Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.12.2019
ՍՈՑԻՈՒՄ


Առաջնային սնունդ. ինչպես տարբերել անորակը որակյալից

Երբ արտադրողը կարողանում է տարբեր ձեւերով աչքկապոցի անել

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Սննդի անվտանգության ապահովումը բոլոր զարգացած երկրների համար առաջնային խնդիրներից է։ Այդ անվտանգության մակարդակի բարձր կամ ցածր լինելը շատ բան կարող է վկայել պետության մասին՝ օրենսդրական կարգավորումներից սկսած մինչեւ կիրառական գործառույթի շրջանակ։ Բայց մի բան հաստատ է. ոչ մի երկրում այդ անվտանգությանը չեն հասնում գործարարին փաղաքշելով։ Այո, կրթական գործոնի դերն անգնահատելի է, բայց գործարարին շատ կարճ ժամանակում բարեխիղճ դարձնում է հստակ ու խիստ օրենսդրությունը։ Նաեւ՝ սպառողի իրազեկվածությունը։ Եթե սպառողը կարողանա հասկանալ իրեն առաջարկվող ապրանքի որակը, ապա արտադրողն ավելի զգոն կլինի։ Ինչեւէ, այս բոլոր խնդիրների մասին մենք դեռ առանձին կխոսենք, բայց հիմա փորձենք օգնել սպառողին՝ հասկանալու առաջնային երեք ապրանքներից՝ կարագի, կաթի եւ ձվի ընտրության ճիշտն ու սխալը։ Մանավանդ որ՝ 1. միշտ չէ, որ խանութներից ենք այս ապրանքը գնում, 2. միշտ չէ, որ խանութներում որակյալն է վաճառվում, 3. միշտ չէ, որ արտադրողն ազնիվ է եւ զանազան յուղերով ու հավելումներով, ասենք, կաթնանման սնունդը իրեւ կաթ կամ թթվասեր չի վաճառում։
Նկատի ունենանք՝ սպառողի առողջության մասին ոչ ոք սպառողից շատ չի մտածի։ Ուստի՝ իրազեկ լինելը երբեք չի խանգարի։ Եվ այսպես՝ ինչպես տարբերել՝ կարագը բնական է, թե ոչ։ Մասնագիտական հուշումները ներկայացնում ենք ըստ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի։
Նախ ասենք, որ բնական կարագը շատ օգտակար է տեսողության, մաշկի եւ կենտրոնական նյարդային համակարգի համար, քանզի A, D եւ E վիտամիններ է պարունակում։ Օրական 20 գրամը չէր խանգարի։ Եթե խանութից ենք կարագ գնում, ու եթե, իհարկե, փաթեթավորման վրա ճիշտ է գրված, ապա պետք է ուշադրություն դարձնենք կարագի բաղադրությանը. բնական կարագի բաղադրության մեջ չեն մտնում տարբեր բուսական յուղեր, այն պետք է պարունակի միայն կաթ ու սերուցք։ Եթե փաթեթավորման վրա գրված չէ «կարագ», դա եւս առիթ է մտածելու՝ արդյոք փաթեթի ներսում մարգարին կամ սփրեդ չէ՞։ Բնական կարագը տարբերել կարելի է նաեւ գնի միջոցով. կովի բնական կաթից պատրաստված կարագն ավելի թանկ է, քան դրա փոխարինիչները։
Բացի այս պետք է ուշադրություն դարձնել կարագի պիտանելիության ժամկետին. կովի կաթից պատրաստված կարագը կարող է պահպանվել 10 օր եւ ոչ ավելի։ Եթե այն մետաղական տարայում է, ապա ոչ ավելի, քան 3 ամիս։ Եթե արտադրողը պահպանման առավել երկար ժամանակահատված է նշում, նշանակում է՝ գործ ունեք կոնսերվանտների հետ։
Սա, կրկնում եմ, «կաշխատի» այն պարագայում, եթե արտադրողը բարեխիղճ է եւ ճիշտ է արել բոլոր մակնշումները։ Այս դեպքում վստահ կլինենք, որ, ասենք, կարագի գնով սփրեդ չենք առնում կամ թթվասերի գնով կաթնային ապրանք չենք առնում եւն։
Գանք կարագի ստուգման ավելի փորձված ձեւերին (դարձյալ մասնագիտական խորհուրդ է)։ Կարագը պետք է ոչ մուգ դեղին լինի, ոչ էլ սպիտակ։ Բնական կարագը շոշափելիս պինդ է. կովի կաթից պատրաստված կարագը չի կեղտոտի փաթեթավորումը, ինչպես նաեւ՝ չի մնա մաշկի վրա։ Եթե կարագը բնական է, ապա այն հավասարաչափ կհալվի. իսկ եթե վերեւի հատվածում կաթիլներ են հայտնվում, նշանակում է՝ գործ ունեք մարգարինի հետ։ Երբ բնական կարագը սառը տեղից տեղափոխում ենք տաք տեղ, այն փափկում է, բայց չի հալվում՝ ի տարբերություն մարգարինի, որն արագ սկսում է հալվել։ Որակյալ սերուցքից պատրաստված կարագը պինդ է, եւ հարթ կտրելիս կտեսնենք նրա փայլը, առանց շերտավորման։ Բնական կարագը չպետք է փշրվի սառնարանից հանելուց անմիջապես հետո. այն հացի վրա քսվում է խիտ, միասեռ շերտով։
Հիմա տարբերենք որակյալ ու անորակ կաթը։
Նախ՝ խանութում կաթ գնելիս առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել տարայի ամբողջականությանը։ Տարան չպետք է վնասված տեղեր ունենա՝ անկախ դրա պատրաստման համար հիմք դարձած նյութից (պոլիմեր, ստվարաթուղթ եւ այլն)։ Տարայի վրա պետք է չմաքրվող ներկով կամ հատուկ պիտակներով հայերեն լեզվով մակնշված լինեն մթերքի անվանումը, ծավալը, յուղայնությունը, արտադրման ամսաթիվն ու պահպանման ժամկետը, էներգետիկ արժեքը, տեղեկատվություն արտադրողի մասին, ինչպես նաեւ պահպանմանը վերաբերող ուղեցույց եւ նորմատիվ փաստաթղթերին վերաբերող տվյալներ։ Իսկ տնային պայմաններում պետք է առաջնային ուշադրություն դարձնել կաթի գույնին, հոտին, համին։ Գույնը պետք է լինի մաքուր սպիտակ։
Կաթի կեղծման տարբերակներից մեկը օսլայի օգնությանը դիմելն է։ Բանն այն է, որ կաթում օսլա չպետք է լինի, սակայն արտադրողներն այն ավելացնում են՝ կաթի խտությունը պահպանելու համար։
Բայց սպառողը կարող է ստուգել՝ կաթում օսլա կա՞, թե՞ ոչ։ Ու դա կարող է անել յոդի լուծույթով։ Եթե կաթի մեջ մեկ կաթիլ յոդ կաթեցնի, եւ կաթիլի տեղում կաթը դեղնաշագանակագույն երանգ ստանա, ապա կաթում օսլայի հավելում չկա։ Եթե կաթիլի տեղում կաթը կապտավուն երանգ ստանա, ապա կա օսլա։
Հնարավոր են նաեւ դեպքեր, երբ կաթը նոսրացվում է ջրով։ Սա էլ կարող ենք ստուգել տնային պայմաններում։ Ֆիլտրաթղթի վրա կարող ենք կաթեցնել մի կաթիլ կաթ եւ հետեւել չորանալուն։ Որքան ավելի յուղային է կաթը, որքան ավելի քիչ է նոսրացված ջրով, այնքան կաթիլն ուշ է չորանում, եւ կաթիլի շուրջն առաջացած խոնավ շրջանը փոքր է։
Ի դեպ, կաթի նոսրացումը ջրով կարելի է պարզել նաեւ գիպսի միջոցով։ Սովորական գիպսի փոշին պետք է թրջել կաթով եւ խառնել։ Եթե կաթը նորմալ է, ապա գիպսի շաղախը պետք է քարանա 10 ժամից ոչ շուտ։ 10 ժամից որքան շուտ է քարանում շաղախը, այնքան կաթն ավելի շատ է նոսրացված ջրով։
Քննարկենք նաեւ այն հարցը, թե ինչպես արտաքին տեսքից դատելով կարելի է որակյալ ձու ընտրել։ Խանութում, հասկանալի է, ձու գնելիս առաջին հերթին ուշադրություն դարձնել հավի ձվի մակնշումին, որը պետք է պարունակի տեղեկատվություն ձվի չափի, արտադրման ժամկետի եւ արտադրող կազմակերպության մասին։
Եվ ձուն պետք է լինի հարթ, առանց ճաքերի ու անհարթությունների։ Եթե հաստ կճեպով ձուն արտահայտված ցան ունի մակերեւույթին, ապա դա խոսում է ձվի՝ ոչ թարմ լինելու մասին։ Ձուն պետք է կոտրված կամ ճաքած տեղ չունենա, այլապես կճեպի ճաքերից եւ կոտրվածքներից կարող են մանրէներ ներթափանցել հավանաբար վնասված ներքին թաղանթից ներս։
Ուշադրություն պետք է դարձնել ձվի գույնին։ Հավի ձվի՝ շագանակագույն կամ ճերմակ լինելը դրա որակական հատկանիշների հետ կապ չունի, այլ խոսում է միայն ածող հավի ցեղատեսակի մասին։ Սակայն ճերմակ ձուն պետք է լինի լրիվ ճերմակ, այլ ոչ թե դեղնավուն, կաթնագույն, մոխրագույն կամ այլ երանգով։
Թարմ ձուն պետք է լինի ծանր։ Եթե ձուն թարմ է, ապա ամբողջությամբ պետք է ընկղմվի ջրով լի սրվակի մեջ եւ հասնի հատակին։
Մի խոսքով՝ կարող ենք հետեւել անբարեխիղճ արտադրողներին, բարձրաձայնել այդ մասին, ու հետո թող արտադրողն ինքը մտածի, թե ինչպես վերադարձնի հաճախորդին։ Սպառողի վերահսկողական այս մեխանիզմը շատ բան կփոխի շուկայում։ Իսկ մենք պարբերաբար կաջակցենք սպառողին՝ մասնագիտական տեղեկույթը մատչելի պատկերելով։

21-11-2019





06-12-2019
«Բանակցություննե՞ր», թե՞ «կոնսուլտացիաներ»
Որքանով են իրատեսական ԵԱՀԿ գործող նախագահի կանխատեսումները

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




06-12-2019
Մարդը՝ որպես Աստծու շնորհած պարգեւ
Տիգրան Մանսուրյանը մարդկային այն աստղաբույլի մեջ է, որի ...


06-12-2019
Դատարանի որոշումը պետք է լինի վստահության հիմք
Միայն այս դեպքում դատական ճյուղը կկարողանա իրացնել իր ...


06-12-2019
Քաղաքացին ահազանգում է
Աբովյան քաղաքում կանաչապատ տարածք է ոչնչացվում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




06-12-2019
«Արմենպրես»-101
Կարեւորագույն օղակներից մեկը

Թարգմանությունների բաժին

…ՀՀԳ—ում աշխատանքի ընդունվելուցս մոտ ...


06-12-2019
Ինչո՞վ կարեւորվեց Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում նախօրեին տեղի ունեցավ ...


06-12-2019
Ներմուծողներն էլ կդառնան պետական պահուստի ձեւավորման մասնակից
Խոսքը ավտոբենզին, դիզվառելիք, ցորեն, շաքարավազ ներկրողների մասին է

Արմենուհի ...



06-12-2019
Առողջության համապարփակ ապահովագրության ներդրում
Կարծիքներն ու կանխատեսումներն առայժմ ...

06-12-2019
ՏՏ ոլորտում աճը կկազմի 30 տոկոս
ՁԻՀ-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ավելի ...

06-12-2019
Իրան-4+1-ը դատապարտվա՞ծ է
Ֆրանսիայի ԱԳ նախարարը Իրանին սպառնացել է ...

06-12-2019
Հայ շախմատիստներն առաջատար են Եվրոպայի առաջնությունում
Նախատոնական օրերին շախմատային կյանքն ավանդաբար ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO