«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի օգտագործումը։ Այսօր, ում ալարը չի գալիս, իր համար «բրենդ» է ստեղծում։ Պատկերացրեք, «բրենդ» ունեն վարսավիրանոցներն ու կոշիկի խանութները, տարբեր տեսակի առեւտրի «աշխարհները»։ Ստացվում է, որ «բրենդատեր» կարող է դառնալ՝ ով ցանկանա։ Եթե ով ցանկանում՝ «բրենդ» է ունենում, ապա ինչո՞ւ չի կարելի «Արմենպրեսին» էլ «բրենդի» տեր դարձնել։ Իհարկե, կարելի է… Երբ ինձ առաջարկեցին «Արմենպրեսի» «բրենդի» մասին գրել նրա 100-ամյակին նվիրված գրքում, ես կամուկացի մեջ էի։ Ինչո՞ւ... Տարբեր առիթներով քանիցս ասել ու նաեւ գրել եմ, որ ես մտերիմներիս մասին նյութ գրել չեմ կարող։ Այնպես չէ, որ ընդհանրապես չեմ կարող։ Ո՜չ։ Լավ նյութ գրել չեմ կարող։ Այդ նյութը, ինչպես ասում են, պետք է սրտիս միջով անցկացնեմ։ Նույնը նաեւ՝ «Արմենպրեսի» պարագայում։ «Արմենպրեսն» իմ հարազատ օջախն է, իմ կայացման վայրը, ժուռնալիստիկայի հզոր նվիրյալներից կազմված գործակալություն։ Բացի այն, որ «Արմենպրեսն» էր հանրապետության ԶԼՄ—ներին նյութերի հիմնական մատակարարը, միայն նրա թղթակիցներին էին վստահվում պաշտոնական նյութերի ստեղծումը եւ թողարկումը։ Դրա համար «Արմենպրեսի» թղթակիցները ճանաչված էին հանրապետությունում։ Դա նաեւ իր «թերությունն» ուներ։ Մենք աշխատում էինք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ էր այս կամ այն իրադարձությունը լուսաբանելու համար, հաճախ անգամ մասնակցում էինք հույժ կարեւոր նյութերը թերթերի էջերում տեղադրելու գործընթացին։ Ստացվում էր այնպես, որ «Արմենպրեսի» թղթակիցները տանից դուրս էին գալիս վաղ առավոտյան եւ տուն էին վերադառնում ուշ երեկոյան, երբեմն նաեւ՝ կեսգիշերն անց, երբ երեխաներն արդեն քնած էին լինում։ Այդ առթիվ տղաները կեսկատակ, կեսլուրջ ասում էին. —Լավ է, որ հեռուստատեսություն կա, հակառակ դեպքում մեր երեխաները մեր դեմքերն էլ կմոռանան։ Պատկերացրեք, դա այդպես էր… Այսքանից հետո ուզում եմ անդրադառնալ «Արմենպրեսի» մասին գիրք գրելու հետ կապված դժվարություններին։ Եվ ես ելքը գտա։ Դիմեցի ցայսօր ապրող հին արմենպրեսականներից մի քանիսին՝ խնդրելով գրել, թե ի՞նչ է նշանակում նրանց համար «Արմենպրեսը», ի՞նչ դեր է խաղացել այդ կոլեկտիվն իրենց կյանքում, ընդ որում, կարեւոր չէ, թե այդ արմենպրեսականը քանի տարի է աշխատել գործակալությունում եւ ինչ դերակատարում է ունեցել այդ հրաշալի գործակալության իմիջի, ասել կուզե՝ «բրենդի» ստեղծման գործում։ Որոշումը կայացված էր։ Ուրեմն, ի գործ … Փորձենք ստեղծել «Արմենպրեսի» «բրենդը»։ Բայց սպասեք, ինչո՞ւ հեծանիվ հորինել, ինչո՞ւ գլուխ ցավացնել։ «Արմենպրեսի» անվանումն արդեն իսկ «բրենդ» է։ Այո, «Արմենպրեսի» անվանումը համարձակորեն կարելի է «բրենդ» բառի հոմանիշը համարել։ Ինչո՞ւ։ Հենց այն պատճառով, որ «Արմենպրեսի» կոլեկտիվը, նրա լրագրողական կազմը հենց «բրենդ» էին, որ կային։ Չէ որ հենց նրանք էին խորհրդահայ ժուռնալիստիկայում եղանակ ստեղծում։ Անուննե՞ր են պետք։ Խնդրեմ։ Հայկ Խաչատրյան, Ռեմ Անանիկյան, Վանիկ Սանթրյան, Կիմ Ղալաչյան, Էդիկ Զոհրաբյան, Ռոբերտ Մելիքսեթյան, Գրիգոր Բենգլյան, Ալեքսանդր Սավայան, Սարգիս Բաբաջանյան, Գեւորգ Մարտիրոսյան, Վրույր Ասլանյան, Անդրանիկ Քանքանյան, Հակոբ Ստեփանյան, Ռուբեն Այվազյան եւ այլք… Այդ մարդիկ Աստծո շնորհով լրագրողներ ու թարգմանիչներ էին, ովքեր որոշակի հետք են թողել խորհրդահայ մամուլի տարեգրության էջերում։ Իսկ ամենամեծ «բրենդը» հենց գործակալության տնօրեն Արտավազդ Խաչիկյանն էր։
Շարունակելի Լեւոն ԱԶՐՈՅԱՆ
20-11-2019
|

փակել >>
|