREG) համապատասխան։ Լիցենզավորման ընթացքում ՀՀ պետատոմհսկողությունը ԱՄՆ—ի միջուկային կարգավորող հանձնաժողովի, Ֆրանսիայի միջուկային եւ ճառագայթային անվտանգության ինստիտուտի, ԱԷՄԳ—ի փորձագետների հետ քննարկել է Հայկական ԱԷԿ—ի կողմից ներկայացված միջուկային եւ ճառագայթային անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերը։ Պահեստարանը բաղկացած է 616 ջերմանջատիչ հավաքվածքների պահեստավորման համար նախատեսված 11 հորիզոնական մոդուլներից։
2005թ. մեր ԱԺ—ն կառավարության առաջարկով որոշում ընդունեց ընդարձակել պահեստարանը։ Ընդարձակված պահեստարանը բաղկացած է 12 հորիզոնական մոդուլներից, որոնցից 10—ը պահեստավորում են 560 ջերմանջատիչ հավաքվածքներ։
Հիմա, երբ ՀԱԷԿ—ի 2—րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը երկարաձգվում է, այդ գործընթացի շրջանակներում նախատեսվում է շահագործման հետեւանքով առաջացած ու հետագայում առաջացող ռադիոակտիվ թափոնների, ինչպես նաեւ ԱՄՎ—ի կառավարման համակարգի արդիականացում։ Այդ արդիականացում ասվածը ԱՄՎ—ի մասով միջոցառումներ ունի։ Դեռ այս տարվա փետրվարին էր, երբ խոսվում էր ՀԱԷԿ—ի երկրորդ էներգաբլոկի ԱՄՎ—ի պահման ավազանի վերանորոգման ու արդիականացման մասին՝ խտացված բջիջներով ստելաժների ներդրմամբ։ Նաեւ ԱՄՎ—ի՝ «չոր» եղանակով պահման համար նախատեսված պահեստարանի երրորդ հերթի (12 մոդուլներով) կառուցման ու շահագործման մասին։ Եվ շեշտվում էր, որ ԱՄՎ—ի նոր պահեստարանը կկառուցվի ու կշահագործվի՝ հաշվի առնելով ԱՄՎ—ի պահման ուղղահայաց ու երկակի օգտագործման կոնտեյներների օգտագործման միջազգային փորձը։
Դեռ տարիներ առաջ հստակ հաշվարկված էր, որ Հայկական ԱԷԿ—ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը հաշվի առնելով՝ առկա ԱՄՎ—ների չոր եղանակով պահպանման պահեստարանի 2—րդ հերթի 2—րդ մասը կլցվի 2025թ., եւ արդեն 2026թ. անհրաժեշտություն կառաջանա կառուցել ԱՄՎ—ների չոր եղանակով պահպանման պահեստարանի 3—րդ հերթը։ Հաշվի առնելով նաեւ, որ յուրաքանչյուր երկու տարվա ընթացքում չոր պահեստարան կտեղափոխվեն շուրջ 168 աշխատած ՋԱՀ (ջերմանջատիչ հավաքվածքներ), նախատեսվում է, որ չոր եղանակով պահպանման պահեստարանի 3—րդ հերթը կլցվի 2034թ.։ Մնացած 594 ԱՄՎ—ի ՋԱՀ—երի պահման համար 2034թ. շահագործման կհանձնվի ԱՄՎ—ների չոր եղանակով պահման պահեստարանների 4—րդ հերթը, որի իրականացման համար կօգտագործվեն ԱՄՎ—ների պահման ուղղահայաց բազմակի օգտագործման կոնտեյներներ։
Այս ամենը ներկայացնելուց հետո արդեն պահն է հասկանալու, թե ինչու է պահեստարանի շահագործման լիցենզիան տրվել 20 տարով, երբ կարելի էր տալ 50 տարով։ Այս մասին հաջորդիվ կխոսենք։

19-11-2019





13-12-2019
Արդարացվա՞ծ է, արդյոք, պետության կողմից 131.4 մլն եվրո գումարի վարկ վերցնելը
Որ ուղղություններով կծախսվեն բյուջետային աջակցության համար տրամադրված գումարները

Լուսինե ...


13-12-2019
Ի՞նչ են փաստում վերջին միասնական քննությունները
Աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա հատկապես միջնակարգ դպրոցներում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




13-12-2019
Աշխարհի վերաձեւման ընթացքը կփոփոխի նաեւ միջազգային կառույցները
Հայկական դիվանագիտության անելիքները՝ ԱՄՆ-ՌԴ հակամարտ եւ ԵՄ չեզոք ...


13-12-2019
Կրկին արտոնություններ ու կրկին միլիոնների
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«ԷՅ ԲԻ ՍԻ Տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ...


13-12-2019
Կգար հայրենիք, եթե կարողանար ապրել այստեղ իր արվեստով
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Մեր հայրենակից, ֆրանսահայ ճանաչված տենոր Ռուբեն Էլբակյանը, ...


13-12-2019
Արեւելքի եւ հայ արվեստի մերձեցման գաղտնիքները
ՀԱՊ-ում բացվեց «Արեւելքը եւ հայ արվեստը» ցուցահանդեսը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am



13-12-2019
Հանրակրթության նոր չափորոշիչները միտված են քննական մտածողության զարգացմանը
Հաջորդ ուսումնական տարում այն կփորձարկվի հանրապետության մարզերից մեկում

Լուսինե ...



13-12-2019
Բակունցն ընդունեց թումանյանական դավանանքը
Այն է՝ լեզվի գործին հաստատ ազգային դրոշմ ...

13-12-2019
Տարեվերջին մեդալները համալրվում են
Մրցաշրջանի վերջին օրերին հայ մարզիկները ...

13-12-2019
Զինծառայությունից խուսափածներին ժամկետ տրվեց մինչեւ դեկտեմբերի 31-ը
Պարտքը կատարածները չպետք է անարդար ...

13-12-2019
Առանց մեղադրական դատավճռի
Ապօրինի ծագում ունեցող գույքի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO