Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Եթե ապրում ես, ուրեմն ապրում ես կայացած երազանքի մեջ

«Վերնիսաժում» նստած՝ աշխարհը պտտում է իր շուրջը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Գրողը կա՛մ պիտի պտտվի աշխարհի շուրջը, որ լավ գրող լինի, կա՛մ պետք է աշխարհը պտտի իր շուրջը։ Այս համոզմունքին է արձակագիր Լեւոն Ջավախյանը։ Ինքն, օրինակ, վերնիսաժում նստած՝ աշխարհը պտտում է իր շուրջը։ Այստեղ հազար տեսակ մարդ է գալիս, հազար տեսակ խոսք է գալիս։ Թվում է, թե մասնագիտության բերումով պիտի կարող լիներ միայն պատմության ոլորտում, բայց նա նաեւ եզակի գրող է։ Ինքն իրեն նմանեցնում է մեղվի, սակայն մի տարբերությամբ՝ ոչ թե գնում է ծաղիկներին ընդառաջ, այլ ծաղիկներն են գալիս իրեն ընդառաջ։ Վերցնում է նեկտարն ու ստեղծում քաղցր խորիսխ՝ իր գրական մեղրը։ Իսկ որպեսզի կաթսայի մեջ հավաքածդ նեկտարը մեղր դառնա, ասում է՝ պիտի համապատասխան ճաշակ ունենաս։
Այն, ինչ կկարդաք Ջավախյանի գրվածքներում, հազարավոր մարդկանցից վերցրած նեկտարի արդյունք է։ Տարածքը, վայրը, որտեղ դու ապրում ես, կարեւոր չէ. «Հրանտն էլ (նկատի ունի Հրանտ Մաթեւոսյանին.– Լ.Ս.) իրենց գյուղում էր՝ Ծմակուտում, բայց ամբողջ աշխարհը Ծմակուտի մեջ էր»։
Իր աշխարհը վերնիսաժում է. «Վերնիսաժը մի աշխարհ է, որ խոսում է մի այլ աշխարհի մասին։ Իմ շուրջը ոչ միայն աշխարհն է պտտվում, այլ ողջ տիեզերքը։ Եվ այդ ամենի կենտրոնում ես եմ»։ Այսպես աշխարհը տեսնում է, աշխարհից վերցնում է այն, ինչ իրեն պետք է, ու տալիս գրականությանը։ Ստեղծագործում է 1980 թվականից։ Հենց այդ պահից միտումնավոր բոլոր պատմվածքների տակ գրում է ստեղծագործության օրը, ամիսն ու տարին։ Ինչու՞, որպեսզի այդ ստեղծագործությունները կարդալիս ընկալենք՝ ինչ ժամանակաշրջան ենք ապրել։ Գրվածքները, ասում է, ինչ—որ տեղ հայոց պատմություն է, ըստ Լեւոն Ջավախյանի՝ ընդգրկելով 1980—ից մինչեւ մեր օրերը։
Թուղթ ու գրիչով գրասեղանի գրող չէ Ջավախյանը, այսինքն՝ իրեն դասական առումով գրող չի համարում, այն գրողների նման, որ սեղանին՝ գրիչը, թղթերը դրած գրում են։ Իր մոտ՝ որտեղ մուսան «բռնեց», այդտեղ «չոքացնում» է։ Տակից գրում է, վրայից վաճառում։ Ե՛վ գրում է, ե՛ւ արծաթ է վաճառում։ Մրցանակ ստացած գրքի վերնագիրն էլ պատահական չի ընտրել՝ «Ծնկան ծերին»։ Ջավախյանը երբեք չի խորշել իր աշխատանքից, ասում է՝ լավ օրից չէ, որ վերնիսաժում արծաթ է վաճառում։ Գիրը մերօրյա գրողի համար ապրուստի միջոց չէ։ Արձակագիրը նկատում է՝ այն ժամանակ էլ գրողն իր գրածով չէր կարողանում ապրել, հիմա էլ։ Երազում է գրելիս ոչ թե խեղճ ու կրակ հաշվապահ լինել, ինչպես Մուրացանն էր, այլ կոմս, ինչպես Տոլստոյը. «Ասում են՝ գրողը պիտի սոված լինի, որ լավ գրի։ Լավ կլինի՝ գրողը գրաֆ լինի, ինչպես Տոլստոյը։ Թումանյանն իր հոնորարով չէր կարող տունը պահել։ Այսօր էլ միգուցե երանի տար ինձ, որ սեղան ունեմ, առեւտուր եմ անում՝ տուն պահում»։
Լեւոն Ջավախյանը 6 գրքի հեղինակ է։ Գրում է պատմվածքներ, վիպակներ, էսսեներ։ Վեպ գրելու մասին մտորել է, անգամ փորձել է. «Բայց ինձ բռնացրեցի այն բանում, որ լոռեցիները վեպ չեն գրում։ Թումանյանը, Մաթեւոսյանը վեպ չեն գրել, ես էլ չեմ կարողանում գրել, որովհետեւ մերը պոռթկում է։ Կարճ տարածքի գրող եմ, հարյուր մետրի վազող։ Բայց ես վեպ եմ համարում իմ գրած պատմությունը, որտեղ գլխավոր հերոսը հեղինակն է։ Հերոսի շուրջ պտտվող պատմության թվականներին եթե նայես, ամբողջը վիպական մի ժամանակաշրջանի մասին է խոսում»։ Գյուղական կյանքը, գյուղի մարդը Ջավախյանի գրվածքներում պատկերավորված են գեղարվեստական բարձր մակարդակով։ Այդուհանդերձ, իրեն գյուղագիր չի համարում։ Ասում է՝ վատ բան չէ գյուղագիր լինելը։ Ինքը լոռեցի է, աշխարհին էլ նայում է Թումանյանի աչքերով։ Թումանյանի նման էլ իր ստեղծագործությունները Լոռվա աշխարհի ծնունդ է համարում։
«Վերջերս բացահայտեցի, որ ես պարզապես Թումանյանի «շկոլայի» ստեղծագործող եմ։ Թումանյանի մասին Տերյանն ասում էր՝ ունիկում է, բայց փակ հանճար է եւ «շկոլա» չի ստեղծում։ Ես զգում եմ, որ, այնուամենայնիվ, բարետես Տերյանը սխալվում է։ Ստեղծել է նա շկոլա։ Ես ինձ այդ շկոլայի անդամ եմ զգում, որովհետեւ իմ ստեղծագործությունները, երբ կողքից նայում եմ, իմ լեզվամտածողությունը, գրական մեթոդը, ժողովրդական մտածողությունը, բանահավաքությունը նույնն են, ինչ Թումանյանի մոտ։ Մնում է ասեմ՝ նույն ստեղծագործական ձիրքն է, սակայն ինձ եւ շատ—շատերի համար Թումանյանը մեծ սար է, որի լանջերին ընդամենը մենք որոճում ենք»,—շեշտում է Ջավախյանը։
Այսօրվա գրողը, ասում է, բացառիկ երջանիկ ստեղծագործող է, քանի որ գրականությունը նպատակային է դարձնում կյանքը. «Մի ստեղծագործություն ունեմ, որը կոչվում է «Ուզում եմ ասեմ, աշխարհն իմանա»։ Մարդու մեջ ինչ—որ բան կա, որն ուզում է ասի, բայց ոչ թե ներամփոփ՝ իր համար, այլ այնպես, որ աշխարհն իմանա։ Սա դառնում է գրականություն, հենց այսպիսի մղումով էլ ես սկսել եմ գրել»։ Գրել սկսեց պարապությունից։ Լենինյան գործկոմում էր աշխատում։ Բոլորը փող էին «կպցնում», բոլորի սեղաններին կաշառքով լի թղթապանակներ էին, իր սեղանին՝ թուղթ ու գրիչ։ Իր գործը դարձավ գիրը։ Մյուսների նման ոչ թե սկսեց փող «աշխատել», այլ գրեց։ Այսօր այն դարձել է կենսակերպ։ Ասում է՝ մեծագույն հաճույք է, երբ գիրդ զարդարում է ուրիշի պարապությունը։
Հասարակ, առաջին հայացքից ոչնչով աչքի չընկնող մարդկանց անհատականացնելու, յուրահատկություն տալու, նրանց շուրջ հետաքրքիր պատմություններ ձուլելու վարպետ է Ջավախյանը։ Հարցազրույցի ողջ ընթացքում աչքի պոչով հետեւում էի անցուդարձին՝ մտովի փնտրելով մանկական սայլակով լահմաջո ու սառնարանում պաղեցրած թան վաճառող Կարոյին։ Իսկական գրականությունն, ասում է, պիտի մարդակենտրոն լինի։ Գրականությունն այս գրողի համար սահմաններ չունի. «Գրականության սահմանը անսահմանն է։ Երանի այն գրողին, որ կարողանում է իր պետության սահմաններից դուրս գալ եւ կայսրություն դառնալ»։ Կուզեր Հայաստանը տեսնել ոչ թե «թշվառ ու անտեր», այլ ազատ ու անկախ, եւ գոնե հոգով լայնարձակ. «Վահան Տերյանն ասում էր՝ հոգեւոր Հայաստան։ Ես կուզենայի տեսնել իսկական հոգեւոր Հայաստան։ Միայն հողի մեջ չի երկրի հզորությունը։ Աշխարհում ճանաչում ունենք մեր մշակույթով։ Այդ հոգեւոր Հայաստանն է, որ ժառանգել ենք անցյալից։ Ոչինչ չմնաց Տիգրան Մեծի կայսրությունից, այն, ինչ ունենք, մնաց Վռամշապուհի թագավորությունից, դրվեց հոգեւոր Հայաստանի հիմքերը։ Ես կերազեի, որ այն առավել քան ամրապնդվի։ Մեր ինքնության հաստատման համար դա կարեւոր է»։
Անձնական երազանքների մասին խոսելիս մի քանի րոպե հապաղեց, հետո Մարկեսի խոսքերը հիշեց. «Ես գիտեմ մի մասնագիտություն, որ աշխարհի բոլոր մասնագիտությունները կոպեկի արժեք չունեն այդ մասնագիտության դեմ. ես ապրում եմ։ Եթե ապրում ես, ուրեմն ապրում ես կայացած երազանքի մեջ։ Ես շատ եմ կարեւորում մարդու կյանքը։ Կարող է, չէ՞, այսօր ծնված չլինեիր»,–ե՛ւ հարցնում, ե՛ւ ինքն իրեն խորհրդածում է գրողը։

19-11-2019





13-12-2019
Արդարացվա՞ծ է, արդյոք, պետության կողմից 131.4 մլն եվրո գումարի վարկ վերցնելը
Որ ուղղություններով կծախսվեն բյուջետային աջակցության համար տրամադրված գումարները

Լուսինե ...


13-12-2019
Ի՞նչ են փաստում վերջին միասնական քննությունները
Աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա հատկապես միջնակարգ դպրոցներում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




13-12-2019
Աշխարհի վերաձեւման ընթացքը կփոփոխի նաեւ միջազգային կառույցները
Հայկական դիվանագիտության անելիքները՝ ԱՄՆ-ՌԴ հակամարտ եւ ԵՄ չեզոք ...


13-12-2019
Կրկին արտոնություններ ու կրկին միլիոնների
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«ԷՅ ԲԻ ՍԻ Տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ...


13-12-2019
Կգար հայրենիք, եթե կարողանար ապրել այստեղ իր արվեստով
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Մեր հայրենակից, ֆրանսահայ ճանաչված տենոր Ռուբեն Էլբակյանը, ...


13-12-2019
Արեւելքի եւ հայ արվեստի մերձեցման գաղտնիքները
ՀԱՊ-ում բացվեց «Արեւելքը եւ հայ արվեստը» ցուցահանդեսը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am



13-12-2019
Հանրակրթության նոր չափորոշիչները միտված են քննական մտածողության զարգացմանը
Հաջորդ ուսումնական տարում այն կփորձարկվի հանրապետության մարզերից մեկում

Լուսինե ...



13-12-2019
Բակունցն ընդունեց թումանյանական դավանանքը
Այն է՝ լեզվի գործին հաստատ ազգային դրոշմ ...

13-12-2019
Տարեվերջին մեդալները համալրվում են
Մրցաշրջանի վերջին օրերին հայ մարզիկները ...

13-12-2019
Զինծառայությունից խուսափածներին ժամկետ տրվեց մինչեւ դեկտեմբերի 31-ը
Պարտքը կատարածները չպետք է անարդար ...

13-12-2019
Առանց մեղադրական դատավճռի
Ապօրինի ծագում ունեցող գույքի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO