Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.12.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Երբ հակամարտություններն են ազդեցության լծակներ փնտրում միմյանց դեմ

Ինչպես կազդեն տարածաշրջանային այլ բախումները Հայաստանի վրա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Երբ անդրադառնում էինք տարածաշրջանի հարաբերականորեն կամ, ինչպես նաեւ նշում են, ժամանակավորապես դադար առած հակամարտություններին, երբեմն կարծիք է ստեղծվում, թե ուղղակի դրանք թեմաներ են, որոնց մասին մերթ ընդ մերթ հիշում ենք։ Սակայն բնավ այդպես չէ, իրականում ցանկացած չլուծված հակասություն, էլ չասենք՝ հակամարտություն, կարող է բռնկվել ինչպես իր ներսից, այնպես էլ արտաքին միջամտության հետեւանքով։ Իսկ նման դեպքերում միշտ էլ շահագրգիռ կողմ, եթե չասենք՝ կողմեր գտնվում են, որ փորձում են հակամարտող երկրներից սեփական շահը ստանալ։
Եվ մեր նշած տարածաշրջանային հակամարտությունները հենց դադարի այդ վիճակում են, երբ կարող են բորբոքվել ինչպես կողմերից մեկի հրահրմամբ, այնպես էլ միտումնավոր՝ արտաքին խառնակչությամբ։ Արտաքին միջամտության պատճառ կարող է լինել նաեւ որեւէ հակամարտության կողմերից մեկի սադրանքը մյուս հակամարտության կողմերից մեկի նկատմամբ։ Նկատի ունենք, որ տարածաշրջանի բոլոր հակամարտությունները կապված են միմյանց աշխարհաքաղաքական կապերով եւ անգամ միմյանց ճնշելու միջոց կարող են լինել։
Ասենք՝ թուրք—սիրիական հակամարտության ընթացքում Ադրբեջանը, որպես Թուրքիայի ռազմա—քաղաքական դաշնակից, կարող է չեղարկել հայ—ադրբեջանական զինադադարը, հատկապես որ պարտված կողմ է՝ իր վրա վերցնելով թուրքական իշխանության վրա կուտակված միջազգային ճնշումների մի մասը։ Միաժամանակ փորձելով օգտվել նաեւ միջազգային հանրության համար առավել դժվար իրավիճակից, երբ պետք է կարգավորել ոչ թե մեկ, այլ երկու հակամարտություն, կարող են ավելի մեծ վտանգի վերածվել՝ տարածաշրջանում պատերազմական լայնածավալ դրություն ստեղծել։
Նման ծավալումը նախ եւ առաջ մենք, ամբողջ հայությամբ պետք է հաշվի առնենք, ինչպես ժողովուրդն է ասում՝ ամենավատ տարբերակը նկատի ունենալով նախապատրաստվենք եւ միշտ պատրաստ լինենք, եթե անգամ դա հետագայում բացառվի։
Այսօր մի հակամարտության մասին պիտի նշենք, որն արդեն իրական է, եւ ենթադրելու հարկ չկա, ինչպես մեր խնդրի քննարկման ժամանակ։ Իսրայելա—պաղեստինյան հակամարտությունը եւս հին արմատներ ունի, ինչն էլ այն կապում է արաբական որոշ երկրների եւ Իրանի հետ հակասությունների շղթային։ Ըստ միջազգային զլմ—ների, Իրանը, որպես Սիրիայի դաշնակից, իր մարտական ջոկատներն ունի այնտեղ, բացի այդ, Լիբանանում գտնվող ավելի քան 10 հազարանոց զինված «Հեզբոլլահ» ռազմական (երբեմն համարվում է ռազմաքաղաքական) կառույցը եւս սերտ կապեր ունի Թեհրանի հետ։ Թեհրանում մտածում են, որ հենց Իսրայելի սահմանների մոտ պետք է կասեցնել Իրանի նկատմամբ հնարավոր զինական գործողությունները եւ մշտապես պաշտպանում է Պաղեստինի տարածքային շահերը եւ Հորդանանի, Լիբանանի ու Սիրիայի միջազգային տարաբնույթ իրավունքները։
Թեհրանի նման քաղաքականությունը գուցե սրվել է նաեւ այն պատճառով, որ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Իսրայելին ռազմական տեխնիկայի, նաեւ անտեսանելի թռչող սարքերի համար տարածք տրամադրել։ Իմիջիայլոց, այս համաձայնագիրը կարող է վտանգներ պարունակել նաեւ Հայաստանի (հասկանալ՝ նաեւ Արցախի) համար, չնայած իսրայելական կողմը հավաստիացրել է, որ դա իրականացնում է Իրանին զսպելու նպատակով։ Բայց մենք լավ գիտենք, որ Ադրբեջանին վաճառած իսրայելական անտեսանելի թռչող սարքերն ադրբեջանական զինուժը գործածում է Հայաստանի դեմ (Բաքվում նման սարքերի արտադրություն է կազմակերպվել), իսկ արցախցի զինվորականները քանիցս ոչնչացրել են հայկական կողմն անցած այդպիսի սարքեր, մեկ անգամ նույնիսկ, ի զարմանս միջազգային զլմ—ների՝ հայ հովվի կողմից որսորդական հրացանով էր խոցվել այդ անտեսանելի համարվող թռչող սարքը։
Եվ մենք չենք կարող բացառել, որ Ադրբեջանում ընդդեմ Իրանի տեղակայված այլ զինտեխնիկա եւս չի գործածվի Հայաստանի կամ Արցախի դեմ։
Հասկանալի է, որ Իսրայելն էլ է շահագրգռված, որպեսզի հենց Իրանի սահմանների մոտ զսպող լծակներ ունենա, ինչը ձեռնտու տարբերակ է եղել Ադրբեջանի համար, քանի որ ինչպես պատմությունն է վկայում, շուրջ 100 տարի առաջ հիմնականում Հայաստանի տարածքների վրա ստեղծված այս պետությունը ավելի մեծ նպատակներ ունի, չի զիջում իր ավագ եղբայր թուրքերին եւ «Մեծ Թուրանի» նմանությամբ «Մեծ Ադրբեջան» է երազում՝ կրկին Հայաստանի եւ Իրանի տարածքների զավթման հաշվին։ Բաքվի համար, թերեւս, մեկ է, թե ինչ կլինի իսրայելապաղեստինյան հակամարտության հետ, չնայած որպես իսլամական երկիր, Ադրբեջանը երբեմն իր աջակցությունն է հայտնում Պաղեստինի ազատագրության կազմակերպությանը, իմիջիայլոց, շնորհակալության փոխարեն էլ այդ կազմակերպությունը Արցախը հայտարարել է ադրբեջանական տարածք եւ հայերին կոչ է արել հեռանալ այդ տարածքներից։
Ինչեւէ, պարզապես Բաքվում հույս ունեն, որ իսրայելական (կամ ամերիկյան) կողմի՝ Իրանի հետ բախման դեպքում իրենք կկարողանան հարեւան երկիր ներխուժել եւ տիրանալ իրանական Ադրբեջաններին (Արեւմտյան եւ Արեւելյան, որ իրականում Ատրպատական են կոչվել եւ ոչ մի կապ չունեն մեկդարյա Ադրբեջանի հետ)։ Ինչպես Արեւմտյան Հայաստանն է բնակեցվել թուրքերով, քրդերով, թուրքմեններով եւ այլազգիներով (ըստ թուրքական տեղեկատվության՝ այսօր նաեւ Ադրբեջանից տեղափոխված հազարավոր ադրբեջանցիներով), այդպես էլ բնակեցվել են նշյալ տարածքները։
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ օրեր առաջ հրթիռակոծություն է եղել, եւ հնարավոր է՝ նոր ծավալումներ լինեն։ Հրթիռակոծվել էր նաեւ Սիրիայի տարածքը, ինչն արդեն նոր ծավալումներ է ունենում։ Ըստ Արմենպրեսի (իսրայելական Haaretz հրատարակության տեղեկատվության համաձայն)՝ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Սիրիայում գրոհել է տասնյակ թիրախների վրա։ Նոյեմբերի լույս 20—ին Դամասկոսում որոտացել են պայթյուններ, Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ հակաօդային պաշտպանությունը դիմագրավել է մայրաքաղաքի եւ դրա շրջակայքի վրա ձեռնարկված գրոհը։ Նշվել է, որ «գրոհ է եղել բազմաթիվ թիրախների վրա, որոնք պատկանում են «Կուդս» իրանական ուժերին եւ Բաշար Ասադի բանակին»։ Իսրայելական կողմից պատճառաբանվել է, որ գրոհը կատարվել է ի պատասխան իրանական ուժերի կողմից Սիրիայի տարածքից Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակման։ Զինվորականների հայտարարության մեջ նշված է, որ հարվածներ են հասցվել մոտավորապես 20 թիրախների, որոնց կեսից ավելին պատկանում էին իրանական ուժերին։
Փաստորեն, կամա թե ակամա, Թուրքիան օգտվում է այս հակամարտության վերսկսման դեպքում։ Եթե ոչ վերսկսման, ապա գոնե այսօրինակ հարվածները կթուլացնեն Սիրիայի դիմադրությունը եւ կճնշեն Իրանին։ Սա կարող է ոգեւորել նաեւ Ադրբեջանին, ինչը չի բացառում մեր վերոնշյալ իրավիճակների բորբոքումը։ Ուստի մենք պետք է աչալրջորեն հետեւենք եւ արագ արձագանքենք ադրբեջանական հնարավոր սադրանքներին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը, թե ամեն ինչով կաջակցեն Ադրբեջանին՝ Արցախը վերազավթելու համար, արձագանքեց նաեւ ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն, երբ այս օրերին Հայաստան էր ժամանել։ Նա նշեց, թե զարմանալի է, որ այնպիսի մտայնություն կա ռուսական ռազմաբազայի հետ կապված, թե ինչպես կպահի իրեն այնտեղ տեղակայված զինուժը, եթե Հայաստանին վտանգ սպառնա։ Ըստ նրա՝ Հայաստանը մնում է Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը, եւ ցանկացած վտանգ նաեւ ռուսական կողմին սպառնացող վտանգ է, որին եւ համարժեք պատասխան կտրվի, անկախ ով է հակառակորդը։ Նշենք նաեւ, որ Բաքվից էլ հոխորտացել էին, թե պետք է ոչ միայն Արցախը, այլեւ Զանգեզուրը, անգամ Երեւանը գրավեն։
Աշխուժացել է նաեւ լրատվական դաշտը. նոյեմբերի 14—ին ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը գրել էր, որ նոյեմբերի 17—ին նախատեսված է մի խումբ հայաստանցի լրագրողների այցն Ադրբեջան, եւ հետո ադրբեջանական կողմից կգան Հայաստան։ Տեղի ունեցել է այդ հանդիպումը, թե ոչ, չկա տեղեկատվություն։ Ինչու են նախաձեռնվել այս այցերը, նույնպես հայտնի չէ։ Օրերս Ռուսաստանից էլ Հայաստան են ժամանել հայտնի զլմ—ների ներկայացուցիչներ։ Արդյոք ինչ—որ հարցեր կան հստակեցնելու, տալու եւ պատասխան ստանալու, իսկ դրանից հետո այլ քայլեր լինելու են, թե ոչ, հստակ չէ։
Երբ իրավիճակը լարված է, ամեն մի հարց, անգամ փոքր թվացող, կարող է մի մեծ խնդրի պարզաբանման ծառայել, եթե հնարավոր լինի պարզաբանել նաեւ ենթատեքստը։

21-11-2019





06-12-2019
«Բանակցություննե՞ր», թե՞ «կոնսուլտացիաներ»
Որքանով են իրատեսական ԵԱՀԿ գործող նախագահի կանխատեսումները

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




06-12-2019
Մարդը՝ որպես Աստծու շնորհած պարգեւ
Տիգրան Մանսուրյանը մարդկային այն աստղաբույլի մեջ է, որի ...


06-12-2019
Դատարանի որոշումը պետք է լինի վստահության հիմք
Միայն այս դեպքում դատական ճյուղը կկարողանա իրացնել իր ...


06-12-2019
Քաղաքացին ահազանգում է
Աբովյան քաղաքում կանաչապատ տարածք է ոչնչացվում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




06-12-2019
«Արմենպրես»-101
Կարեւորագույն օղակներից մեկը

Թարգմանությունների բաժին

…ՀՀԳ—ում աշխատանքի ընդունվելուցս մոտ ...


06-12-2019
Ինչո՞վ կարեւորվեց Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում նախօրեին տեղի ունեցավ ...


06-12-2019
Ներմուծողներն էլ կդառնան պետական պահուստի ձեւավորման մասնակից
Խոսքը ավտոբենզին, դիզվառելիք, ցորեն, շաքարավազ ներկրողների մասին է

Արմենուհի ...



06-12-2019
Առողջության համապարփակ ապահովագրության ներդրում
Կարծիքներն ու կանխատեսումներն առայժմ ...

06-12-2019
ՏՏ ոլորտում աճը կկազմի 30 տոկոս
ՁԻՀ-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ավելի ...

06-12-2019
Իրան-4+1-ը դատապարտվա՞ծ է
Ֆրանսիայի ԱԳ նախարարը Իրանին սպառնացել է ...

06-12-2019
Հայ շախմատիստներն առաջատար են Եվրոպայի առաջնությունում
Նախատոնական օրերին շախմատային կյանքն ավանդաբար ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO