Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.01.2021
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ի՞նչ են փաստում վերջին միասնական քննությունները

Աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա հատկապես միջնակարգ դպրոցներում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Գնահատման ու թեստավորման կենտրոնը հանրակրթության ոլորտի մասնագետների, կրթության խնդիրներով հետաքրքրվող անհատների լայն շրջանակի համար ներկայացրել է այս տարվա միասնական քննությունների եւ բուհերի ընդունելության մրցույթի արդյունքները։
Այսպես, 2019 թ. հունիսի 4—25—ը եւ հուլիսի 2—8—ը ՀՀ տարածքում տեղաբաշխված 33 եւ Արցախի Հանրապետության 6 քննական կենտրոններում միասնական քննություններին մասնակցելու համար հայտագրվել էր 11046 դիմորդ. ՀՀ—ում՝ 10220, ԱՀ—ում՝ 826։ Հայաստանում հայտագրվածներից 10147—ը եղել են տեղացիներ, 55—ը՝ Վրաստանի, 14—ը՝ Ռուսաստանի, 2—ը՝ Ղազախստանի, 1—ը՝ Ուկրաինայի եւ 1—ը՝ Սիրիայի քաղաքացիներ։
Հայտագրվածների թվով առաջին տեղերում են հայոց լեզուն եւ հայ գրականությունը՝ 5878 դիմորդ, մաթեմատիկան՝ 5017, անգլերենը՝ 5011։
Ուսումնասիրության մեջ նշվում է, որ հայտագրվածների թվի նվազման միտում եղել է՝ սկսած 2009 թվականից։ Ընդհանուր նվազման ֆոնին 2014—2016 թթ. այդ միտումն աստիճանաբար մեղմացել է։ 12—ամյա հանրակրթական համակարգի անցմամբ պայմանավորված՝ 2017 եւ 2019 թթ. համեմատությամբ 2018 թ. հայտագրվածների թիվը պակաս է եղել գրեթե կրկնակի։ Իսկ 2019 թ. հայտագրվածների թիվը 650—ով ավելացել է 2017—ի համեմատությամբ։
Ամենաբարձր միջին միավորներն արձանագրվել են ֆրանսերենից ու իտալերենից, համապատասխանաբար՝ 15.1 եւ 18.5։ Բայց այս առարկաների դեպքում պետք է հաշվի առնել մասնակիցների փոքր թիվը։ Ֆրանսերենից քննություն է հանձնել 88 հոգի, իտալերենից՝ 1։ Ամենացածր միջին միավորն էլ ռուսաց լեզվից է՝ 11.1։
Հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնասիրվող առարկաների քննություններից նախորդ տարվա համեմատությամբ միջին միավորների աճ է արձանագրվել մաթեմատիկայից, ֆիզիկայից, աշխարհագրությունից, ռուսաց լեզվից, ֆրանսերենից եւ համաշխարհային պատմությունից՝ 0.2—1.5 միավորով։ Մյուս քննությունների միջին միավորները նվազել են 0.2—1 միավորով։
Դրական միավորի շեմը չհաղթահարած դիմորդների ամենամեծ թիվը հայոց լեզվից ու գրականությունից է. 5701 մասնակցից՝ 1161—ը կամ 20.4 տոկոսը։ Իսկ ամենափոքր թիվը համաշխարհային պատմությունից է՝ 41 մասնակցից՝ 5—ը կամ 12.2 տոկոսը։ Առավելագույն՝ 20 միավոր հավաքած դիմորդների թվի մեծությամբ առաջինն աչքի է ընկնում անգլերենը՝ 56 հոգի, վերջին տեղում էլ քիմիան ու ռուսաց լեզուն են՝ մեկական հոգի։
Իսկ ահա հանրակրթական ուսումնական հաստատությունների տեսակների կատարված վերլուծությունից երեւում է, որ 2019 թ. միասնական քննություններից բարձր միջին միավորներ են ունեցել առավելապես կրթահամալիրների եւ վարժարանների շրջանավարտները։ Աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա հատկապես միջնակարգ դպրոցներում։ Միասնական քննությունների թեստերի գերակշիռ մասը եղել է միջին բարդության եւ մեծ հուսալիության։
Միասնական քննությունների հիմնական եւ լրացուցիչ փուլերից բացակայածների ընդհանուր թիվը հիմնականում 5 տոկոսից ցածր է եղել, բացառությամբ ռուսաց լեզվի եւ համաշխարհային պատմության քննությունների, որոնցից բացակայել է հայտագրված դիմորդների, համապատասխանաբար՝ 10 եւ 14.6 տոկոսը։ Բոլոր քննությունների հանրագումարում բացակայել է դիմորդների 3.6 տոկոսը, հիվանդության պատճառով քննությունն ընդհատել է 5 դիմորդ՝ հիմնական փուլում։ Իսկ 19 դիմորդ հեռացվել է քննությունից։
Քննությունների արդյունքների հետ անհամաձայնությանը վերաբերող բողոք—դիմումների մի մասին բողոքարկման հանձնաժողովի կողմից դրական լուծում է տրվել։ Ներկայացված 476 դիմումներից դրական լուծում են ստացել 87—ը (18.3 տոկոսը)։
Բուհեր էլ ընդունվել է 8513 դիմորդ (հայտագրվածների 82.1 տոկոսը)։ Նրանցից 1221—ն ընդունվել է անվճար հիմունքներով (14.3 տոկոս), 7242—ը՝ վճարովի (85.1 տոկոս), 50—ը (0.6 տոկոս)՝ արտոնություններով։ Ուսուցման անվճար հիմունքներով ընդունվածները, վճարովի հիմունքներով ընդունվածներից 6988—ը եւ արտոնություններով ընդունվածներից 46—ն ընդունվել են մրցույթի 1—ին փուլում։ 2—րդ փուլում վճարովի հիմունքներով ընդունվել է 254—ը, արտոնություններով՝ 4–ը։

13-12-2019





26-01-2021
Ռիսկեր եւ հնարավորություններ
Խոսքը ոչ թե միասնական սակագնի, այլ սակագների գոյացման միասնական ...


26-01-2021
Նոր արտոնություններ արցախյան պատերազմի հերոսների համար
Պետությունը կամբողջացնի պատերազմի հերոսների եւ նրանց հարազատների համար սահմանված ...


26-01-2021
Պատերազմի ուրվականը հավերժ կուղեկցի Ադրբեջանին
Հաղթանակ, որը միտումներ ունի մոտ ապագայում վերածվելու ծանր պարտության


26-01-2021
Պատվիրված է ձերբակալել
Ռուս դեսպան Կառլովի սպանության հետքերը տանում են դեպի Էրդողանի ...


26-01-2021
ԿԱՌԱՎԱՐՈՒՄ - Ինչո՞ւ ձախողվեց Մկների ժողովը
Ինչպես չանցկացնել գործնական խորհրդակցություն

Աթաբեկ Խնկոյանի՝ բոլորիս հայտնի ...


26-01-2021
Հայոց պատմությունը խեղաթյուրելու փորձեր արվել են
Սակայն ճշմարտությունը մինչեւ վերջ կեղծելու ջանքերն, ի վերջո, անօգուտ ...


26-01-2021
Առակաց խորհուրդը. առաքինություն
«Շատ աղջիկներ են առաքինութիւուն գործել, բայց դու նորանց ամենից ...



26-01-2021
Հայաստանում է ՌԴ ԶՈՒ պատվիրակությունը
Երեկ Հայաստանի Հանրապետություն է ժամանել ...

26-01-2021
ՄԻՊ-ը հրապարակել է տեղեկատվական ուղեցույց
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման ...

26-01-2021
Արցախի Շոշ գյուղի դպրոցը բացել է դռները
Արցախի Շոշ գյուղի դպրոցը որոշ վերանորոգման ...

26-01-2021
Վստահեցին յուրայինին
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նոր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO