Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.12.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Արմենպրեսի «բրենդը»

«Արմենպրեսը», ավելի ստույգ՝ «Հայհեռագործը» կամ ՀՀԳ-ն, մինչ Արտավազդ Խաչիկյանն ունեցել է 14 տնօրեն։ Խաչիկյանը 15-րդն էր։ Նրա տնօրինության ժամկետը նույնպես 15 տարի էր։ Նա գործակալություն է եկել 1963 թ. եւ աշխատել մինչեւ 1978 թ.։
Ես ՀՀԳ եմ եկել 1966 թ. հունվարի կեսերին։ Շատ լավ եմ հիշում ՀՀԳ ընդունվելուս առաջին օրը։ Ես հենց այդ օրը զգացի, թե ինչ հզոր մարդ է Արտավազդ Վահանիչը։ Ընդամենը մեկ ժամ առաջ էի իջել Թբիլիսի—Երեւան գնացքից։ Եկել էի ՀՀԳ, որ Կարմիր բանակի փողոցում էր, հանդիպել դիրեկտորի տեղակալ Գեւորգ Մարտիրոսյանին եւ… Ավելի լավ է հերթականությամբ պատմեմ։ Բանն այն էր, որ ՀՀԳ—ի խմբագիր Լեւոն Մելիքսեթյանը մեկնել էր Մոսկվա՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության աշխատակազմում աշխատելու։
Գործակալությունում խմբագրի կարիք է զգացվում։ Հայտարարվում է մրցույթ, ապա երկրորդը, հետո՝ երրորդը։ Ապարդյուն։ Մրցույթին մասնակցած վեց տասնյակից ավելի հավակնորդներից ոչ մեկը չի գոհացնում Գեւորգ Մարտիրոսյանին, ով միաժամանակ կարգավորում էր թարգմանությունների բաժնի աշխատանքները։ Երբ երրորդ մրցույթն էլ է «անպտուղ» անցնում, Գեւորգ Մարտիրոսյանը դիմում է իր ծանոթներից մեկին, ով աշխատում էր Մատենադարանում, եւ խնդրում է երաշխավորել մի մարդու, ով քաջ կտիրապետի հայերենին ու ռուսերենին։ Վերջինս, հարցուփորձ անելով իր ընկերների շրջապատում, դիմում է նաեւ Պարույր Մուրադյանին։ Վերջինս տալիս է իմ անունը, բայց նախազգուշացնում է, որ ես ապրում եմ Թբիլիսիում եւ աշխատում եմ «Սովետական Վրաստան» թերթում։ Ոչինչ, ասում են ՀՀԳ—ում։ Մուրադյանն ինձ շտապ հրավիրում է Երեան։ Այդպես ես հայտնվեցի ՀՀԳ—ում։
Գեւորգ Մարտիրոսյանն ինձ ռուսերեն մի տեքստ է տալիս եւ առաջարկում անցնել կողքի սենյակը, որտեղ կան բառարաններ, որոնցից ես կարող եմ օգտվել։ Մարտիրոսյանի սենյակում տեսնելով գրամեքենան՝ ես թույլտվություն խնդրեցի օգտվել այդ հրաշք մեքենայից։ Մարտիրոսյանը թույլ տվեց, ես նստեցի մեքենայի մոտ եւ… Սկսեցի մեկ մատով թխթխկացնել։ Սենյակի տերը ինչ—որ բան էր կարդում։ Երբ տեսավ, որ իմ «թխթխկոցը» երկար է տեւում, մոտեցավ ինձ, նայեց մեքենագրածիս եւ… Թուղթը հանեց գրամեքենայից ու ասաց.
—Գնանք դիրեկտորի մոտ։
Ես փորձեցի առարկել, քանի որ դեռ կեսին չէի հասել, ավելին, նախադասությունը կիսատ էր մնացել։ Չօգնեց…
Գնացինք դիրեկտորի մոտ, եւ Մարտիրոսյանն ասաց.
—Արտո Վահանիչ, ես այս տղային վերցնում եմ։
—Վերցնում ես, վերցրու,— եղավ դիրեկտորի պատասխանը։
Նա կարգադրեց ինձ այդ օրվանից աշխատանքի ընդունել։
Ես տնօրենին ասացի, որ երեւանյան գրանցում չունեմ։
—Ոչինչ, այդ հարցն էլ կլուծենք։
Եվ այդպես Արտավազդ Խաչիկյանը, խախտելով կարգը, աշխատանքի ընդունեց մի մարդու, ով երեւանյան գրանցում չուներ։ Նա նույն կերպ վարվեց, երբ ինձ՝ մեկ տարվա աշխատողիս, այն էլ ընդամենը երկու ամսվա երեւանյան գրանցում ունեցողիս, բնակարան հատկացվեց։ Հիրավի, նման բան կարող էր անել միայն մեծ հեղինակություն վայելող ու նաեւ մեծ սրտի տեր մարդը։
Որոշ ժամանակ անց, երբ ես արդեն լիիրավ արմենպրեսական էի, Մարտիրոսյանին խնդրեցի ասել, թե ինչո՞ւ նա այն ժամանակ թույլ չտվեց ավարտել ինձ հանձնարարված տեքստի թարգմանությունը։ Այն ժամանակ նա ինձ տվեց այդ տեքստը եւ խնդրեց ուշադրությամբ կարդալ այն։ Բանն այն է, որ Ճապոնիայում, իսկ այդ նյութը Ճապոնիայում ՏԱՍՍ—ի թղթակցի նյութն էր, կա «Սուձուկի» ազգանուն, «Սուձուկի» կուսակցություն եւ, վերջապես, այդ անունով ավտոմեքենա։ Հայտարարված մրցույթներին մասնակցած անձանցից ոչ մեկը, ով հավակնում էր խմբագրի պաշտոնին, կարծես խոսքները մեկ արած, սխալ էին հասկացել այդ «չարաբաստիկ» բառի իմաստն ու նաեւ տեքստում նրա տեղը։ Իմ պարագայում այլ էր։ Երբ Մարտիրոսյանը տեսավ, որ ճիշտ տեղն եմ դրել «սուձուկի» բառը, անմիջապես ինձ ուղեկցեց Արտավազդ Խաչիկյանի մոտ…
Ես սիրեցի «Արմենպրեսը»։ Սերն ի՞նչ, ես նվիրվեցի «Արմենպրեսին»։ Այնտեղից ես իմ կամքով չհեռացա։ Ինձ պարզապես «առաջ քաշեցին», եւ ես չորս տարի աշխատեցի ՀՀ կառավարության մամուլի ծառայությունում՝ այդ ծառայության ղեկավարի տեղակալ։ Ես մինչեւ օրս նվիրված եմ «Արմենպրեսին», մինչեւ օրս ինձ համարում եմ արմենպրեսական։ Արմենպրեսական լինելը պարզապես իմ կենսաձեւն է… Այնքան է կենսաձեւս, որ բոլորովին վերջերս կատարեցի «դարձ ի շրջանս յուր» եւ կրկին հայտնվեցի «Արմենպրեսում»։

Շարունակելի
Լեւոն ԱԶՐՈՅԱՆ

21-11-2019





06-12-2019
«Բանակցություննե՞ր», թե՞ «կոնսուլտացիաներ»
Որքանով են իրատեսական ԵԱՀԿ գործող նախագահի կանխատեսումները

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




06-12-2019
Մարդը՝ որպես Աստծու շնորհած պարգեւ
Տիգրան Մանսուրյանը մարդկային այն աստղաբույլի մեջ է, որի ...


06-12-2019
Դատարանի որոշումը պետք է լինի վստահության հիմք
Միայն այս դեպքում դատական ճյուղը կկարողանա իրացնել իր ...


06-12-2019
Քաղաքացին ահազանգում է
Աբովյան քաղաքում կանաչապատ տարածք է ոչնչացվում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




06-12-2019
«Արմենպրես»-101
Կարեւորագույն օղակներից մեկը

Թարգմանությունների բաժին

…ՀՀԳ—ում աշխատանքի ընդունվելուցս մոտ ...


06-12-2019
Ինչո՞վ կարեւորվեց Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում նախօրեին տեղի ունեցավ ...


06-12-2019
Ներմուծողներն էլ կդառնան պետական պահուստի ձեւավորման մասնակից
Խոսքը ավտոբենզին, դիզվառելիք, ցորեն, շաքարավազ ներկրողների մասին է

Արմենուհի ...



06-12-2019
Առողջության համապարփակ ապահովագրության ներդրում
Կարծիքներն ու կանխատեսումներն առայժմ ...

06-12-2019
ՏՏ ոլորտում աճը կկազմի 30 տոկոս
ՁԻՀ-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ավելի ...

06-12-2019
Իրան-4+1-ը դատապարտվա՞ծ է
Ֆրանսիայի ԱԳ նախարարը Իրանին սպառնացել է ...

06-12-2019
Հայ շախմատիստներն առաջատար են Եվրոպայի առաջնությունում
Նախատոնական օրերին շախմատային կյանքն ավանդաբար ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO