Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2020
ԼՂՀ


Արցախում հավերժացրել են բարերարի ու հայրենասերի հիշատակը

Լեւոն Հայրապետյանի բրոնզաձույլ կիսանդրին՝ մայրաքաղաք Ստեփանակերտի սրտում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Արմատներով պատմական Վանք գյուղից անվանի բարերար ու հայրենասեր Լեւոն Հայրապետյանի անունն ու գործը, նրա հիշատակը վառ են պահում Արցախում։ Նրա անվան հետ են կապված հանրապետությունում եւ, մասնավորապես, հարազատ ծննդավայրում իրականացված բարեգործական բազում ծրագրերն ու մտահղացումները, որոնք հպարտությամբ, նրա անձի նկատմամբ խոր սիրով եւ հարգանքով են ընկալվում։
Ականատեսների հիշողությունից երբեք չեն ջնջվի այն աննախադեպ, մեծածավալ ծրագրերը, որոնց Լեւոն Հայրապետյանը ձեռնամուխ եղավ պատերազմի հետեւանքով գրեթե հիմնահատակ ավերված Վանք գյուղում՝ այն վերափոխելով ու վերածելով բարեկարգ, ժամանակակից ենթակառուցվածքներով հագեցած ծաղկուն բնակավայրի։ Նրա նվիրատվությամբ կառուցվեցին տարածաշրջանում հավասարը չունեցող եռահարկ հարմարավետ դպրոց եւ մանկապարտեզ, հիվանդանոց, համայնքային կենտրոն, հանդիսությունների սրահ, մարդիկ ապահովվեցին աշխատատեղերով։ Իսկ համայնքի տարածքում բարերարի նախագծով ծնունդ առած «Տիտանիկ» հյուրանոցը՝ ռեստորանի եւ սրճարանի հետ, ճարտարապետական հետաքրքիր լուծումներով կառուցված բարձրաճաշակ մյուս շինությունները եկան ամբողջացնելու հանգստի ու ժամանցի կազմակերպման համար նախատեսված բացառիկ, ընդգրկուն համալիրը, որն իբրեւ զբոսավայր այսօր իր գիրկն է ձգում արտերկրից ժամանած հազարավոր զբոսաշրջիկների։
Միայն այսքանով չեն սահմանափակվում Լ. Հայրապետյանի բարեգործական ձեռնարկումները։ Նրա ֆինանսական միջոցներով տասնյակ շինություններ են կառուցվել Արցախի, ինչպես նաեւ Հայաստանի տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ Ստեփանակերտում, որոնք իրենց գեղագիտական հմայքով շատերի ուշադրությունն են գրավում։ Մեր հիշողության մեջ անջնջելի է մնում 15 տարի առաջ Ստեփանակերտի Ս. Շահումյանի անվան մարզադաշտում 700 զույգ նորապսակների աննախադեպ հարսանիքը, որոնց կնքահայրը Լեւոն Հայրապետյանն էր՝ իր սանիկների հետ եւ աշխարհի ուշադրությունը սեւեռված էր այդ բացառիկ երեւույթի վրա։
Ցավոք, երկու տարի առաջ վրա հասած ողբերգական մահը նրան խլեց մեր շարքերից, ու անավարտ մնացին բազում ուշագրավ ծրագրեր։ Ինչպես ասում են, չնայած մեզ հետ չէ անվանի բարերարը, սակայն նրա անունը թանկ ու հարազատ է յուրաքանչյուր արցախցու համար։ Պատահական չէ, որ հայ օջախներում երիտասարդ ծնողներից շատերն իրենց նորածին որդուն Լեւոն են անվանակոչում՝ հավաստելով անսահման սերն ու հարգանքը պայծառ, հայրենասեր մարդու նկատմամբ։
Ասվածի վառ ապացուցը կարելի է համարել նաեւ բարերարի հիշատակը հավերժացնելու նպատակով Արցախի իշխանությունների ձեռնարկած աստվածահաճո քայլը։ Մայրաքաղաք Ստեփանակերտի սրտում, «Սիրահարների պուրակի» հարեւանությամբ, որտեղ Լեւոն Հայրապետյանի մտահղացմամբ ծնունդ առավ 700 երիտասարդ զույգի հարսանիքի գաղափարը, տեղադրվել է նրա բրոնզաձույլ կիսանդրին։ Մտահղացման իրագործմանն աջակցել է եւ ՀՀ—ում գործող հայ—ռուսական արտաքին առեւտրի պալատը։ Ստեփանակերտի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ Սեյրան Սաֆարյանի հավաստմամբ՝ շրջապատն ամբողջությամբ կբարեկարգվի եւ կկառուցապատվի, կվերածվի կանաչապատ ու ծաղկուն գողտրիկ անկյունի։
Ստեփանակերտ

21-11-2019





15-07-2020
Գուրջիեւը... վերադառնում է Գյումրի
Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ կվերականգնվի մեծ մտածողի միջավայրը նրա ...


15-07-2020
Ամառային առաջին զորակոչը Քաշաթաղում
Ծնողի համար որդուն բանակ ճանապարհելն առանձնակի հպարտություն է



15-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 515 նոր դեպք․ ապաքինվել է 619, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 15-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


15-07-2020
Մենք՝ ծնողներս, ընտրության հնարավորություն չունենք
«Իր տանը բարի վերակացու լինող, որ որդիներ ունենայ հնազանդութեան ...


15-07-2020
ՄՕԿ-ը օլիմպիական չեմպիոն է հռչակել միանգամից երկու մարզիկի
Միջազգային օլիմպիական կոմիտեն կայացրել է աննախադեպ որոշում՝ հետին թվով ...


15-07-2020
Երեւանյան ավանդականը չեղարկվել է
Ավանդական դարձած երեւանյան մարաթոնի կազմակերպիչները հայտարարել են այս տարի ...


15-07-2020
Հիշարժան փաստեր
–Ամեն տարի Երուսաղեմ է ուղարկվում Աստծուն հասցեագրված մոտ 1000 ...



15-07-2020
Ձկներն «անհաջող թռիչքի» մեջ են
Վեդիի ջրամբարի ջրընդունիչ կայանների ...

15-07-2020
Անտոն Չեխովը՝ հայերի մասին
Ռուս գրողը հիանում էր հայ ...

15-07-2020
Օրվա զարկերակ
–1983 թ. հուլիսի 15-ին Հայաստանի ազատագրության հայ ...

15-07-2020
Ճապոնացիների օլիմպիական նոր առաջարկը
Ճապոնիայի իշխանությունները քննարկում են հաջորդ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO