Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.12.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Կնկան էրիկը մարդն է, մարդուն էրիկը պարտքն է»

Պարտքի չարաղետ դերի մասին ավելի սպառիչ երեւի դժվար է ասել։
Թեպետ պարտքուպահանջը մեզանում հանրային մի իսկական չարիք դարձավ հասարակության անցումային—անկումային փուլում՝ «տակ տալու», «գցելու», «խաբված ավանդատուների», առուփախի տեսքով, սակայն մենք միշտ էլ պարտք ենք առել ու տվել։
Կամ՝ չենք կարողացել տալ, եւ ծնունդ են առել այն բազում ասացվածք—հորդորները, որոնք կոչված են ուրիշի դառը փորձով զգուշացնելու պարտք անելու վտանգի մասին. «Պարտքի տակ մնալն ու քարի տակ մնալը մին ա», «Պարտկը լու կու դառնա, տուն կէհա, ուղտ կու դառնա, չի դուրս գա», «Պարտքեն չվախեցողը Աստծուց չի վախենա», «Պարտկանտիրուչ էրեսը սիվ կուլի, լիզուն՝ կարճ», «Պարտքի դուռը բաց է», «Պարտականի պարտքը պետում ա յուրան կարողության չափով ինի»։
Նման բնույթի արձանագրումներ եւ ճիշտ վարվելակերպի խորհուրդներ հանդիպում են նաեւ մյուս ժողովուրդների առածանու մեջ։
Ֆրանսերեն մի ասացվածք զգուշավորության հորդոր է անում, թե՝ ով պարտք է տալիս առանց գրավի, թե փողն է կորցնում, թե բարեկամին («Qui prՍte de lÕargent sans garantie, perd lÕargent et lÕami»), իսկ մյուսը հորդորում է վերադարձնել պարտքը, քանզի ով իր պարտքն է մարում, ավելի հարուստ է դառնում («Qui paye ses dettes s enrichit»)։
Շատերն են զգուշացրել հատկապես բարեկամից պարտք վերցնելու անցանկալիության մասին։ Մի ամփոփ խորհուրդ ունի Շեքսպիրը. «Ոչ պարտք առ, ոչ տուր, քանզի շատ անգամ փոխատվությունը // Թե՛ դրամն է կորցնում, թե՛ բարեկամին. // Փոխառությունն էլ բթացնում է խնայողությունը։
Դարձյալ հայոց առածանու խորհուրդը համահունչ է դասականի մտքին՝ ««Բարեկամիդ հետ կերուխում արա, առուտուր մի արա», // «Ախպերության ատեն ախպոր պես, առուտուրի ատեն՝ օտարի պես»։
Հետաքրքրական երեւույթ է պարտքը մոռանալը. մարդ կա գիշերը չի քնում, տանջվում է մի քանի դրամն անգամ ժամանակին վերադարձնելու համար, մարդ էլ կա՝ հեշտորեն «մոռանում է» հազարապատիկ մեծ գումարը վերադարձնել։
Մի ասացվածք ունենք, որ արժե հիշեցնել «մոռացկոտներին». «Մինչեւ մարդ զԱստված չը մոռնա, զիր պարտքը չը մոռնա»։
«Պարտքը տալով, մեղքը լալով»՝ սա է լուծումը. մեղքը պահանջում է ապաշխարանք, պարտքն էլ պահանջում է վերադարձ։
Ընդ որում, եթե հետեւենք հաջորդ ասացվածքի տրամաբանությանը, ապա մեղքը (ոչ ամեն մեղք) ավելի հանդուրժելի է, քան պարտքը (ամեն կարգի), քանի որ ասվում է՝ «Արի՛ մեղքով, մի՛ գալ պարտքով»։
Պարտք վերցնելը ցանկալի չէ, իսկ հարկադրաբար վերցված պարտքը ժամանակին վերադարձնելը պարտադիր է. ավելի հստակ եւ գործադրելի վարքականոն դժվար է առաջարկել։

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ. գ. դ., պրոֆեսոր

21-11-2019





06-12-2019
«Բանակցություննե՞ր», թե՞ «կոնսուլտացիաներ»
Որքանով են իրատեսական ԵԱՀԿ գործող նախագահի կանխատեսումները

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




06-12-2019
Մարդը՝ որպես Աստծու շնորհած պարգեւ
Տիգրան Մանսուրյանը մարդկային այն աստղաբույլի մեջ է, որի ...


06-12-2019
Դատարանի որոշումը պետք է լինի վստահության հիմք
Միայն այս դեպքում դատական ճյուղը կկարողանա իրացնել իր ...


06-12-2019
Քաղաքացին ահազանգում է
Աբովյան քաղաքում կանաչապատ տարածք է ոչնչացվում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




06-12-2019
«Արմենպրես»-101
Կարեւորագույն օղակներից մեկը

Թարգմանությունների բաժին

…ՀՀԳ—ում աշխատանքի ընդունվելուցս մոտ ...


06-12-2019
Ինչո՞վ կարեւորվեց Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում նախօրեին տեղի ունեցավ ...


06-12-2019
Ներմուծողներն էլ կդառնան պետական պահուստի ձեւավորման մասնակից
Խոսքը ավտոբենզին, դիզվառելիք, ցորեն, շաքարավազ ներկրողների մասին է

Արմենուհի ...



06-12-2019
Առողջության համապարփակ ապահովագրության ներդրում
Կարծիքներն ու կանխատեսումներն առայժմ ...

06-12-2019
ՏՏ ոլորտում աճը կկազմի 30 տոկոս
ՁԻՀ-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ավելի ...

06-12-2019
Իրան-4+1-ը դատապարտվա՞ծ է
Ֆրանսիայի ԱԳ նախարարը Իրանին սպառնացել է ...

06-12-2019
Հայ շախմատիստներն առաջատար են Եվրոպայի առաջնությունում
Նախատոնական օրերին շախմատային կյանքն ավանդաբար ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO