Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը

Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Ծո ըսիգ սաֆսեմ սայլուգ է». Գյումրիում ամենից շատ կիրառվող արտահայտություններից է, կարելի է ասել՝ գլխավոր լոզունգներից։ Գյումրու բարբառն ամենքին է հայտնի։ Բավական է ընդամենը մեկ բառակապակցություն լսել՝ անմիջապես կռահում ես՝ հումորի վարպետ «լեննագանցու» հետ գործ ունես։ Ու այդ պահից սկսած՝ արդեն նրա հումորն ես ակնկալում լսել։
Երեկ առավոտյան հեռախոսով կապ հաստատեցինք ֆայտոնչի Գրիշի թոռ ֆայտոնչի Սամվելի հետ՝ նաեւ նույն ակնկալիքով, բայց նա ոչ տարավ, ոչ բերեց, թե «առավոտ կանուխ զանգել, քնից հանել ես, ասում ես՝ հումոր պատմի»։ Բայց անգամ այս նախատինքը ակամայից ժպիտի պատճառ դարձավ։ Փոխարենը նա պատմեց իր ֆայտոնից ու գործից։ Ավելի քան 10 տարի է՝ այդ գործին է։ Ու եթե թոռները ցանկություն ունենան, ժողովրդի լեզվով ասած՝ իր փեշակը ժառանգել, մեծ սիրով կսովորեցնի։
Գյումրին հին ու ավանդական արվեստի ու արհեստի քաղաք է։ Իսկ գյումրեցիների ստեղծագործ միտքը սահմաններ չունի։ «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր Արսեն Վարդանյանն ընկերների հետ նոր կյանք է տվել հոլին, իսկ բարբառով ասած՝ ֆռռիկին։ Ապրանքանիշի անունն էլ դրել են «Իմ ֆռռիկը»։ Արսենը «ՀՀ»—ի հետ զրույցում պատմեց գաղափարի պատմությունը. «Բակային շատ խաղեր մոռացվել են, որոնցից է նաեւ ֆռռիկը, ու մենք որոշեցինք վերականգնել այն։ Եվ շատ ստեղծագործողներ բրենդի ներքո ոչ միայն կայուն եկամուտ, այլեւ հայտնիություն ձեռք բերեցին։ Այս պահին մոտավորապես 15 երիտասարդի համար ինքնազբաղվածություն ունենալու հնարավորություն է ստեղծված։ «Իմ ֆռռիկը» ապրանքանիշն էլ ներկայացված է աշխարհի շուրջ 50 երկրում»։
Ֆռռիկը միակ ձեռնարկը չէ։ Արսենը պատմեց նաեւ մեխերի շարքի մասին։ Նախաձեռնությունը սկսել են հենց իրենց վագոն—տնակից. «Երկար տարիներ վագոն տնակում եմ ապրել։ Եվ տարիներ անց, տնակի տարածք այցելելով՝ նկատեցի, որ որպես հիշողություն միայն տնակը քանդելուց հետո գետնին թափված մեխերն էին մնացել»։ Այդտեղից էլ որոշել են մեխերին նոր տեսք հաղորդել ու ստեղծագործությունների շարքը վերնագրել են «Հիշողություն»։
Արսենը Գյումրու այցեքարտը հենց մարդկանց է համարում՝ ստեղծող, արարող, պայքարող։ Օրինակ, վարպետ Արան քաղաքի ամենաավանդական քյալլա սարքողն է։ Այդ գործում գաղտնիք ունի, որը չի էլ պատրաստվում բացահայտել։ «Ինչի դու քո գործում գատնիք չունե՞ս»,— ինձ է հարց ուղղում ու բացասական պատասխանիցս ծիծաղում։
Գյումրեցիներն արդեն կարողանում են լիաթոք ծիծաղել, քաղաքը դեպի լավն է գնում։ Փոփոխությունը մարդիկ նկատում են. «Երիտասարդների հեռանկարները, մոտեցումները լավատեսական են։ Գոնե իմ ընկերների շրջանում նկատում եմ, որ ոչ միայն չեն մտածում արտագաղթելու մասին, այլեւ իրենցը ստեղծելու, եղածը զարգացնելու ուղղությամբ են աշխատում։ Վերջին 2-3 տարվա ընթացքում ուշադրությունը դեպի Գյումրին, պատկերային առումով, դեպի դրականն է։ Ավելի վառվռուն դեմքեր ենք տեսնում, զբոսաշրջային զարգացման հեռանկարներն են իրենց դրական ազդեցությունը թողել»։
Ինչ էլ լինի, ինչ էլ պատահի, գյումրեցի երիտասարդն իր բարբառի ողջ համուհոտը գործի դնելով՝ բարձրաձայնում է, որ Գյումրին իրենց տունն է, որտեղ հոգեկան խաղաղություն են գտնում։
Իսկ զրուցել այսքան «գյումրվա մարդկանց» հետ ու առանց հետաքրիր տեղեկատվության մնալ՝ հնարավոր չէ։ Բացահայտումը «Մեր մանկության տանգոն» ֆիլմից է։ Ընկեր Ղազարյանի դերում Ջղեր Խաչիկն է խաղացել։ Նա ոչ թե դերասան էր, այլ քաղաքի ամենահայտնի տաքսու վարորդներից էր, ընդ որում՝ սուր հումոր ուներ։
Ու Ջղեր Խաչիկը պատմել է.
–Էրեւանից գուկայի, ԳԱՅ–ի աշխատողը բռնեց։
–Բավական չէ՝ երեկ ուղեւորիդ թողել ես փողոցում, փախել, հիմա էլ հինգ ուղեւոր ես նստացրել,–ասաց ու սկսեց ակտ կազմել։
–Ի՞նչխ թե հինգ,–զարմացած ետ դառա ու հաշվեցի,– մեկ, երկուս... իյա, ճիշտ օր հինգ են։ Ընկեր լեյտենանտ, ուրեմն ճամփու դնողն էլ է նստել, հորս արեւ, չեմ տեսել։
Բայց լեյտենանտը չի հավատացել, ակտ է կազմել ու տուգանել ընկեր Ղազարյան—Ջղեր Խաչիկին...

07-12-2019





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO