Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.08.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը

Օրենսդրական կարգավորումներից մինչեւ քաղաքաշինական լուծումներ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

Հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը եւ դրանց հետեւանքով վնասվածք ստացողների ու մահացածների թիվը բավականին մտահոգիչ է։ Խնդրի կարգավորման նպատակով իրականացվում են նաեւ օրենսդրական բարեփոխումներ։ Վերջերս խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Արմեն Փամբուխչյանի ներկայացրած նախագիծը, որով քաղաքացիներին հնարավորություն է տրվում տեսանկարահանել ճանապարհային երթեւեկության խախտումները եւ օնլայն՝ հավելվածի միջոցով փոխանցել ոստիկանությանը։
Առաջին ընթերցմամբ ընդունվել է նաեւ ՀՀ կառավարության կողմից մշակված ճանապարհային երթեւեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրել 9 միավոր։ Խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները։ Երթեւեկության ոլորտի 100 զանցակազմից տուգանային միավորներ նախատեսված են 20—ի համար։
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ առաջին ընթերցումից հետո պատգամավորների կողմից արվել են մի շարք առաջարկություններ, եւ ակնկալում են, որ լրամշակված տարբերակով նախագիծն առաջիկայում կմտնի ԱԺ օրակարգ։ «Նախագծի ընդունումն ու օր առաջ կյանքի կոչելը շատ կարեւոր են, քանի որ դրա շնորհիվ զգալի փոփոխություններ կլինեն երթեւեկության անվտանգության մասով։ Այս նախագծի հետ անուղղակիորեն պայմանավորված է նաեւ ոստիկանությունում որոշ բարեփոխումների իրականացումը, ինչպես պարեկային ծառայության կազմավորումը»,–նշեց պատգամավորը։ Բալային համակարգը գործելու է լուրջ ծրագրատեխնիկական միջոցների ներդրմամբ, այսինքն՝ այդ ամենը գրեթե ավտոմատացված է, որի շնորհիվ կոռուպցիոն ռիսկերը մեծ չեն լինելու։
Օրենքի նախագծի ընդունման ուշացման հետ կապված իր մտահոգություններով կիսվեց «Վարորդի ընկեր» ՀԿ—ի համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը, որի կարծիքով՝ կառավարությունն ավելի խիստ պետք է մոտենա այս ոլորտում տեղ գտած իրավախախտումներին. «Բալային համակարգը կստիպի սթափվել վարորդներին։ Այսօր մարդիկ գիտակցաբար եւ դիտավորյալ խախտումներ են անում։ Եթե տուգանվում են, վճարում են գումարը, իսկ եթե ոչ, ապա շարունակում են նույն կերպ։ Այդպիսի վարորդները երթեւեկության մեջ ստեղծում են անպատժելիության մթնոլորտի իրենց չափաբաժինը, իսկ քանի որ վատ օրինակն ավելի վարակիչ է, ուստի նման վարվելակերպը մեծ տարածում է ստանում։ Գործում է «եթե կողքինս անում է եւ չի պատժվում, ապա ես էլ կարող եմ անել» կարգախոսը»։
Թե որքանով է արդար բալային համակարգի կիրառումը՝ հաշվի առնելով քաղաքաշինական ու ճանապարհային երթեւեկության կազմակերպման հետ կապված այլ խնդիրները, Ղահրամանյանը նկատեց, որ բալային համակարգը մեծապես անկախ է եւ որեւէ կախում չունի ճանապարհների որակից, լուսավորությունից կամ գծանշումներից. «Բոլորը գիտեն, որ կարմիր լույսի տակ պետք է կանգնել, խմած չպետք է վարել ավտոմեքենան, միակողմանի փողոց չպետք է մտնել, ղեկին չպետք է ծխել, հեռախոսով խոսել, իսկ ամրագոտին էլ պետք է կապել։ Այս կանոնները պահելու համար որեւէ քաղաքաշինական նորմ կամ ճանապարհային երթեւեկության պայման պետք չէ ապահովել։ Այսպիսով՝ այն խախտումներն են բալավորված, որոնք պայմանավորված են հիմնականում վարորդի ցանկությամբ եւ նրա գործողությունների հետեւանքն են»։
Օրենսդիր մարմնի եւ հասարակական կազմակերպության ներկայացուցիչները համակարծիք են, որ ճանապարհային երթեւեկության ոլորտի կարգավորումը պահանջում է համալիր միջոցառումների իրականացում։ Միայն լավ օրենք ունենալը բավարար չէ, պետք է նաեւ բարեփոխել ճանապարհային երթեւեկության կազմակերպումը, քաղաքաշինական անհրաժեշտ միջոցառումներ կատարել, ճանապարհներն ապահովել լուսավորությամբ, գծանշումներով, կահավորմամբ։ Արմեն Խաչատրյանը հաջորդ գլխավոր խնդիրը տեսնում է հասարակական տրանսպորտի կազմակերպման մեջ. «Այսօր մենք չունենք պատշաճ հասարակական տրանսպորտ, ինչը նպաստում է, որ օրեցօր ավելանան անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները, որովհետեւ մեր բնակիչներն այլ ելք չունեն տեղաշարժվելու։ Կարգավորված հասարակական տրանսպորտային համակարգ ունենալու դեպքում շատերը ձեռնպահ կմնան ավտոմոբիլ օգտագործելուց։ Արդյունքում ե՛ւ ծանրաբեռնվածությունը կիջնի, ե՛ւ վթարների ռիսկը կնվազի»։
Բարեփոխումների շարքում է նաեւ համապատասխան կառույցի ստեղծումը ճանապարհային ոստիկանության հենքի վրա։ Դրա շնորհիվ երկու անգամ կավելանա ոստիկանության պարեկային ծառայության անձնակազմը եւ ավելի մեծ ներգրավվածություն կապահովի հասարակական կարգի պահպանման համար։
Սերգեյ Ղահրամանյանի խոսքով՝ զոհերի թվի նվազման համար առաջնային են քաղաքաշինական լուծումները, որոնք երբեւիցե չեն քննարկվում։ «Ամեն ինչ օրենքի կամ ոստիկանի վրա բարդելով հարցը չի լուծվի։ Ինչպես նախկինում, այդպես էլ հիմա ճանապարհաշինություն ասելով հասկանում են միայն ասֆալտապատում, մինչդեռ այն ներառում է նաեւ երթեւեկության անվտանգություն, անվտանգության գոտիներ եւ այլն»,–ասաց նա՝ հավելելով, որ ըստ ոստիկանության տվյալների՝ վերջին տարիներին վարորդների 70—75 տոկոսը կատարում է տարեկան մինչեւ հինգ իրավախախտում։
Տարբեր վերլուծություններ ցույց են տալիս, որ մեկ վարորդին միջին հաշվարկով ավտոտեսուչը կանգնեցնում է 2-3 տարին մեկ անգամ, ինչը գալիս է առաջին հերթին ոստիկանության կարգախմբերի պակասից։ Լուրջ խնդիր է նաեւ այն, որ ՃՈ-ն մեծամասամբ զբաղվում է ոչ թե ճանապարհային ոստիկանության գործառույթների իրականացմամբ, այլ վթարներ ձեւակերպելով։ «Այսօր միայն Երեւանում օրական միջին հաշվով ավելի քան 100 վթար է տեղի ունենում։ Եթե եղանակային վատ պայմաններ են լինում, լուսացույցն է փչացած լինում կամ այլ անբարենպաստ պայմաններ են ի հայտ գալիս, ապա վթարների թիվը հասնում է մինչեւ 180-ի։ Ստացվում է, որ ՃՈ-ն ամբողջ օրը միայն վթար է սպասարկում»,–շարունակեց նա
Զրուցակիցներս լիահույս են, որ բալային համակարգի ներդրման շնորհիվ ոլորտը ին-որ չափով կկարգավորվի, եւ դրական արդյունքները չեն ուշանա։

20-11-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO