Կգար հայրենիք, եթե կարողանար ապրել այստեղ իր արվեստով
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ l.sargsyan@hhpress.am
Մեր հայրենակից, ֆրանսահայ ճանաչված տենոր Ռուբեն Էլբակյանը, ով ապրում եւ ստեղծագործում է Փարիզում, օրերս իր «Ավե Մարիա» շքեղ կատարումով փայլեց Փարիզի պատմական Լա Մադլեն եկեղեցում։ Փարիզի իտալական համայնքի կողմից կազմակերպված բարեգործական միջոցառումը ֆրանսիական խոշորագույն հիմնադրամ «SECOURS CATHOLIQUE»—ի համար էր։ Հանդես գալով Փարիզի էլիտայի, ինչպես նաեւ բազմաթիվ զբոսաշրջիկների տպավորիչ լսարանի առջեւ, միջազգային մամուլի կողմից «Ոսկե ձայն» եւ «Օրհնյալ ձայն» պատվանուն ստացած մաեստրոն զարմացրել է հանրությանն իր բացառիկ կատարումով։ Լուցցիի, Քերուբինիի, Մասկանիի, Մոցարտի, Սեն—Սանսի «Ավե Մարիան» համախմբող նրբաճաշակ ծրագրով նա ցուցադրեց երաժշտական մեկնաբանության այնպիսի արվեստ, որը, ինչպես գրել է Փարիզի հանրահայտ իտալական «Լա Վոչե» ամսագիրը, արժանի է բելկանտոյի մեծագույն կատարողների. «Մաքրագույն ձայնը, հմայիչ բեմականությունը՝ զուգորդվելով հստակ եւ ջերմ արտիստիկ հատկանիշների հետ, թույլ են տալիս Ռուբեն Էլբակյանին թելադրող լինել բելկանտոյի աշխարհում»։ Ռուբեն Էլբակյանի կողմից «Ավե Մարիայի» այս կատարումը, որն անցած ամռանն արդեն հաղթականորեն մեկնարկել էր Հռոմում, ներկայացվելու է միջազգային շրջագայության ժամանակ Նյու Յորքում, Մոսկվայում, Պրահայում, Միլանում։ «ՀՀ»—ի թղթակիցն այս առիթով զրուցել է Ռուբեն Էլբակյանի հետ։ —Փարիզի Լա Մադլեն եկեղեցում ունեցած Ձեր ելույթի մասին խոսում են նաեւ հայաստանյան մամուլում։ Պատմեք մի փոքր այդ օրը տեղի ունեցած միջոցառման եւ Ձեր տպավորությունների մասին։ —Այս ձեռագրով ես ելույթ էի ունեցել թե՛ Փարիզի Լա Տրինիտեում, թե՛ Հռոմում, բայց այն կատարել պատմական Լա Մադլեն եկեղեցում՝ բոլորովին այլ պատասխանատվություն էր։ Ի դեպ, համերգի հովանավորներից մեկն էր իտալական «LA VOCE» ամսագիրը։ Մադլենի պես հսկա եկեղեցին տեսնել գրեթե լեփ—լեցուն, ինձ համար չափազանց հուզիչ էր։ Եվ քանի որ համերգը բարեգործական էր, ինձ համար նաեւ հպարտություն էր։ Հավաքված էր Փարիզի ֆրանկո—իտալական էլիտան, նաեւ՝ մեծ թվով զբոսաշրջիկներ։ Արժանացա բացառիկ ընդունելության, բարձր, կրկնակի հոտնկայս ծափահարությունների։ Նման ընդունելությունն ինձ համար նորություն չէր, բայց անչափ հուզիչ էր, տպավորություն էր, ասես, առաջին անգամն է։ Ամենակարեւորն այն է, որ պրոդյուսերս նույնպես անչափ գոհ էր եւ շատ հպարտ։ —Ի՞նչ ճամփա եք անցել այսպիսի բարձունքի հասնելու եւ ֆրանսիական հասարակության համակրանքը նվաճելու համար։ —Բարձունք հասկացողությունը ինձ համար հարաբերական իմաստ ունի։ Այն երբեք նվաճված չեմ համարում վերջնականապես։ Այսինքն, ամեն նոր հաղթանակ պարտադրում է կրկնակի պատասխանատվություն եւ աշխատանք։ Հայտնի Կալասն ասել է. «Այն պահին, երբ արտիստն իրեն կատարյալ համարեց, նա վերջացած արտիստ է»։ Այնպես որ, ես դեռ շատ անելիքներ ունեմ։ —Պատմեք առաջիկա ծրագրերի եւ հյուրախաղերի մասին։ «Ավե Մարիան» Ձեր կատարմամբ հնչելու է նաեւ Նյու Յորքում, Մոսկվայում, Պրահայում, Միլանում։ Սա միջազգային շրջագայություն է, ինչպե՞ս եք պատրաստվում դրան։ —Համեստաբար եւ լրջորեն, Աստծո կամքով։ —Ի՞նչ ծրագրեր ունեք Հայաստանի հետ կապված։ Չե՞ք մտածում հայրենիքում ապրելու եւ ստեղծագործելու մասին։ —Հայրենիքի հետ կապված ծրագրերն ինձնից կախված չեն, հրավեր պետք է լինի Հայաստանից։ Ասեմ, որ իմ պրոդյուսերը, որ ծագումով հրեա է, դիմել է «Իմ քայլը» հիմնադրամին՝ բարեգործական մենահամերգի առաջարկով, եւ մերժվել։ Վերջին մենահամերգս Հայաստանում տեղի է ունեցել 2007 թ. օպերային թատրոնում՝ Վլադիմիր Սպիվակովի հիմնադրամի համար։ Շատերին թվում է, թե ես եմ մեծամտացել եւ լուրջ չեմ վերաբերվում հայրենիքում երգելուն։ Բայց ես բոլոր առիթներով ասել եմ եւ կրկնում եմ՝ պատրաստ եմ բարեգործական համերգով ելույթ ունենալ ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում։ Ինչ վերաբերում է ապրելուն, բացառված չէ, եթե ես կարողանամ իմ արվեստով ապրել այնտեղ։ —Եթե չլինեիք օպերային երգիչ, ապա ո՞ր ոլորտում կցանկանայիք լինել։
—Կարծում եմ՝ կլինեի ճարտարապետ, նորից արվեստի մարդ։
13-12-2019
|

փակել >>
|