Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.12.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Աշխարհին ցույց կտա, թե որքան խորն են մեր արմատները

Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում այսօր ֆրանսաբնակ սիրված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) դասական երաժշտության սիրահարներին կներկայացնի բոլորովին վերջերս Փարիզում լույս տեսած իր նոր ձայնասկավառակը։ Հատընտիր հոգեւոր երգերի հավաքածուն կրում է «Ավե Մարիա» խորագիրը։ Այն երգչի 2—րդ ձայնասկավառակն է, որն արդեն վաճառվում է ֆրանսիական «FNAC» կոչվող հայտնի խանութների ցանցում։ Երկրորդ ձայնասկավառակի նախաբանը գրել է Ֆրանսիայում հայտնի երաժշտական քննադատ Ալեն Դյուոն։
Ինչպես «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց Ադամ Բարրոն՝ «Ավե Մարիա»—ում տեղ են գտել տարբեր արվեստագետների գործեր։ Ձայնասկավառակում կգտնեք արեւմտաեվրոպական կոմպոզիտորների՝ Արկադելտի, Ստրադելլայի, Կաչչինի, Դուրանտեի եւ այլ հայտնիների գործեր, որոնց կողքին Բարրոն ներկայացրել է նաեւ 17—րդ դարի աբբահայր Մխիթար Սեբաստացու «Անճառին Խորան» Տաղ Աստուածածնայ ստեղծագործությունը։ «Ինձ շատ դուր եկավ Սեբաստացու այս աշխատությունը, եւ ընդգրկելով այն իմ ձայնասկավառակում, մեծ ցանկություն ունեցա աշխարհին ցույց տալ, թե որքան խորն են մեր արմատները։ Ավելի խորը կարող էի գնալ։ Բայց այս գործը բացառիկ է։ Աստվածամորն է նվիրված, այդ իսկ պատճառով տեղ գտավ այս հատընտիր փնջի մեջ»։
Փարիզում ապրող արվեստագետը երբեք կապը չի կտրում հայրենիքի հետ։ Կարծում է, որ հատկապես արվեստագետները արտերկրում չպետք է ապրեն հենց այնպես, այլ պետք է լինեն մշակութային դեսպաններ. «Երեխաներս նույնպես ինձ հետ Փարիզում էին ապրում, մնացին այնտեղ 8 տարի, հետո, երբ որոշեցին վերադառնալ Հայաստան, ինձ ասացին՝ դու մնա, որպես օպերային երգիչ այստեղ դեռ անելիքներ ունես։ Եթե այսօր ես Փարիզում եմ ապրում, նշանակում է՝ այնտեղ իսկապես մեծ անելիք ունեմ։ Պետք է արվեստագետներս ըստ արժանվույն կարողանանք ներկայացնել մեր մշակույթը, երգեցողությունը, որպեսզի նաեւ մշակութային կամուրջներ ստեղծենք այլ երկրների հետ»։
Այսօր շնորհանդեսի ժամանակ Բարրոն երգեհոն Աննա Բակունցի նվագակցությամբ կենդանի կատարմամբ կներկայացնի 5 ստեղծագործություն։ «Ապրիլյան պատերազմից հետո ինձ մի միտք էր տանջում՝ ինչպե՞ս իմ կատարումներով սփոփեմ որդեկորույս հայ մայրերին՝ մեր հերոսների հիշատակը հավերժ վառ պահելու համար։ Ծնվեց երիտասարդ կոմպոզիտոր Տիգրան Համբարյանի «Ավե Մարիա» ստեղծագործությունը, որն առաջին անգամ կկատարեմ ձայնասկավառակի շնորհանդեսի ժամանակ։ Ի դեպ, ուզում եմ նշել, որ ձայնասկավառակը չքնաղ ձեւով թարգմանել է Գերմանիայում ապրող իմ լավ ընկեր Սարգիս Դավթյանը»,– ասաց Ադամ Բարրոն։
Անդրադառնալով իր եւ Ալեն Դյուոյի հետ ծանոթությանը՝ նա նշեց, որ երաժշտական քննադատի հետ առաջին անգամ չէ, որ համագործակցում է։ Իսկ Դյուոն, երբ մի առիթով խոսել է Բարրոյի մասին, ասել է հետեւյալը. «Երբ ընկերներիցս մեկն ինձ ծանոթացրեց Ադամ Բարրոյի հետ, ի դեմս նրա՝ համակրելի, բայց փոքր—ինչ զուսպ մարդու տեսա։ Երբ խոսք բացվեց երգեցողության մասին, իմ առջեւ արդեն խանդավառ, իր համոզմունքները կիսելու մեծ ոգեւորությամբ զրույցի բռնվող մեկն էր։ Իսկ երբ, վերջապես, լսեցի նրան, ինձ համակեց թավ ու խորունկ ձայներանգի գեղեցկությունը, ներքին լույսը, որը մի տեսակ խորհրդավորությամբ ու հմայքով նա կարողանում Է փոխանցել երգեցողությանը։ Բարիտոն—բասի ձայնածավալը Բարրոյին շատ ու շատ դերերգեր կատարելու հնարավորություն է տալիս, նոր թափ հաղորդում նրա կարիերային, որն արդեն իսկ բարեհաջող մեկնարկել է իրեն հյուրընկալող բազմաթիվ երկրների բեմերում։ Բայց ջերմությամբ պարուրված այդ ձայնն ամենից շատ կարծես հոգեւոր երաժշտության ասպարեզում է ծաղկում։ Ի սփյուռս նրա ձայնասկավառակների՝ հայ հոգեւոր երգերի գողտրիկ ժողովածուից մինչեւ ներկայումս թողարկվող տարբեր «Ավե Մարիա»—ների, հավաքածուն Ադամ Բարրոյի ներաշխարհից անվերջություն ձգվող սրտահույզ կապ է ստեղծում։ Ահա թե ինչու է պետք լսել նրան»։
Հ. Գ. «Ավե Մարիա» ձայնասկավառակի շնորհանդեսի մուտքն ազատ է լինելու։ Միջոցառմանը սպասվում են նաեւ անակնկալներ։

21-11-2019





05-12-2019
Ֆինանսական համահարթեցման նոր բանաձեւն ամբողջությամբ կգործի 2022-ից
Առաջարկվում է ներդնել ծնելիությունը խթանող լրացուցիչ գործակից

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




05-12-2019
Օպերային թատրոնը 60 տարի է՝ «լռում էր» սկանդալային սպանության մասին
Այսօր, վերջապես, Ջ. Վերդիի հայտնի օպերան կներկայացվի հայ ...


05-12-2019
«Արմենպրես»-101
Կարեւորագույն օղակներից մեկը

Թարգմանությունների բաժին

«Արմենպրեսի» կարեւորագույն օղակներից մեկը ...


05-12-2019
Թուրքական գումարներն են դրդել Գրեհեմին
Թուրքիայում գտնվելու ընթացքում Էրդողանը սենատոր Գրեհեմին հրավիրել է ...


05-12-2019
«Այս տարի թեթեւ ենք նշելու»
Միֆ՝ Ամանորը տոնելու մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Աչք թարթելու արագությամբ ...


05-12-2019
Արցախը մայր հայրենիքին կապող կյանքի ճանապարհը
Քաշաթաղի շրջանի կազմավորումից անցել է 26 տարի

Սա ...



05-12-2019
Ո՞ր ուղղություններն են «մերժել» դիմորդները
Պահանջված ու չպահանջված ...

05-12-2019
Ինչո՞ւ էին Պաստեռնակի մահվան մեջ մեղադրում Կապուտիկյանին
Ավելին՝ քարկոծում բանաստեղծուհուն ...

05-12-2019
Շոտլանդականը՝ հաջորդ հզոր անկախական շարժումը Եվրոպայում
Անկախության ձգտող երկրամասերը ելք ունեն ...

05-12-2019
Մեր գեղասահորդները հետաքրքիր մրցաշրջան են խոստանում
Հայկական սպորտին ձմեռային երանգներ են հաղորդում ոչ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO