Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»

Հարցազրույց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանի հետ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Նոյեմբերի 19-ին շահագրգիռ կառույցների քննարկմանը ներկայացվեց «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020–2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը, որը պատրաստվել է Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետների կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ «Շուկայի ազատականացման եւ էլեկտրաէներգիայի առեւտրի ծրագրի» շրջանակում՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ։ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի խոսքով՝ ներկայացված պլանում ուսումնասիրվել են սցենարներ, որոնք թույլ կտան ՀՀ կառավարությանը վերլուծել եւ դիտարկել զարգացման տարբեր ուղղություններ՝ ամրապնդելու Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը։ «Այստեղ պարզ եւ համապարփակ ներկայացված է հնարավորինս ցածր գնով էներգիայի հուսալի եւ կայուն մատակարարումն ապահովող ճանապարհը»,— նշել էր Դեբորա Գրիզերը։
–Պարոն Վարդանյան, ճի՞շտ եմ հասկանում, որ այդ՝ «ցածր գնի» սցենարներից մեկը կրկին հայկական ատոմակայանին է վերաբերում, եւ կրկին փակելու պարտադրանք է հնչում։
–Նման պարտադրանք չկա։
–Թող ձեւակերպված լինի կոչ, հորդոր, էությունը չի փոխվում։
–Կրկնում եմ՝ որեւէ բան չի պարտադրվում։ Խորհուրդ է տալիս։ Կա էներգետիկ համակարգի հաշվարկների «թայմս» մոդելը։ Ծրագիր է, որտեղ մտցվում են ելակետային տվյալները, եւ հաշվարկներ են կատարվում։ ԱՄՆ ՄԶԳ—ի վերլուծությունները հիմնված են ներմուծված ելակետային տվյալների եւ այդ հաշվարկների վրա։ Ներկայացնում են՝ ինչ են ցույց տալիս այդ հաշվարկները։ Բազմաթիվ սցենարներ են դիտարկել, տասնյակ սցենարներ։ Տարբերակ կար, որ ՀԱԷԿ—ը մինչեւ 2036թ. մնում է համակարգում, կար տարբերակ, որով ցույց էր տրվում, որ նվազագույն ծախսերով զարգացման սցենարում ատոմակայանը չի տեղավորվում։
–Ո՞ր տարբերակի խորհուրդն ենք ընդունել մենք։ Այլ կերպ՝ այս տարիների փորձը ցույց է տվել, որ մենք ամուր ենք եղել մեր դիրքորոշումում՝ միջուկային էներգետիկան զարգացնելու եւ պահել ենք ԱԷԿ—ը։ Հիմա՞ էլ պինդ ենք մեր դիրքորոշումում։
–Հայաստանի կառավարությունը ունի հստակ տեսլական. մենք մնալու ենք ատոմային էներգետիկա ունեցող երկիր՝ անկախ դրա՝ նվազագույն ծախսումներով զարգացման հնարավորությունից։ Դրա համար կան բազմաթիվ պատճառներ։ Առաջին. մենք ատոմային էներգիայի լավ դպրոց ունենք, որ ստեղծելը միլիարդավոր դոլարներ արժե։ Երկրորդ՝ ատոմակայանը մեր էներգետիկ անվտանգության հուսալիության երաշխավորներից մեկն է։ Բազիսային կայանները ատոմակայանը, ջերմաէլեկտրակայաններն ու կարգավորվող ջրամբարներով հիդրոէլեկտրակայաններն են։ ՋԷԿ—երն աշխատում են գազով։ Գազ չենք կարող կուտակել։ Միգուցե՝ 2 ամսով։ Բայց, ենթադրենք, պատերազմական վիճակ է, եւ գազի մատակարարումը փակվեց։ Կամ՝ քաղաքական որեւէ պատճառով փակվեց։ Բայց ատոմակայանի պարագայում այլ է. նախ վառելիքը կարող ենք ինքնաթիռով բերել եւ կուտակել 3 տարվա միջուկային վառելիք։ Կառավարության որոշումը, կրկնում եմ եւ շեշտում, հստակ է՝ միշտ կունենանք ատոմակայան։ Երկրորդ հարցն այն է, թե այդ ատոմակայանը կլինի գործո՞ղ էներգաբլոկը, թե՞ նորը։ Դա կախված է աշխատանքից, ուսումնասիրություններից։ Այս պահին 2016թ. արված ուսումնասիրությունների հիմամբ որոշում է կայացվել շահագործման ժամկետը երկարացնել մինչեւ 2026թ.։ Երբ կկատարվի ռեակտորի իրանի թրծում, դրանից հետո կկատարվեն համապատասխան հաշվարկները, այդ ժամանակ էլ պարզ կլինի՝ հնարավորություն ունե՞նք աշխատելու 2026թ. հետո։ Եթե պարզվի՝ այո, ապա, հասկանալի է, կաշխատենք։ Ուսումնասիրությունները ցույց կտան՝ ինչքան է այդ հնարավորությունը՝ 5, թե՞, ասենք, 10 տարի։ Եթե պարզվի, որ չունենք այդ հնարավորությունը, ապա կաշխատենք նոր էներգաբլոկ ունենալու ուղղությամբ՝ մինչեւ այս էներգաբլոկի փակվելը։ Այսինքն՝ միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա։
Բացի այդ, ատոմակայանը պահելու քաղաքական, անվտանգային, աշխարհաքաղաքական պատճառներից զատ կա նաեւ հիմնականը՝ տնտեսականը։ Այսօր բազիսային բոլոր կայաններից ամենաէժան էլէներգիան ատոմակայանն է արտադրում։
–Չմոռանանք նաեւ բնապահպանական պատճառը։ Ատոմակայանն ամենամաքուր աշխատող կայաններից է։ ՋԷԿ—երից էլ մաքուր։
–Համաձայն եմ։ Արտանետումներն նվազագույնն են։ Այսօր ատոմակայանի փոխարինումը ցանկացած բազիսային այլ կայանով մեր տնտեսությանը կարժենա օրական առնվազն 500 հազար դոլար։ Այսինքն՝ մեր ատոմակայանի եւ ՋԷԿ—երի արտադրած էլէներգիայի գնի տարբերությունը 1 օրվա համար 500 հազար դոլար է։ Այլ կերպ՝ մեր ուղերձը հետեւյալն է չակերտավոր բոլոր պարտադրողներին, չնայած ես երբեւէ պարտադրանք չեմ տեսել, մենք ունենք տնտեսական, քաղաքական անվտանգության խնդիրներ։ Եվ այդ խնդիրները մոտակա 50 տարվա ընթացքում հաստատ պահպանվելու են։ Եվ եթե ինչ—որ մեկը պատրաստ է մեզ օրական 500 հազար դոլար տալ 50 տարի շարունակ, ապա միգուցե պատրաստ լինենք փակել ատոմակայանը։ Միգուցե...
–Ատոմակայանների շահագործման ժամկետը կրկին երկարաձգելու հաջողված փորձեր կան։ Մանավանդ մեր տիպի ռեակտոր ունեցողները։ Հնարավո՞ր է մենք էլ այդ տարբերակը դիտարկենք։
–Ասացի՝ պետք է կատարվեն լրացուցիչ ուսումնասիրություններ։ Դուք այս ամենի մասին միշտ խոսում եք մանրամասն։ 2022թ. կլինեն վերջնական ստուգումները եւ հստակ կհասկանանք՝ կարո՞ղ ենք աշխատել 2026թ. հետո։ Այո, աշխարհն ունի հաջողված փորձեր։ Օրինակ՝ Նովի Վորոնեժի ատոմակայանի կյանքը երկարել է՝ 60 տարի։ 2026թ. մեր ատոմակայանի 40 տարին է լրանում։ Այսինքն՝ տեսականորեն հնարավոր է աշխատենք մինչեւ 2046թ.։ Այս պահին մտածում ենք երկարացնել մինչեւ 2031թ., եթե դրա հնարավորությունը լինի։ Ուսումնասիրություններն են մշտապես տալիս հստակ պատասխանը։
–Մենք այս ոլորտին առնչվող քննարկում անելիս չենք կարող չխոսել, թե ինչ է անում Թուրքիան։ Նա ուզում է ատոմային տերություն դառնալ։ Միանգամից 3 ատոմակայան կառուցելու մասին է խոսում, նույնիսկ այն պարագայում, երբ դրանցից մեկի տեղադիրքը մասնագետները վտանգավոր էին համարել։
–Ես չեմ կարող ասել, թե այս պահին աշխատանքներն այնտեղ ինչ փուլում են։ Բայց որ նրանք կառուցելու են այդ բլոկները, հստակ է։ Որեւէ մեկը դա չի հերքել։ Բայց նրանք դպրոց չունեն, եւ դա բավականին երկար կտեւի։ Եթե լրացուցիչ համեմատական եք ուզում, ասացի՝ մերի հարցը չի քննարկվում։ Որոշված է։ Մենք ունենալու ենք ատոմակայան միշտ։
–Նորի ի՞նչ տարբերակներ ենք քննարկում։ Ներկայիս հզորությամբ կարո՞ղ ենք, թե՞ պակաս հզորության տարբերակ ենք դիտարկում։
–1000—1200 ՄՎտ հզորությամբը այս պահին անիրատեսական եմ գնահատում՝ կանխատեսվող սպառումների եւ արտահանման ծավալների պարագայում։ Մնացած բոլորը՝ նոր տիպիները, մուդուլյարը դեռ սերիական արտադրության դրված չէ։ Բոլորը փորձարկման փուլում են. ե՛ւ ԱՄՆ—ում կա, ե՛ւ Չինաստանում, ե՛ւ ռուսական արտադրության՝ 300 ՄՎտ—անոց։ Բայց դրանք դեռ չեն անցել անհրաժեշտ փորձաքննությունները։ Ու քանի որ մենք դեռ 1—2 տարի էլ ունենք, սպասում ենք արդյունքներին։ Բայց ակտիվ, անընդհատ թարմացնում ենք բոլոր կողմերի հետ մեր ունեցած քննարկումները։ Երբ կլինի հստակ առաջարկ, մենք էլ հստակ կասենք։ Բայց գուցե տնտեսական մեծ փոփոխություններ լինեն, 15 տոկոս ՀՆԱ—ի պայմաններ ստեղծվեն, եւ տեսնենք, որ առաջիկա 10 տարիներին այդ աճը շարունակական կլինի, ինչը եւ կբերի սպառման աճի, այդ պարագայում հնարավոր կլինի 1000—1200 ՄՎտ—անոցը կառուցել։
Ի դեպ, հիմա մենք մշակում ենք մեր էներգահամակարգի զարգացման ռազմավարությունը՝ մինչեւ 2040թ.։
Շարունակելի

07-12-2019





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO