Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2020
ՍՈՑԻՈՒՄ


«Այս տարի թեթեւ ենք նշելու»

Միֆ՝ Ամանորը տոնելու մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Աչք թարթելու արագությամբ առաջիկա օրերն էլ կանցնեն, եւ, ինչպես միշտ, հայերիս տներում մեծ ու ճոխ սեղաններ կբացվեն։ Իհարկե, կռահում եք՝ խոսքն Ամանորի մասին է։ Այն տոնելու հայկական ձեւն այդպես էլ չի հնանում, ու անգամ որեւէ փոփոխության ենթարկվելու միտում չի նկատվում, որովհետեւ ինչ—որ մի բան նշելը մեզ մոտ դրսեւորվում է ուտել—խմելով։ Դա կարծես թե մեր բնավորության մեջ է, ու ինչ—որ չափով նաեւ բարդույթի խնդիր է։ Հայերս կարծում ենք, որ հյուրին, խոսակցականով ասած, հաց տալը նրան հարգելու նշան է։ Ինչպես հայտնի ֆիլմի կոլխոզի ղեկավար կերպարն է ասում. «Նաջարյանի տուն մտնողը պետք է մոռանա՝ ինչի համար է եկել»։ Ահա այդ սկզբունքով էլ առաջնորդվում ենք։
Դրա հիմքում նաեւ մեր ազգի՝ աշխարհին հայտնի հյուրասիրությունն է։ Բայց դա մեզ հաճախ ծայրահեղությունների մեջ է գցում։ Հյուրասեր ու հյուրասիրություն ասվածը պատահում է, որ չենք ընկալում ըստ էության։
Այսպես, Նոր տարվան ավելի քան 25 օր դեռ կա, բայց մարդկանց շրջանում սթրեսն արդեն գլուխ բարձրացնելու նշաններ է ցույց տալիս։ Տնային տնտեսուհիները սկսել են միմյանց տեղեկացնել, օրինակ, թե որտեղ քանի կիլոգրամանոց ու ինչ արժողությամբ խոզի ազդր է վաճառվում։ Նախապես գնում կատարելը, ճիշտ է, հիմնականում տոնի շեմին գների բարձրացման հետ է կապված, բայց մյուս կողմից էլ՝ իներցիայով գործընթացի պես մի բան է դարձել։
Կարծես թե չգրված օրենք են սեղանի կենտրոնում դրված ազդրը, անկյուններում դասավորված խմիչքի շշերը, նույն ուտեստից երկու տեղ դնելու ձեւաչափը, եւ մրգամանի կենտրոնում՝ ամենաբարձր դիրքի վրա դրվող արքայախնձորը, որը, որպես կանոն, կտրում են կամ ամենաթանկ հյուրի համար, կամ էլ Ամանորի ավարտին։
Չմոռանանք նաեւ անձեռոցիկների մասին։ Ըստ «սահմանված ձեւաչափի»՝ դրանց երկու տեսակ է օգտագործվում. տոնական նախշերովն ու նկարներովը՝ սեղանը զարդարելու համար, ավելի համեստ տեսքովն էլ՝ դասական օգտագործման նպատակով։
Իսկ նախատոնական օրերի մշտական լոզունգն է՝ «այս տարի թեթեւ ենք նշելու»։ Դա, սակայն, խոսքից այն կողմ չի անցնում։ Բավական է բարեկամական որեւէ շրջանակում ազդեցիկ կամ մեծահարուստ մեկ կամ երկու ընտանիք տոնը նշելիս ոչ թե սեղանի, այլ իրական զվարճանքի եւ ուրախության վրա կենտրոնանա՝ անտեսելով չունեւորության կամ ժուժկալության մասին հնարավոր բամբասանքները, մյուսներն աստիճանաբար կհետեւեն նրանց օրինակին։ Միայն թե նմանօրինակ դեպքեր դեռեւս չեն գրանցվում կամ էլ ուղղակի դեռ շատ քիչ են։
Ամանորն ուտել—խմելու ձեւաչափից դուրս տոնելը հնարավոր է՝ հաջորդ սերունդները տեսնեն։ Մեր օրերում այդ տարբերակը դեռեւս անտեսանելի ու անգամ աներեւակայելի է։ Սա նշանակում է՝ 2020 թ. եւս դիմավորելու ենք ծանրացած սեղանների շուրջ՝ անընդհատ ուտելով ու վերջում շտապօգնության կանչերի թիվը ամփոփելով։

05-12-2019





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO